ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2019 թվականի N 431-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 6.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
|       | 
| Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N 431-Ն որոշման | 
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման հետ կապված հարաբերությունները:
2. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումն իրականացվում է հողերի ընթացիկ հաշվառման արդյունքում կազմված հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվության (հողային հաշվեկշռի) յուրաքանչյուր տարվա տվյալների հիման վրա:
3. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը կազմվում է ըստ վարչատարածքային բաժանման` համայնք, մարզ, հանրապետություն:
4. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը բաղկացած է տեքստային մասից և սույն հավելվածի ձևի համաձայն լրացված աղյուսակից։
5. Ցամաքային տարածքի ծածկույթը դասակարգվում է՝
1) մշակովի հողեր.
2) մարգագետիններ.
3) ծառածածկ տարածքներ.
4) թփուտապատ տարածքներ.
5) ջրածածկ տարածքներ.
6) բուսականությունից զուրկ տարածքներ:
6. Մշակովի հողերի դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի՝
1) գյուղատնտեսական նշանակության հողերից՝ վարելահողերի 100 տոկոսը և բազմամյա տնկարկների 100 տոկոսը.
2) բնակավայրի հողերի բնակելի կառուցապատման՝ տնամերձ և այգեգործական հողերի 60 տոկոսը.
3) անտառային հողերից՝ վարելահողերի 100 տոկոսը:
7. Մարգագետինների դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի՝
1) գյուղատնտեսական նշանակության հողերից՝ խոտհարքների 100 տոկոսը, արոտավայրերի 100 տոկոսը և այլ հողատեսքերի 20 տոկոսը.
2) բնակավայրերի հողերից՝ խառը կառուցապատման և ընդհանուր օգտագործման հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից).
3) հասարակական և այլ հողեր (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից).
4) հատուկ պահպանվող տարածքների հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից).
5) հատուկ նշանակության հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից).
6) անտառային հողերից՝ խոտհարքների 100 տոկոսը, արոտների 100 տոկոսը և այլ հողերի 20 տոկոսը:
8. Ծառածածկ տարածքների դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի՝
1) անտառային հողերից՝ անտառների 100 տոկոսը.
2) հատուկ պահպանվող տարածքների հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից)։
9. Թփուտապատ տարածքների դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի՝
1) անտառային հողերի թփուտների 100 տոկոսը.
2) հատուկ պահպանվող տարածքների հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից):
10. Ջրածածկ տարածքների դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի՝
1) ջրային հողերի 90 տոկոսը.
2) հատուկ պահպանվող տարածքները (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից):
11. Բուսականությունից զուրկ տարածքների դասը բաժանվում է երկու խմբի՝ մարդածին (ձևավորված մարդու գործունեության արդյունքում) և բնածին (բնության կողմից ստեղծված)՝
1) մարդածին, բուսականությունից զուրկ տարածքների ծածկույթը ներառում է հողային ֆոնդի՝
ա. բնակավայրի հողերի (բացառությամբ տնամերձ և այգեգործական հողերի) բնակելի կառուցապատման հողերի 100 տոկոսը, տնամերձ և այգեգործական հողերի 40 տոկոսը, հասարակական կառուցապատման և այլ հողեր (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից), խառը կառուցապատման ու ընդհանուր օգտագործման հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից),
բ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի 100 տոկոսը,
գ. էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի 100 տոկոսը,
դ. հատուկ նշանակության հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից),
ե. պահուստային հողերի 100 տոկոսը.
2) բնածին, բուսականությունից զուրկ տարածքների (լճերի ու գետերի ափեր, ավազուտներ, մերկ ժայռեր և մայր ապառներ) ծածկույթը ներառում է հողային ֆոնդի՝
ա. գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի 80 տոկոսը,
բ. անտառային նշանակության այլ հողերի 80 տոկոսը,
գ. հատուկ պահպանվող տարածքների հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից),
դ. ջրային հողերի 10 տոկոսը:
12. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը կազմվում է յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռի կազմման ժամանակ՝ հողերի պետական հաշվառման տվյալ տարվա ընթացիկ տվյալների հիման վրա` հուլիսի 1-ի դրությամբ:
13. Համայնքի ղեկավարը կազմում է համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը, այն համաձայնեցնում է համայնքի ավագանու հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը ներկայացնում համապատասխան մարզպետին (բացառությամբ Երևան քաղաքի): Համայնքի ղեկավարը ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման հաշվառումն իրականացնելիս՝ առաջնորդվում է համայնքի փաստացի հողօգտագործման վիճակով: Համայնքի ղեկավարը համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի ցանկացած դասում կատարում է ճշտում՝ ելնելով առկա իրավիճակից, համապատասխան նշագրում կատարելով տեքստային մասում և սույն հավելվածի ձևի համաձայն լրացված աղյուսակում:
14. Մարզպետն ամփոփում է համայնքների ղեկավարների ներկայացրած ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը, կազմում մարզի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը, իսկ Երևանի քաղաքապետը կազմում է Երևան քաղաքի հողային ծածկույթի դասակարգումը և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 30-ը էլեկտրոնային կապի միջոցներով (էլեկտրոնային փոստ, էլեկտրոնային կրիչ, սկավառակ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:
15. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն ամփոփում և վերլուծում է Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացրած ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը (օգտագործելով նաև տարածական պատկերների տվյալները), կազմում է «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և, հողերի կառավարման լիազորված պետական մարմինների հետ համաձայնեցնելուց հետո, ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 30-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
16. «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համայնքների ղեկավարները, մարզպետները (Երևանի քաղաքապետը) ցամաքային տարածքի ծածկույթի հաստատված տվյալները թղթային և էլեկտրոնային տարբերակով (էլեկտրոնային կրիչ, սկավառակ) պահում են դրանց համար նախատեսվող հաշվառման թղթապանակում:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
Ձև
Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ
ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
| (հեկտար) | 
| 1. Մշակովի հողերի դաս | |||||||||||||
| Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը | |||||||||||||
| գյուղատնտեսական | բնակավայրի | անտառային | |||||||||||
| վարելահողեր (100%) | բազմամյա տնկարկներ (100%) | բնակավայրի կառուցապատման | վարելահողեր (100%) | ||||||||||
| (տնամերձ՝ 60%) | (այգեգործական՝ 60%) | ||||||||||||
| 
 | 
 | 
 | 
 | 
 | |||||||||
| Ընդամենը | |||||||||||||
| 2. Մարգագետինների դաս | |||||||||||||
| Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը | |||||||||||||
| գյուղատնտեսական | բնակավայրի | հատուկ պահպանվող տարածքների | հատուկ նշանա-կության | անտառային | |||||||||
| խոտհարքներ (100%) | արոտա-վայրեր (100%) | այլ հողա-տեսքեր | խառը կառու- ցապատ-մա | ընդհա-նուր օգտա-գործման | հասարա-կական կառուցա-պատման | այլ հողեր | ------------ | ---------- | խոտհարքներ (100%) | արոտներ (100%) | այլ հողա-տեսքեր (20%) | ||
| Ընդամենը | |||||||||||||
| 3. Ծառածածկ տարածքների դաս | |||||||||||||
| Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը | |||||||||||||
| անտառային | հատուկ պահպանվող տարածքների հողեր | ||||||||||||
| անտառներ (100%) | - | ||||||||||||
| 
 | 
 | ||||||||||||
| Ընդամենը | |||||||||||||
| 4. Թփուտապատ տարածքների դաս | |||||||||||||
| Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը | |||||||||||||
| անտառային | հատուկ պահպանվող տարածքների հողեր | ||||||||||||
| թփուտներ (100%) | -------------- | ||||||||||||
| 
 | 
 | ||||||||||||
| Ընդամենը | |||||||||||||
| 5. Ջրածածկ տարածքների դաս | |||||||||||||
| Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը | |||||||||||||
| ջրային հողեր (90%) | հատուկ պահպանվող տարածքների հողեր | ||||||||||||
| 
 | 
 | ||||||||||||
| Ընդամենը | |||||||||||||
| 6. Բուսականությունից զուրկ տարածքների դաս | |||||||||||||
| մարդածին | բնածին | ||||||||||||
| հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը | հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը | ||||||||||||
| բնակավայրի հողեր | արդյունաբե-րության, ընդերքօգ-տագործման և այլ արտա-դրական նշանա-կության | էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթա-կառուցվածք- ների | հատուկ նշանա-կության | պահուս-տային | գյուղա- տնտե- սական | անտա-ռային | հատուկ պահ-պանվող տարածք-ների | ջրային | |||||
| բնակելի կառուցա- պատման (առանց տնամերձ և այգեգործական հողերի՝ 60 %) (100%) | հասարա-կական կառուցա-պատման | այլ հողերի | խառը կառուցա-պատման | ընդհանուր օգտագործ-ման | (100%) | (100%) | ------ | (100%) | այլ հողա-տեսքեր (80 %) | այլ հողեր (80%) | ------ | (10 %) | |
| 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | |
| Ընդամենը | |||||||||||||
| Ընդամենը (1+2+3+4+5+6) | |||||||||||||
 
                