ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2011 թվականի N 1355-Ն
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն)
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի 3-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց կողմից հաշվետվությունները վերահսկող մարմին ներկայացվելու կարգը և ձևը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
(1-ին կետը փոփ. 02.05.19 N 495-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 | 
 Հավելված N 1  ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1355-Ն որոշման
   
 
Կ Ա Ր Գ
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց կողմից հաշվետվությունները վերահսկող մարմին (այսուհետ` վերահսկող մարմին) ներկայացվելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 02.05.19 N 495-Ն)
2. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձինք (այսուհետ` կազմակերպիչ) վերահսկող մարմին են ներկայացնում հետևյալ հաշվետվությունները.
1) յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-րդ օրը՝ հաշվետու ամսում եկամուտների և ծախսերի մասին հաշվետվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1355-Ն որոշման N 2 հավելվածի ձևի.
2) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 235-Ն որոշմամբ հաստատված հաշվապահական հաշվառման N 1 միջազգային ստանդարտի 10-րդ կետի համաձայն` ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն` ժամանակաշրջանի վերջի դրությամբ, և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն` տվյալ ժամանակաշրջանի համար, ինչպես նաև այդ հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն:
(2-րդ կետը փոփ. 02.05.19 N 495-Ն)
3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հաշվետվությունը կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին են ներկայացվում հետևյալ ընթացակարգով. հաշվետվությունը ներկայացվում է վերահսկող մարմնի քարտուղարություն` կից նամակով, որում պետք է նշված լինի՝ ում կողմից է (հաշվետու կազմակերպություն, լիցենզիայի համար) ներկայացվում հաշվետվությունը և որ ժամանակահատվածի համար: Նամակը պետք է ստորագրված լինի կազմակերպչի լիազոր աշխատողի կողմից: Հաշվետվությունը պետք է ձայնագրված լինի ՍԴ-Ռ (CD-R) լազերային սկավառակի վրա` Էքսել (Excel) ֆորմատով: Ծրարը պետք է ստորագրված լինի կազմակերպչի լիազոր աշխատողի կողմից: Ծրարի վրա պետք է նշված լինեն հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը, տարեթիվը, կազմակերպչի անվանումը, լիցենզիայի համարը, ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը:
(3-րդ կետը փոփ. 10.07.18 N 765-Ն, 02.05.19 N 495-Ն)
4. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հաշվետվությունը վերահսկող մարմին է ներկայացվում առձեռն:
(4-րդ կետը փոփ. 02.05.19 N 495-Ն)
5. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հաշվետվությունները վերահսկող մարմին են ներկայացվում թղթային տարբերակով:
(5-րդ կետը փոփ. 02.05.19 N 495-Ն)
(հավելվածը փոփ. 10.07.18 N 765-Ն, 02.05.19 N 495-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1355-Ն որոշման | 
Ձև
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն՝
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն)
| Կազմակերպչի անվանումը | |||||
| Լիցենզիայի համարը | |||||
| Հաշվետու ժամանակահատվածը | |||||
| Ներկայացնելու ամսաթիվը | |||||
| Ինտերնետային կայքի գրանցված հասցեն | |||||
| Եկամուտներ | Ծախսեր | Մասնակիցների ընդհանուր թիվը | |||
| խաղացողների կողմից գնված խաղանիշերի (միավորների)  | այլ եկամուտներ | վճարված շահումների(խաղադրույքների) | այլ ծախսեր | մասնակիցների ընդհանուր թիվը | շահող մասնակիցների ընդհանուր թիվը | 
(հավելվածը փոփ. 02.05.19 N 495-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                