ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
| 3 փետրվարի 2020 թ. ք. Երևան | N 36-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) սահմանել սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները.
| 1) | կարմրախայտ | 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը 1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հոկտեմբեր-նոյեմբեր, թույլատրելի չափերը՝ 15 սմ և ավելի, | ||
| 2) | ծիածանափայլ ֆորել | 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը առանց  | ||
| 
 | 
 | |||
| 3) | կովկասյան թեփուղ | 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը 3 կգ-ից ոչ ավելի  | ||
| 4) | սպիտակ ամուր | 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի  | ||
| 5) | սև ամուր | 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի  | ||
| 6) | կուրի կողակ | 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի  | ||
| 7) | կուրի բեղաձուկ | 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 4 կգ-ից ոչ ավելի  | ||
| 8) | ճանար | 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի  | ||
| 9) | արևելյան տառեխիկ | 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 3 կգ-ից ոչ ավելի  | ||
| 10) | ծածան | 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի  | ||
| 11) | սպիտակ հաստաճակատ | 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝  | ||
| 12) | խայտաբղետ հաստաճակատ | 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝  | ||
| 13) | արծաթափայլ | 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 10 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝  | ||
| 14) | բրամ | 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 2 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝  | ||
| 15) | լոքո | 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 8 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝  | ||
| 16) | խեցգետին | 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, բազմացման ժամանակահատվածը՝  | 
2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արգելվում է սիրողական ձկնորսությունը.
ա. սույն հրամանի 1-ին կետով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ,
բ. սույն հրամանի 1-ին կետի 1-ից 15-րդ ենթակետերով սահմանված կենդանատեսակների նկատմամբ՝ դրանց ձվադրման ժամանակահատվածներում, իսկ սույն հրամանի 1-ին կետի 16-րդ ենթակետով սահմանված կենդանատեսակի նկատմամբ՝ դրա բազմացման ժամանակահատվածներում,
2) Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սիրողական ձկնորսությունն իրականացվում է տարբեր տեսակի ձկնորսական կարթերով (կարթ, սպինինգ, և այլ) և խեցգետնորսության համար՝ խեցգետնորսիչներով,
3) սիրողական ձկնորսությունն իրականացվում է մեկ ձկնորսի համար միաժամանակ երկու որսամիջոցներով (կարթերով)` յուրաքանչյուրը ոչ ավել քան երկու կեռիկով (երկու և երեք ելունով կեռիկները համարվում են որպես մեկ կեռիկ),
4) խեցգետնի որսն իրականացվում է առավելագույնը երեք խեցգետնորսիչով` մինչև 70 սմ տրամագծով և 22 միլիմետրից ոչ պակաս խորշերով։
3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին`
1) կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի 1-ին կետում նշված կենդանատեսակները և դրանց չափաքանակները,
2) Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։
4. Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-նախարարի մամուլի քարտուղարին` զանգվածային լրատվության միջոցներով ապահովել սույն հրամանի կատարման ընթացքի լուսաբանումը:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Նախարար | Է. Գրիգորյան | 
 
                