ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
11 հուլիսի 2019 թ. |
N 406-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՌՈՅԱԼ ԻՆՏԵՐԹԵՅՆՄԵՆՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ԽՏ-003 ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ «Ռոյալ Ինտերթեյնմենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մինչև 2019 թվականի հունիսի 25-ը չի վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին «Ռոյալ Ինտերթեյնմենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-003 լիցենզիայի համար 2019 թվականի երրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ին թիվ 03/23-2/17420-18 գրությունը, համաձայն որի՝ «Ռոյալ Ինտերթեյնմենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-003 լիցենզիայի գործողությունը՝ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համար պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը մինչև 2018 թվականի սեպտեմբերի 25-ը չվճարելու համար 2018 թվականի սեպտեմբերի 26-ից համարվել է կասեցված, հիմք ընդունելով «Ռոյալ Ինտերթեյնմենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թվականի հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված դիմումը՝ «Ռոյալ Ինտերթեյնմենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին տրված թիվ ԽՏ-003 խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ, ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «ե» կետերով, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 2019 թվականի հուլիսի 10-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին «Ռոյալ Ինտերթեյնմենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված թիվ ԽՏ-003 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել երկու հիմքով.
- «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ,
- «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետ և «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ։
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։
Ա. Ջանջուղազյան |
