ՅԱՑԵՆԿՈՆ ԸՆԴԴԵՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԳՈՐԾՈՎ
2012թ. հունվարի 24-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
1. Դիմողը ծնվել է 1975թ. նոյեմբերի 8-ին:
Ա. Դիմողի նկատմամբ քրեական վարույթները
2. 1997թ. ապրիլի 28-ին ոստիկանությունը խուզարկել է դիմողի բնակարանը:
3. 1997թ. Մայիսի 14-ին դիմողը հարցաքննվել է և մեղադրվել չափազանց մեծ շորթման մեջ:
4. 1997թ. սեպտեմբերի 11-ին դիմողը ձերբակալվել է և հետագայում տեղափոխվել ձերբակալվածներին պահելու վայր:
5. 2000թ. մայիսի 24-ին Չերնոզավոդսկի շրջանային դատարանը դիմողին դատապարտել է ինը տարվա ազատազրկման` չափազանց մեծ շորթումների մեջ նրան մեղավոր ճանաչելուց հետո: Դատավարության ընթացքում դատարանն ընդունել է վկա Լ.Դ.Մ.-ի վկայությունը: Նախաքննության ընթացքում Լ.Դ.Մ.-ի վկայությունը վերաբերել էր դիմողին և նրա հանցակիցներին վերագրվող շորթումների ինը դրվագներից մեկին: Այն չէր պարունակել որևէ տեղեկատվություն դիմողի կամ նրա հանցակիցների գործունեության մասին, և այն լրացրել էր հիմնական ապացույցները (տուժողի և այլ վկաների ցուցմունքները և ոստիկանության նյութերը):
6. 2000թ. դեկտեմբերի 19-ին Խարկովի մարզային դատարանն օրինական ուժի մեջ էր թողնում 2000թ. մայիսի 24-ի վճիռը: Դատարանը չէր հիմնվել Լ.Դ.Մ.-ի ապացույցների վրա և հաստատել էր ընդհանուր իրավասության դատարանի եզրահանգումներն ու փաստերի գնահատումը:
7. 2001թ. մայիսի 5-ին Խարկովի մարզային դատարանի նախագահի տեղակալը մերժել է վերստուգիչ ուսումնասիրություն նախաձեռնելու` դիմողի պահանջը`այն համարելով անհիմն:
Բ. Դիմողի վարչական կալանքը 1997թ. ապրիլի 19-ին
8. 1997թ. ապրիլի 19-ին դիմողը կալանքի տակ է վերցվել Մերեֆա ոստիկանությունում Ռ.Ա.Ա. ոստիկանի կողմից, ով դիմողին վարչական կալանքի է ենթարկել հասարակական վայրում հարբած վիճակում հայտնվելու և հայհոյելու համար: Նույն օրը` ավելի ուշ, Խարկովի առաջին ատյանի դատարանի դատավորը հաստատել է դիմողի տասը օրով վարչական կալանքը` վերոհիշյալ վարչական իրավախախտումը կատարելու համար:
9. 2005թ. մայիսի 27-ին Խարկովի տարածքային վերաքննիչ դատարանի նախագահը կարճել է Խարկովի Խարկովյան շրջանի դատարանի` 1997թ. ապրիլի 19-ին կայացրած վճիռը (տես վերը` կետ 12) գտնելով, որ դիմողին տասը օր վարչական կալանք էին ենթարկել` առանց օրինական հիմքերի, և որ դատարանի որոշումը հիմնավորված չէր:
Գ. Դեպքեր` կապված դիմողի նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի և այդ դեպքերի քննության հետ
10. 1997թ. ապրիլի 18-ին Խարկովի տարածքային վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի ոստիկանները («կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժին») ձերբակալել են դիմողին` շորթման գործում ներգրավված լինելու կասկածանքով: Նույն օրը` ժամը 10:45-ին, ոստիկանության աշխատակիցները նրան տարել են բաժանմունք, որտեղ նրան հարցաքննել էին ոմն պրն Մ.-ից կատարված շորթման առնչությամբ:
11. Ըստ քննության վերաբերյալ հաղորդմամբ դիմողը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության տարածքից դուրս էր եկել 1997թ. ապրիլի 2-ին, ժամը 18-ին: Ըստ որոշ այլ հաշվետվությունների` նա շարունակել էր մնալ ոստիկանների մոտ շատ ավելի ուշ: Ըստ ոստիկանական փաստաթղթերի և ոստիկան Ռ.Ա.Ա.-ի վկայության` 1997թ. ապրիլի 19-ին, ժամը 2:30-ին դիմողը բերման է ենթարկվել Մերեֆա ոստիկանություն, որտեղ նրան ձերբակալել են մանր խուլիգանություն կատարելու համար: Նրան այդ ոստիկանություն էր բերել ոստիկաններից մեկը, ով նախկինում նրան քննել էր: Դիմողին Մերեֆա ոստիկանությունում կալանքի տակ էր վերցրել ոստիկան Ռ.Ա.Ա.-ն, ով բառացի արձանագրություն էր կազմել դիմողի վարչական կալանքի վերաբերյալ` հարբած վիճակում հասարակական վայրում հայտնվելու և հայհոյելու կապակցությամբ (ըստ այդ արձանագրության` նա հարբած վիճակում հայտնվել էր հասարակական վայրում 1997թ. ապրիլի 18-ին, երեկոյան ժամը 7-ին): Այդ ոստիկանը խնդրել էր Խարկովի շրջանային դատարանին թույլատրել դիմողի վարչական կալանքը տասը օրով: 1997թ. ապրիլի 19-ին այդ դատարանի դատավորի կողմից այս պահանջը բավարարվել էր (տես վերը` կետ 12):
12. 1997թ. ապրիլի 25-ին և 26-ին Մերեֆա ոստիկանությունը շտապօգնություն է կանչել դիմողի համար, քանի որ նա գանգատվել էր երիկամի ցավից: 1997թ. ապրիլի 26-ից մինչև մայիսի 13-ը դիմողն բուժվել է Խարկովի շրջանային հիվանդանոցում` երիկամի ճեղքվածքի և գանգուղեղային վնասվածք ստանալու հետևանքով: Նա կրկին բուժվել է նույն վնասվածքների համար նույն հիվանդանոցում` 1997թ. մայիսի 20-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում և ավելի ուշ`1997թ. հունիսի 9-ից հուլիսի 8-ը Խարկովի քաղաքային հիվանդանոցում: 1997թ. հուլիսի 14-ից օգոստոսի 5-ը դիմողն անցել է հիվանդանոցային բուժում Լյուբոտին հիվանդանոցում, որտեղ արդեն հաստատվել է, որ նա տառապում է հետվնասվածքային կարճատեսությամբ. նրա տեսողությունը վատացել էր 1997թ. ապրիլից սկսած:
13. 1997թ. մայիսի 5-ին դիմողը բողոք է ներկայացրել Խարկովի շրջանային դատախազություն («Շրջանային դատախազություն»)` ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի վերաբերյալ: 1997թ. հունիսի 3-ին դիմողը մանրամասն հայտարարություն է ուղարկել Խարկովի շրջանային դատախազություն` գանգատվելով, որ իրեն ծեծի են ենթարկել ոստիկանության հետևյալ աշխատակիցները` Ս.Օ.Գ.-ն, Բ.Ի.Վ.-ն, Բ.Ս.Վ.-ն, Ն.Ա.Վ.-ն և Լ.Դ.Վ.-ն`կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունից, որը ձերբակալել և հարցաքննել էր նրան 1997թ. ապրիլի 18-ին: Իր գրավոր բողոքում նա նշել է, որ այդ ոստիկանները բռունցքներով ու ոտքերով հարվածել էին իր դեմքին, ականջներին, ծնոտին, ծոծրակին, կրծքավանդակին և մարմնի այլ մասերին: Նրանք նաև սպառնացել էին նրան բռնաբարել: Հրամայել էին նրան մերկանալ, և ոլորել էին նրա ամորձիները: Նա, ի վերջո, համաձայնել էր համագործակցել այս ոստիկանների հետ: Նա հետո նշել է, որ իր հարցաքննությունից հետո Ն.Ա.Վ. ոստիկանը նրան տարել է Մերեֆա ոստիկանություն, որտեղ նա ենթարկվել է վարչական կալանքի խուլիգանության համար:
14. Այս գանգատների արդյունքում 1997թ. հունիսի 4-ին շրջանային դատախազության վերահսկող դատախազը քրեական գործ է հարուցել ոստիկանության ծառայողների կողմից վնասվածքներ հասցնելու և ուժի չարաշահման վերաբերյալ պնդումների հիման վրա (Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն): Գործն ուղարկվել է Կիևի շրջանային դատախազություն («Շրջանային դատախազություն») քննության համար: Քննիչը հարցաքննել է այդ ոստիկաններին, ինչպես նաև վկաներին և դիմողին և պահանջել է տրամադրել բժշկական ապացույցներ: 1997թ. օգոստոսի 13-ին պահանջել է, որ դիմողն անցնի դատաբժշկական փորձաքննություն` հաստատելու համար, թե արդյոք նրան հասցրել էին վնասվածքներ, և պարզելու նման վնասվածքների պատճառը: Այդ ուսումնասիրությունը հանգեցրել է այն զեկույցին, ըստ որի 1997թ. սեպտեմբերի 12-ին հաստատվել է, որ դիմողի մոտ առկա է եղել ցնցում ու կապտած երիկամներ, որոնք կարող էին առաջացած լինել, ինչպես ենթադրվում էր, 1998թ. ապրիլի 18-ին: Զեկույցում չի նշվել այդ վնասվածքների պատճառը կամ որևէ պատճառահետևանքային կապ վնասվածքների և վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի պնդումների միջև: Շրջանային դատախազության կողմից անցկացված հետաքննությունը տևել է 1997թ. հուլիսի 10-ից մինչև 1998թ. հունվարի 30-ը, երբ քրեական գործը կարճվել է` հաշվի առնելով ոստիկանության աշխատակիցների գործողություններում հանցակազմի բացակայությունը:
15. 1997թ. սեպտեմբերի 2-ին Խարկովի շրջանային ոստիկանության բաժանմունքի ղեկավարը հրամայել է, որ ոստիկան Ռ.Ա.Ա.-ն ենթարկվի կարգապահական տույժի (տես վերը` կետ 15), գտնելով, inter alia, որ 1997թ. ապրիլի 18-ին դիմողի ձերբակալումը եղել է անօրինական: Մասնավորապես, ոստիկանության ներքին հետաքննությունը հաստատել է, որ Ն.Ա.Վ.-ն հանդես է եկել խնդրանքով, որ Ռ.Ա.Ա.-ն արձանագրություն կազմի` դիմողին կալանավորելու վերաբերյալ` հարբած վիճակում լինելու և հասարակական վայրում հայհոյելու համար (տես վերը` կետ 12): Հրամանում նաև նշվել է, որ Ռ.Ա.Ա.-ն անտեսել է մարմնական վնասվածքները, որոնք դիմողն ունեցել է կալանքի առնվելու ժամանակ:
16. Դիմողը բողոքում էր քննության կարճման դեմ (տես վերը` կետ 18) և 1999թ. մայիսի 3-ին կազմված արձանագրությունն անվավեր է ճանաչվել Խարկովի քաղաքային դատախազության կողմից, որը գտել էր, որ քրեական գործի հանգամանքներն անբավարար էին քննվել: Գործն ուղարկվել է շրջանային դատախազություն` լրացուցիչ քննության, որտեղ անցկացվել են մի շարք քննչական գործողություններ 1999թ. մայիսի 4-ից հոկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում: Մասնավորապես, հանձնարարվել է անցկացնել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն գործի վերաբերյալ հավաքված բժշկական ապացույցների հիման վրա: 1999թ. սեպտեմբերի 14-ին դատաբժշկական փորձաքննությունը հաստատել էր, որ 1997թ. ապրիլի 18-ին տեղի ունեցած դեպքերից հետո դիմողն ստացել էր ցնցում ու երիկամների կապտուկ: 1999թ. սեպտեմբերի 20-ին Տարածքային դատախազության գրասենյակից տեղեկացրել են դիմողին, որ վնասվածքների կապակցությամբ ոստիկանների դեմ նրա կողմից ներկայացված մեղադրանքները չէին կարող ընդունվել և կցվել նրա գործի փաստաթղթերին, քանի որ այս քրեական հետաքննության մեջ դիմողը տուժողի կարգավիճակ չուներ: 1999թ. հոկտեմբերի 29-ին վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի գանգատներով հարուցված վարույթը կարճվում է, քանի որ քննությամբ կասկածյալը չէր կարողանում բացահայտվել:
17. 1999թ. նոյեմբերի 26-ին Խարկովի քաղաքային դատախազությունը վերացնում է այդ որոշումը, քանի որ քննությունը լիարժեքորեն չէր կատարվել: Այն առաջարկել էր, որ պետք է հաստատվի, թե արդյոք դիմողի կողմից նշված ոստիկանության աշխատակիցներն իրոք մեղավոր էին` ուժի չարաշահման և մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: 2000թ. հունվարի 20-ին տարածքային դատախազությունը դադարեցրել է վարույթը 1997թ. ապրիլի 18-ին դիմողի հարցաքննությանը ներգրավված ոստիկանության աշխատակիցների գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով:
18. 2000թ. ապրիլի 6-ին Կիևի շրջանային դատարանը («Խարկովի շրջանային դատարան») կարճել է 2000թ. հունվարի 20-ին կայացրած որոշումը, քանի որ քննությունը լիարժեքորեն չէր կատարվել. մասնավորապես, այն գտել էր, որ քննության արդյունքները հակասել են փորձագիտական դատաբժշկական փորձաքննություններին, որոնցով պարզվել էր, որ 1997թ. ապրիլի 18-ի դեպքերից հետո դիմողը վնասվածքներ էր ստացել: Դատարանը որոշում է, որ դիմողին պետք է ճանաչել տուժող: Այն նաև հանձնարարել է հետագա քննություն` ուսումնասիրելու համար այն հանգամանքները, որոնք հանգեցրել էին դիմողի ստացած վնասվածքներին:
19. 2000թ. մայիսի 12-ին շրջանային դատախազության քննիչը նախաձեռնել է լրացուցիչ քննություն վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի պնդումների հիման վրա: 2000թ. մայիսի 30-ին մի շարք քննչական գործողությունների և ոստիկան Ռ.Ա.Ա.-ի դեմ քրեական վարույթ հարուցելու մերժումներից, ինչպես նաև դիմողին տուժող ճանաչելուց այն հրաժարվելուց հետո վարույթը կարճվել է նույն պատճառով, ինչ որ 2000թ. հունվարի 20-ին:
20. 2000թ. հուլիսի 10-ին շրջանային դատախազությունը վերացրել է 2000թ. հունվարի 20-ի որոշումը` գտնելով, որ 2000թ. ապրիլի 6-ին դատավորի հանձնարարությունները չեն կատարվել, և որ քննությունը եղել է անփույթ ու ոչ լիարժեք:
21. Նոր քննություն է անցկացվել 2000թ. հուլիսի 14-ից մինչև դեկտեմբերի 14-ը: 2000թ. հոկտեմբերի 2-ին կասկածվող ոստիկանների դեմ քննությունը դադարեցվել է նրանց գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Գործը հետագա քննության համար հանձնվել էր շրջանային ոստիկանության բաժանմունք` «թեթև մարմնական վնասվածքներով» պատճառելու մեղադրանքով (Քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի համաձայն): Քննությամբ կրկին մերժվել է դիմողի խնդրանքն իրեն տուժող ճանաչելու վերաբերյալ: 2000թ. դեկտեմբերի 14-ին շրջանային ոստիկանության բաժինը կարճել է վարույթը, քանի որ այն գտել էր, որ հանցագործության վերաբերյալ ապացույցներ չկան:
22. 2001թ. ապրիլի 2-ին մարզային դատախազությունը վերացնում է 2000թ. սեպտեմբերի 14-ին, հոկտեմբերի 2-ին և դեկտեմբերի 14-ին կայացրած որոշումներն ու գործը տալիս է շրջանային դատախազությանը` հետագա քննության համար: Մասնավորապես, այն սահմանել է, որ վերոհիշյալ քննչական որոշումներն անօրինական են, և դիմողի կողմից ուժի չարաշահման և մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ պնդումների հիման վրա անցկացված քննությունն անհամապատասխան էր և ոչ լիարժեք:
23. 2001թ. ապրիլի 7-ին հետաքննությունը երկարաձգվել է և տևել մինչև 2001թ. օգոստոս: Քննության ընթացքում դիմողը ճանաչվել է տուժող, իսկ ոստիկանության աշխատակիցների դեմ վարույթը կրկին կարճվել է` հաշվի առնելով հանցակազմի բացակայությունը, և քրեական վարույթն սկսելու հիմքերը վերադասակարգվել են: Գործը կրկին ուղարկվել է շրջանային ոստիկանության բաժանմունք, որտեղ 2001թ. սեպտեմբերի 12-ին, մարմնական վնասվածքներ հասցնելուն վերաբերող մյուս քննությունն էլ է կարճվել հանցագործության դեպքի բացակայության պատճառով: 2002թ. հունվարի 14-ին և 19-ին` քննության ընթացքում ընդունված բոլոր որոշումները վերացվել են մարզի դատախազության կողմից, քանի որ քննությունը լիարժեք չէր կատարվել և հապճեպ եզրակացությունները էին արվել: Գործը կրկին ուղարկվել է շրջանային դատախազություն` վերաքննության:
24. Այս փոխադրումից հետո դատավարությունը տևել է 2002թ. փետրվարի 1-ից մինչև 27-ը, երբ շրջանային դատախազությունը կրկին կարճել էր ոստիկանության աշխատակիցների դեմ հարուցված վարույթը, քանի որ գտել էր, որ դիմողի նկատմամբ ուժի չարաշահման կամ նրան ապօրինի վնասվածքներ հասցնելու ապացույցներ չկային: Այն նաև որոշել է սկսել քրեական հետապնդում դիմողին մարմնական վնասվածքներ հասցնելու հետ կապված գործը հետագա քննության համար ուղարկել է շրջանային ոստիկանության բաժանմունք:
25. Հաջորդելով հետագա քննության համար գործի փոխադրմանը` 2002թ. մարտի 6-ին շրջանային ոստիկանության բաժանմունքի քննիչն սկսել է քրեական հետապնդում դիմողին թեթև մարմնական վնասվածքներ հասցնելու առնչությամբ: 2002թ. օգոստոսի 23-ին քննությամբ դիմողին հասցված վնասվածքներից բխող հանցագործության որևէ ապացույց չի հայտնաբերվել: Այն կարճվել է վարույթը` հանցագործության ապացույցների բացակայության հիմքով:
26. 2002թ. նոյեմբերի 5-ին մարզային դատախազությունը վերացրել է 2002թ. օգոստոսի 23-ի որոշումը, քանի որ քննությունը եղել էր անբավարար և ոչ լիարժեք: Վարույթները շրջանային ոստիկանության բաժանմունքում կրկին վերսկսվել էին 2002թ. նոյեմբերի 28-ին:
27. 2002թ. դեկտեմբերի 9-ին շրջանային ոստիկանության բաժանմունքի քննիչը դիմում է ներկայացրել շրջանային դատարան`հայտնելով, որ դադարեցվեն մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ մեղադրանքները` հաշվի առնելով կանոնակարգ վաղեմության ժամկետը լրանալու փաստը: 2002թ. դեկտեմբերի 19-ին դատարանը որոշում է կայացրել դադարեցնել վարույթը նշված հիմքով:
28. 2003թ. հունվարի 29-ին դիմողի հոր խնդրանքով շրջանային դատարանը թույլատրել է երկարաձգել բողոքարկման համար սահմանված ժամկետը, քանի որ ոչ նա և ոչ էլ դիմողը չէին տեղեկացվել գործի դատական քննության մասին: Դիմողը ներկայացրել է դիմում` խնդրելով կարճել 2002թ. դեկտեմբերի 19-ին կայացված որոշումը:
29. 2003թ. ապրիլի 22-ին Խարկովի շրջանային վերաքննիչ դատարանը վերացրել է 2002թ. դեկտեմբերի 19-ին կայացված վիճարկվող որոշումը: Մասնավորապես, այն հայտարարել է, որ ոստիկանության բաժանմունքը և դատարանը չի ապահովել, որ դիմողը հնարավորություն ունենա ծանոթանալ գործի փաստաթղթերին մինչև դրանք դատարան ուղարկելը: Վերալսման համար այն գործը ուղարկել է շրջանային դատարան, որն էլ 2003թ. մայիսի 30-ին կարգադրել է լրացուցիչ քննություն սկսել դիմողին մարմնական վնասվածքներ հասցնելու կապակցությամբ:
30. Նոր լրացուցիչ քննությունը տևել է 2003թ. հունիսի 27-ից մինչև հոկտեմբերի 10-ը, երբ շրջանաqխազություն` նոր նախաքննության, որը 2004թ. հունվարի 13-ին հայտարարել է, որ 1997թ. ապրիլի 18-ին դիմողը տուժել է անհայտ անձանց կողմից հասցված մարմնական վնասվածքներց: Քննիչը հարցաքննել է դիմողին և կարգադրել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն` կապված դիմողի ստացած վնասվածքների հանգամանքների հետ: 2009թ. նոյեմբերի 3-ի ուղարկված դիմողի վերջին նամակից անհասկանալի է մնում` արդյոք այս գործը դեռևս ընթացքի մեջ է, թե` ոչ:
I. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտումը
32. Դիմողն գանգատվել է, որ ոստիկանության աշխատակիցներն իր նկատմամբ ցուցաբերել էին ենթարկել էին Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վատ վերաբերմունք: Հետո նա գանգատվել է, որ ներպետական իշխանությունների կողմից նախաձեռնված քննությունները եղել են ոչ պատշաճ: 3-րդ Հոդվածը սահմանում է, որ
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
Ա. Ընդունելիություն
33. Կառավարությունը պնդել է, որ ոստիկանության կողմից դիմողի նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի մասին գանգատները ratione temporis ժամանակային առումով անհամատեղելի են Կոնվենցիայի դրույթների հետ: Այնուամենայնիվ, այն որևէ առարկություն չի ներկայացրել գանգատների ընդունելիության վերաբերյալ` կապված այդ մեղադրանքների ոչ արդյունավետ քննության հետ:
34. Դիմողը համաձայնել է առարկությանը և պահպանել է իր գանգատները` կապված Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտման հետ:
35. Ինչ վերաբերում է դիմողի գանգատներին` կապված Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութական կողմի հետ, Դատարանը գտնում է, որ Կառավարության առարկությունը պետք է ընդունվի, իսկ այդ խնդրի վերաբերյալ գանգատները պետք է մերժվեն` որպես անհամատեղելի ratione temporis /ժամանակային առում/ կանոնի հետ, քանի որ վերաբերել են 1997թ. սեպտեմբերի 11-ից առաջ տեղի ունեցած դեպքերին (տես. , որպես վերջին գործ, Իսաևն ընդդեմ Ուկրաինայի (դեկտ.), no. 28827/02, 13 փետրվարի 2007թ.):
36. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային հիմքերի խախտման հետ կապված գանգատներին, ապա Դատարանը նշում է, որ ընթացակարգային առումով 3-րդ հոդվածը կարող է համարվել բաժանելի պարտավորություն, հատկապես այն դեպքերում, երբ դատավարության զգալի մասն արդեն անցել է կամ պետք է կատարվի կրիտիկական օրվանից հետո, և չնայած այն հանգամանքին, որ ըստ էության նյութական ակտը տեղի է ունեցել Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից առաջ (տես, mutatis mutandis, Սիլիհն ընդդեմ Սլովենիայի [GC], no. 71463/01, կետ 159, 9-ը ապրիլի 2009թ. Լյուբով Էֆիմենկոն ընդդեմ Ուկրաինայի, no. 75726/01, կետ 63, 25 նոյեմբերի 2010թ.): Այն նաև գտել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն` նյութական իմաստով գանգատներն անհիմն չեն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (ա) կետի առումով: Այն նաև նշել է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Դրանք պետք է, հետևաբար, ճանաչվեն ընդունելի:
Բ. Ըստ էության քննություն
1. Կողմերի ցուցմունքները
37. Դիմողը պնդել էր, որ վատ վերաբերմունքի գանգատի առնչությամբ քննությունն արդյունավետ չի եղել և ունեցել է մի շարք թերություններ: Մասնավորապես, նա նշել է, որ հետաքննությունն սկսվել էր տեղի ունեցած դեպքից մոտ երեք ամիս հետո. քննություն իրականացնող իրավասու մարմինները ցուցաբերել են անգործության էական ժամանակահատվածներում, քննիչներն ավելի շատ ուշադրություն են դարձրել ոստիկանության կողմից ներկայացված վկաների ցուցմունքներին: Նրանք չեն եղել օբյեկտիվ ու անաչառ: Դիմողը տուժող է ճանաչվել միայն 2004թ. հունվարի 13-ին (տես վերը` կետ 35), և քննության արդյունքները մի քանի անգամ վերանայվել են հիերարխիկ դասի դատախազների կողմից, ովքեր մի քանի անգամ որոշումները հաջորդաբար վերացրել են և դրանք ուղարկել հետագա քննության, քանի որ քննությունը լիարժեք չէր եղել:
38. Կառավարությունը չի համաձայնել և հայտարարել է, որ թեև քննությունը մի քանի անգամ կարճվել ու վերսկսվել է, այն դեռ կարող է համարվել արդյունավետ և համապատասխանել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին:
2. Դատարանի գնահատականը
39. Դատարանը կրկնում է, որ եթե անhատը բարձրացնում է վիճելի հայց այն մասին, որ պետական մարմիններն իր նկատմամբ վատ վերաբերմունք են ցուցաբերել` խախտելով 3-րդ հոդվածը, ապա այդ դրույթը, ըստ ենթատեքստի, պահանջել է, արդյունավետ պաշտոնական քննություն, որը պետք է սկզբունքորեն հանգեցնի գործին վերաբերող փաստերի հաստատմանն ու պատասխանատուների ինքնությունը պարզելուն և նրանց պատժելուն: Դա պարտադիր չէ արդյունք ստանալու համար, բայց այդ միջոցներից մեկն է: Իշխանությունները պետք է իրենց հասանելի բոլոր ողջամիտ քայլերը ձեռնարկած լինեին միջադեպի հետ կապված ապացույցներ ապահովելու համար, ներառյալ, inter alia, ականատեսի վկայություն, դատաբժշկական ապացույցներ և այլն: Քննության ցանկացած թերություն, որը թուլացնում է դրա ձեռնահասությունը` պարզելու մարմնական վնասվածքների պատճառները կամ պարզելու պատասխանատու անձանց ինքնությունը, կարող է վտանգ հանդիսանալ, որ տեղի ունենա այս չափորոշիչ կանոնների խախտում թույլ տալու համար, և այս համատեքստում ենթադրելի է արագության և ողջամիտ շտապողականության անհրաժեշտությունը (տես, ի թիվս մի շարք գործերի, Ասսենովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի, 28 հոկտեմբերի 1998թ., Վճիռների և Որոշումների հաշվետվությունները 1998-VIII, կետեր 102 et seq.): Հաճախ ուշադրություն է դարձվում քննությունն սկսելու ամսաթվին, հայտարարություններն ընդունելու ուշացումներին (տես` Տիմուրտասն ընդդեմ Թուրքիայի, հ. 23531/94, կետ 89, ՄԻԵԴ 2000-VI, և Թեքին ընդդեմ Թուրքիայի, 9 հունիսի 1998թ., Հաշվետվություններ 1998թ. IV, կետ 67), և նախնական քննությունն ավարտին հասցնելու համար պահանջվող ժամանակահատվածին (տես` Իդելիկատոն ընդդեմ Իտալիայի, no. 31143/96, կետ 37, 18 հոկտեմբերի 2001թ.): Անհրաժեշտ է նաև, որ քննության կամ դրա արդյունքների նկատմամբ լինի հասարակական հետաքրքրության բավարար տարր, կամ դրա արդյունքներն ապահովեն հաշվետվողականությունը ինչպես գործնականորեն, այնպես էլ տեսականորեն: Պահանջվող հասարակական հետաքրքրության աստիճանը կարող է տարբեր լինել` կապված գործի բնույթի հետ: Ավելի կոնկրետ, օրինակ` տուժողի մասնակցության պարագայում, բավարար հանրային հետաքրքրություն ապահովելու համար տուժողը պետք է ներգրավված լինի վարույթին այնքանով, որքանով որ անհրաժեշտ է իր օրինական շահերը պաշտպանելու համար (Տաշին Ակարն ընդդեմ Թուրքիայի [GC], no. 26307 / 95, կետ 225, ՄԻԵԴ 2004թ. III):
40. Անդրադառնալով սույն գործի փաստերին` Դատարանը նշում է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից դիմողի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի պնդումների հիման վրա քրեական վարույթն սկսվել էր 1997թ. հունիսի 4-ին: Դատարանը հիշեցնում է, որ այս դեպքերը դուրս են իր իրավասություններից ratione temporis կանոնի հիման վրա, սակայն դրանք պետք է հաշվի առնվեն, որպեսզի ընդհանուր առմամբ ճիշտ գնահատվի գանգատվեն ենթատեքստն ու իրավիճակը (տես, mutatis mutandis, Միլանովիչն ընդդեմ Սերբիայի, no. 44614 / 07, կետ 78, 14 դեկտեմբերի 2010թ.): Մասնավորապես, 1997թ. հունիսի 4-ից սեպտեմբերի 11-ի քննությունը տևել էր ընդամենը երեք ամիս և ութ օր` առանց իրավասու մարմինների կողմից լուրջ դատավարական քայլերի կատարման (տես վերը` կետեր 14-18). միակ կարևոր քայլը, որ արվել էր, դա 1997թ. օգոստոսի 13-ին` դեպքից երեք ամիս և ինն օր անց, նշանակված դատաբժշկական փորձաքննությունն էր, որն ամփոփվել էր 1997թ. սեպտեմբերի 12-ի հաշվետվությամբ:
41. Ինչ վերաբերում է 1997թ. սեպտեմբերի 11-ից հետո տեղի ունեցած դեպքերին, Դատարանը նշում է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի պնդումների հիման վրա անցկացվող քննությունը տևել էր մինչև 1998թ. հունվարի 30-ը, և քրեական վարույթը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով (տես վերը` կետ 18): Վարույթը կարճելու մասին որոշումը վերացվել էր 1999թ. մայիսի 3-ին` դիմողի մեղադրանքները բավարար չափով չքննելու պատճառով (տես վերը` կետ 20), իսկ դրանից բխող վարույթները կարճվել էին կասկածյալներ չգտնելու պատճառով (տես 20-րդ կետը վերևում): Դրանք վերսկսվել էին մեկ ամիս անց` 1999թ. նոյեմբերի 26-ին, սակայն կրկին կարճվել էին 1999թ. հունվարի 20-ին` նույն հիմքերով, ինչ որ նախկինում, այն է` ոստիկանների գործողություններում հանցակազմի բացակայությունը (տես վերը` կետ 21): 2000թ. ապրիլի 6-ին առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումից հետո է միայն ևս մեկ անգամ հաստատվել, որ քննությունը լիարժեք չի եղել, և որ դատավարությունը կրկին վերսկսվել էր 2000թ. մայիսի 12-ին: 2000թ. մայիսի 30-ին դրանք կրկին կարճվել են նույն պատճառներով, որոնք նախկինում քննադատության էին արժանացել առաջին ատյանի դատարանի և դատախազության կողմից (տես վերը` կետ 23): Ավելի ուշ` 2000թ. հուլիսի 10-ին քննությունը կրկին սկսվում է և 2000թ. դեկտեմբերի 14-ին կրկին կարճվել` հանցագործության դեպքի վերաբերյալ ապացույցներ չլինելու պատճառով (տես վերը` կետ 25): Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ անբավարար և ոչ պատշաճ քննության արդյունքում տեղի ունեցած ընթացակարգային ընդհատումներն ի սկզբանե, հետևանք էին դիմողի գանգատի հիման վրա սկսված նախնական քննության թերությունների (տես վերը` կետ 44):
42. 2001թ. օգոստոսից մինչև 2004թ. հունվարն ընկած ժամանակահատվածում քրեական վարույթները կարճող և քննության արդյունքները վերացնող հետագա բոլոր որոշումներն ունեցել էին միևնույն արդյունքը, այն է` ոստիկանության աշխատակիցների գործողություններում հանցակազմի բացակայությունը, և ներկայացնում էին նմանատիպ պատճառաբանություններ այդ որոշումները կարճելու վերաբերյալ (տես վերը` կետ 27): Մասնավորապես, քննությունը վերսկսվել էր 2001թ. ապրիլի 7-ին և տևել մինչև 2001թ. օգոստոսը, սակայն այն կրկին կարճվել է` հիմք ընդունելով հանցակազմի բացակայությունը, իսկ քրեական վարույթ սկսելու հիմքերը վերադասակարգվել են (տես վերը` կետ 27): Քննության ընթացքում` 2002թ. հունվարի 14-ին և 19-ին կազմված բոլոր արձանագրությունները վերացվել էին տարածքային դատախազության կողմից, և դրանից հետո սկսված քննությունը տևել է 2002թ. փետրվարի 1-27-ը, երբ տարածքային դատախազությունը կրկին կարճել էր ոստիկանության աշխատակիցների դեմ հարուցված վարույթը, քանի որ այն չէր գտել որևէ ապացույց ուժի չարաշահման կամ դիմողի վնասվածքների հետ կապված ապօրինի ազդեցություն (տես վերը` կետ 28): 2002թ. մարտի 6-ին վարույթները վերսկսվել են և կրկին կարճվել 2002թ. օգոստոսի 23-ին, քանի որ քննությամբ հանցագործության ոչ մի ապացույց չի գտնվել (տես վերը` կետ 29): 2002թ. նոյեմբերի 28-ին վարույթները կրկին վերսկսվել են, և մարմնական վնասվածքի վերաբերյալ մեղադրանքները դատարանի կողմից դադարեցվել են` հիմք ընդունելով 2002թ. դեկտեմբերի 19-ին կանոնադրական ժամկետի լրանալը (տես վերը` կետ 31): 2003թ. հոկտեմբերի 10-ին Վճռաբեկ դատարանի կողմից դատական քննություն անցկացնելուց հետո` նոր լրացուցիչ քննություն է իրականացվել, որը տևել է 2003թ. հունիսի 27-ից մինչև հոկտեմբերի 10-ը, երբ վարույթը կրկին կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով (տես վերը` կետեր 33-34): Այսպիսով, Դատարանը նշում է, որ քննությունը կարճող արձանագրությունները բազմիցս կարճվել են և կրկին վերսկսվել պատշաճ փաստերի բացակայության և քննություն իրականացնող մարմինների լուրջ թերացումների պատճառով, որոնք հաստատվել էին հիերարխիկ դասի դատախազների և, երկու դեպքում էլ, դատարանների կողմից նվազագույնն ինն անգամ (տես վերը` կետեր 20-22, 24, 16-27, 30, 33 և 35):
43. Դատարանը լրացուցիչ անգամ նշում է, որ իրավասու մարմիններից պահանջվել էր նույնքան ժամանակ ենթադրյալ վատ վերաբերմունքի հետ կապված դիմողին տուժող ճանաչելու համար. դիմողին տուժող չճանաչելու փաստը զրկել էր նրան վարույթի ընթացքում պաշտոնական դատավարական մասնակցի կարգավիճակից, որը նրան հնարավորություն կտար արդյունավետ կերպով միջամտել քննությանը (տես, mutatis muntandis, Սերգեյ Շևչենկոն ընդդեմ Ուկրաինայի, no. 32478/02, կետ 74, 4 ապրիլի 2006թ.): Այնուհետև այն նշում է, որ 2004թ. հունվարի 13-ին, այն օրը, երբ դիմողը ճանաչվել էր մարմնական վնասվածքներից տուժող, վարույթը դեռ ավելի քան վեց տարի յոթ ամիս շարունակ գտնվել էր ընթացքի մեջ և դեռևս նախաքննության փուլում էր (տես վերը` կետ 35):
44. Դատարանն այնուհետև հաշվի է առնում վարույթի` ժամանակային առումով երկարատևությունը` հիմնված 2004թ. փետրվարի 27-ին կառավարության կողմից ներկայացված առարկությունների վրա: Չի վիճարկվում այն հանգամանքը, որ 2004 թվականին դատավարությունը դեռ մնում էր անավարտ, իսկ քննությունը` թերի, Ուկրաինայում Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց գրեթե 7 տարի անց: Այն գտնում է որ սույն գործը նման է Ուկրաինայի դեմ կայացված այլ վճիռներին, որոնցում արդեն արձանագրվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի` դատավարական հիմքով խախտումներ: Քանի որ համապատասխան քննությունները նախաձեռնվել էին զգալիորեն ուշացումով, տուժողի բժշկական քննությունները նույնպես կատարվել էին ուշացումով, և քննությունը բազմաթիվ անգամներ նախաձեռնվել էր կրկին` նախաքննական մարմինների` համապատասխան փաստերը հաստատելու անկարողության պատճառով, ինչպես նաև քննության անցկացման գործում թույլ տրված լուրջ սխալների պատճառով, որոնք բազմակի անգամ ճանաչել էին նաև ներպետական իրավասու մարմինները (տես, ի թիվս բազմաթիվ այլ գործերի, Դավիդովը և այլոք ընդդեմ Ուկրաինայի, nos. 17674/02 և 39081/02, կետ 162, 1 հուլիսի 2010թ., Կուչերուկն ընդդեմ Ուկրաինայի, no.2570/04, կետ162, ՄԻԵԴ 2007X, Օլեկսի Միխայիլովիչ Զախարկինն ընդդեմ Ուկրաինայի, no. 1727/04, կետեր 68-75, 24 հունիսի 2010թ., Լոտարևն ընդդեմ Ուկրաինայի, no. 29447/04, կետեր 89-90, 8 ապրիլի 2010թ., և Կոզինենցն ընդդեմ Ուկրաինայի, no. 75520/01, կետեր 62-64, 6 դեկտեմբերի 2007թ.): Դատարանը սույն գործում չի տեսնում որևէ պատճառ հրաժարվելու վերոհիշյալ հիմնավորումից, այս հարցին վերաբերող` դրան նախորդող նախադեպային գործերից, ինչպես նաև նմանատիպ գործերով արված եզրակացություններից: Այս հանգամանքներում անհրաժեշտ չէ դիտարկել վարույթների հետագա ընթացքը (տես վերը` կետեր 4 և 35):
45. Համապատասխանաբար, Դատարանը եզրակացնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգային պարտավորության խախտում, այն առումով, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի գանգատները չեն քննվել անմիջապես և արդյունավետ կերպով:
II. ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՅԼ ԳԱՆԳԱՏՆԵՐ
46. Դիմողը ներկայացրել է գանգատ նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի և 8-րդ հոդվածի հիման վրա, որ 1997թ. ապրիլին իր վարչական ձերբակալումն ու 1997թ. ապրիլին անցկացված իր բնակարանի խուզարկությունը եղել են անօրինական: Նա նաև գանգատ է ներկայացրել, որ ըստ 6-րդ հոդվածի 3–րդ մասի (բ) և (դ) կետերի` խախտվել էր տարածքային դատարանում լսումներին մասնակցելու իր իրավունքը (տես վերը` կետեր 9-10), և որ նա չի կարողացել կազմակերպել այս գործի հետ կապված վկաներից մեկի հարցաքննությունը:
47. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող` դիմողի կողմից ներկայացված ամբողջ նյութը` Դատարանը գտնում է, որ իր իրավասություններին համապատասխանող գանգատները չեն բացահայտում Կոնվենցիայում ամրագրված իրավունքների և ազատությունների որևէ խախտում:
48. Դրանից հետևում է, որ դիմումի այս մասը պետք է ճանաչվի անընդունելի, քանի որ այն ակնհայտորեն անհիմն է` համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (ա) կետի և 4-րդ մասի:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄ
49. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.
«Եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր Պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի փոխհատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
50. Դիմողն պահանջել է 25.000 եվրո (EUR) փոխհատուցում` իր կրած ոչ նյութական վնասի համար: Նա նաև պահանջել է 234 ուկրաինական գրիվեն` (UAH)` Դատարանում կրած ծախսերի դիմաց:
51. Կառավարությունը հայտարարել է, որ այս պահանջը պետք է մերժվի: Ծախսերի փոխհատուցման վերաբերյալ այն ոչ մի մեկնաբանություն չի արել:
52. Հաշվի առնելով գործի ընդհանուր հանգամանքները և առաջնորդվելով արդարացիության սկզբունքով` Դատարանը որոշում է դիմողին տրամադրել 6.000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում: Այն նաև բավարարում է վարույթի համար կատարված ծախսերի հետ կապված դիմողի պահանջը:
53. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի վրա, որին պետք է հավելվի երեք հարյուրերորդական տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Ընդունելի է համարում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիման վրա դիմողի ներկայացրած գանգատը` նրա նկատմամբ վատ վերաբերմունքի իր մեղադրանքների քննություն չանցկացնելու մասին, և անընդունելի` գանգատի մնացած մասը:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` ընթացակարգային հիմքով:
3.Վճռում է, որ
(ա) Պատասխանող պետությունը, համաձայն Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի, դատավճիռը կայացնելուց հետո` երեք ամսվա ընթացքում պետք է որպես ոչ նյութական վնասի հատուցում ` դիմողին վճարի 6000 եվրոյին (վեց հազար եվրո) համարժեք ուկրաինական գրիվեն և ծախսերի համար`40 եվրո` հաշվարկված վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով` հավելած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր հարկերը:
(բ) Վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար գումարած երեք հարյուրերորդական տոկոս:
4. Մերժում է դիմողի արդարացի փոխհատուցման պահանջի մնացյալ մասը:
Կատարվել է անգլերեն լեզվով, Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն ծանուցված է գրավոր` 2009թ. մարտի 31-ին:
Կլաուդիա Վեստերդիեք քարտուղար |
Դիին Սպիելման
նախագահ |
