ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 
ՆԱԽԱԳԱՀ
| 11 հոկտեմբերի 2019 թ. | N 671-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել`
Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը և լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Դ. Անանյան
| 
 | Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի հոկտեմբերի 11-ի N 671-Ն հրամանի | 
Ձև
ԾԱՆՈՒՑՈՒՄ՝ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մաս 1.
| 1. Հարկ վճարողը | |||
| 2. Հարկ վճարողի հաշվառման համարը | |||
| 3. Ոչ ռեզիդենտի գրանցման (ռեզիդենտության) երկիրը | |||
| 4. Հարկ վճարողի գտնվելու վայրը | |||
| 5. Գործունեության տեսակը (ները) | |||
| 6.Անձի տվյալները, ով կարող է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն | Անուն, ազգանուն | Հեռ. | Էլ. հասցե | 
Մաս 2.
| 7. Ոչ ռեզիդենտ փոխկա-պակցված կողմի անվանումը | 8. Ոչ ռեզիդենտ փոխկա-պակցված կողմի ռեզիդեն-տության երկիրը | 9. Վերահսկվող գործարքի առարկան | 10. Ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմը վերահսկվող գործարքի մասով հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող) | 11. Օգտա-գործված տրանս-ֆերային գնագո-յացման մեթոդը | 12. Օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդների տեսակարար կշիռը վերահսկվող գործարքներում | 13. Գործարքի գումարի արժեքը | 14. Գործարքների ընդհանուր արժեքը | 
Մաս 3.
| 15. Հարկ վճարողի և ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմի միջև անհատույց իրականացված վերահսկվող գործարքների մասով տեղեկություն | |
| 16. Նախնական գնագոյացման պայմանավորվածության առկայություն (այո/ոչ) | 
Մաս 4.
| Փոխկապակցված չհամարվող կողմերի հետ գործարքները | |||
| 17. Գործարքի առարկան | 18. Հարկ վճարողը հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող) | 19. Գործարքի գումարի արժեքը | 20. Գործարքների ընդհանուր գումարի արժեքը | 
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԻ
1. Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը (այսուհետ` ծանուցման ձև) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին` համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 375-րդ հոդվածի դրույթների: Ծանուցման ձևը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով:
2. Ծանուցման ձևի 1-ին կետում լրացվում է հարկ վճարող կազմակերպության անունը:
3. Ծանուցման ձևի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարող կազմակերպության հաշվառման համարը:
4. Ծանուցման ձևի 3-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտի գրանցման (ռեզիդենտության) երկիրը:
5. Ծանուցման ձևի 4-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը:
6. Ծանուցման ձևի 5-րդ կետում լրացվում է կազմակերպության գործունեության տեսակը (ները):
7. Ծանուցման ձևի 6-րդ կետում լրացվում է այն անձի տվյալները, ով կարող է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն (անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն):
8. Ծանուցման ձևի 7-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմի անվանումը:
9. Ծանուցման ձևի 8-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմի երկիրը:
10. Ծանուցման ձևի 9-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի առարկան, ընդ որում անհրաժեշտ է նշել հետևյալ գործարքի առարկաներից որևէ մեկը` 1) հումք, 2) վարձավճարներ, ռոյալթիներ, լիցենզավորման և ֆրանշիզայի վճարներ, 3) ոչ նյութական ակտիվներ (ձեռք բերել կամ օտարել), 4) կառավարում և վարչարարություն, 5) տեխնիկական, 6) հետազոտություն և զարգացում, 7) կոմիսիոն, 8) ֆինանսական, 9) տոկոս, 10) շահաբաժին, 11) ապահովագրական, 12) երաշխիք, 13) ծախսերի փոխհատուցում, 14) ծախսերի բաշխման պայմանավորվածություն: Եթե կատարված գործարքի տեսակը նշված չէ թվարկվածների շարքում, ապա անհրաժեշտ է նշել «այլ» և մանրամասնել:
11. Ծանուցման ձևի 10-րդ կետում լրացվում է թե ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմը վերահսկվող գործարքի մասով հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող):
12. Ծանուցման ձևի 11-րդ կետում լրացվում է օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդը, այն է` համադրելի չվերահսկվող գնի մեթոդ, վերավաճառքի գնի մեթոդ, ծախսումներ գումարած մեթոդ, զուտ շահույթի մեթոդ, շահույթի բաշխման մեթոդ:
13. Ծանուցման ձևի 12-րդ կետում լրացվում է օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդների տեսակարար կշիռը վերահսկվող գործարքներում:
14. Ծանուցման ձևի 13-րդ կետում լրացվում է գործարքի գումարի արժեքը:
15. Ծանուցման ձևի 14-րդ կետում լրացվում է գործարքների ընդհանուր գումարի արժեքը:
16. Ծանուցման ձևի 15-րդ կետում լրացվում է հարկ վճարողի և ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմի միջև անհատույց իրականացված վերահսկվող գործարքների մասով տեղեկություն:
17. Ծանուցման ձևի 16-րդ կետում լրացվում է նախնական գնագոյացման պայմանավորվածության առկայությունը:
18. Ծանուցման ձևի 17-րդ կետում լրացվում է փոխկապակցված չհամարվող կողմերի հետ գործարքների առարկաները:
19. Ծանուցման ձևի 18-րդ կետում լրացվում է թե հարկ վճարողը հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող):
20. Ծանուցման ձևի 19-րդ կետում լրացվում է գործարքի գումարի արժեքը:
21. Ծանուցման ձևի 20-րդ կետում լրացվում է փոխկապակցված չհամարվող կողմերի հետ գործարքների ընդհանուր գումարի արժեքը:
 
                