ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2019 թվականի N 1279-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 1-ին կետում «30» թիվը փոխարինել «31» թվով.
2) որոշումը լրացնել նոր՝ N 31 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Ավինյան | 
| 
 2019 թ. սեպտեմբերի 26 Երևան | 
| Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 26-ի N 1279-Ն որոշման | 
| «Հավելված N 31 ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Ստուգաթերթ
ՈՐՊԵՍ ՎԱՌԵԼԻՔ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ
(ԱՏԳ ԱԱ 2711, ծածկագրին կամ G47.78.3 ՏԳՏ դասակարգչին համապատասխան)
____ __________ 20 թ.
| ______________________________________ | _____________________ | ____________________ | 
| (տեսչական մարմնի անվանումը) | (գտնվելու վայրը) | (հեռախոսահամարը) | 
|  | _________________ | ____________________________________ | ||||
| Անձնական կոդ | (պաշտոնը) | (անունը, ազգանունը, հայրանունը) | 
|  | ____________________ | _______________________________________ | ||||
| Անձնական կոդ | (պաշտոնը) | (անունը, ազգանունը, հայրանունը) | 
|  | ____________________ | ________________________________________ | ||||
| Անձնական կոդ | (պաշտոնը) | (անունը, ազգանունը, հայրանունը) | 
| Ստուգման սկիզբը (ամսաթիվ)___________ 20 թ. | ավարտը _________________20 թ. | |||||||||
| __________________________________________ |  | |||||||||
| (տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը) | (ՀՎՀՀ) | |||||||||
| ___________________________________ | ||||||||||
| ___________________________________ | ||||||||||
| ___________________ | ___________________________________ | |||||||||
| (պետռեգիստրի համարը) | (տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը) | |||||||||
| _____________________________________________ | __________________ | |||||||||
| (տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը) | (հեռախոսահամարը) | |||||||||
| ____________________________________________________________ | ________________________ | |||||||||
| (տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը) | (հեռախոսահամարը) | 
| Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _______20 թ. | համարը __________ | 
Ստուգման նպատակը/ընդգրկված հարցերի համարները
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ՈՐՊԵՍ ՎԱՌԵԼԻՔ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ
| NN ը/կ | Հարցը | Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը | Ստուգման անցկացման | Կշիռը | Մեկնա-բանու-թյուններ | Պատասխանը | ||
| այո | ոչ | չ/պ | ||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 
| 1. | Շրջանառության մեջ դրվող հեղուկացված ածխաջրածնային գազը հավաստված է համապատասխանության հայտարարագրմամբ | Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի N 68 որոշմամբ ընդունված ԵԱՏՄ ՏԿ 036/2016 տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ կանոնակարգ)  | փաստաթղթային | 25.0 | ||||
| 2. | Շրջանառության մեջ դրվող հեղուկացված ածխաջրածնային գազն ուղեկցվում է ամբողջական տեղեկություններ պարունակող որակի անձնագրով | կանոնակարգի 8-րդ և 9-րդ կետեր | փաստաթղթային | 3.0 | ||||
| 3. | Հեղուկացված ածխաջրածնային գազի վերաբերյալ որակի անձնագրում ներառված տեղեկատվությունն ամբողջական է, ձևակերպված է նաև հայերենով | կանոնակարգի 9-րդ և 17-րդ կետեր, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդված, «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդված | փաստաթղթային | 1.0 | ||||
| 4. | Որակի անձնագրում Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի մակնշումն առկա է | կանոնակարգի 35-37-րդ կետեր | փաստաթղթային | 1.0 | ||||
| 5. | Շրջանառության մեջ դրվող հեղուկացված ածխաջրածնային գազերի ֆիզիկաքիմիական ու շահագործման ցուցանիշները համապատասխանում են N 1 ցանկով սահմանված պահանջներին | կանոնակարգի 11-րդ կետ | փորձաքննություն | 20.0 | ||||
Ցանկ N 1
ՊԱՀԱՆՋՆԵՐ
հեղուկացված ածխաջրածնային գազերի ֆիզիկաքիմիական ԵՎ շահագործման ցուցանիշներին ներկայացվող
| Ցուցանիշի անվանումը 
 | Որպես վառելիք կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար օգտագործվող հեղուկացված ածխաջրածնային գազերի համար նորմը | Ավտոմոբիլային տրանսպորտի համար որպես շարժիչային վառելիք օգտագործվող հեղուկացված ածխաջրածնային գազերի համար նորմը | 
| Օկտանային թիվը. ոչ պակաս | — | 89.0 | 
| Ոչ սահմանային ածխաջրածինների գումարի զանգվածային մասը. %, ոչ ավելի | 
 | 6.0 | 
| + 45 °С, ոչ ավելի | 1.6 | 1.6 | 
| - 20 °С, ոչ պակաս | — | 0.07 | 
| Ծծմբաջրածնի ու մերկապտանային ծծմբի զանգվածային մասը. %, ոչ ավելի | 0.013 | 0.01 | 
| այդ թվում՝ ծծմբաջրածնի. %, ոչ ավելի | 0.003 | 0.003 | 
| Հոտը | 
 | տհաճ և բնորոշ՝ բոցավառելիության ստորին սահմանից օդում 20 % խտության պայմաններում | 
| Հոտի ինտենսիվությունը. բալեր, ոչ պակաս | 3 | — | 
| Հեղուկ մնացորդի ծավալային մասը +20 °С պայմաններում. %, ոչ ավելի | 1.8 | 1.6 | 
| Ազատ ջրի ու ալկալիի պարունակությունը | բացակայում է | բացակայում է | 
Ստուգաթերթը լրացրեցին՝
| տեսչական մարմնի ծառայող | ___________________ | _______________________ | 
| (ստորագրությունը) | (անունը, ազգանունը) | |
| տեսչական մարմնի ծառայող | ___________________ | _______________________ | 
| (ստորագրությունը) | (անունը, ազգանունը) | |
| տնտեսավարող սուբյեկտի ղեկավար | ___________________ | ________________________ | 
| (ստորագրությունը) | (անունը, ազգանունը) | 
______ ________________20 թ.»:
| Հայաստանի Հանրապետության | Է. Աղաջանյան | 
 
                