«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2005 թվականի N 753-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի
N 120 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափը հաստատելու մասին» N 120 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
որոշման մեջ`
ա) վերնագիրը, 1-ին կետի «բ» ենթակետը և 3-րդ կետը «փոխհատուցման» բառից հետո լրացնել «առավելագույն» բառով.
բ) 1-ին կետից հանել «(ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով)» բառերը.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին կետով.
«11. Սահմանել, որ սույն որոշման հավելվածներում նշված (դրամով արտահայտված) գումարները եվրոզոնայի երկրներում ծառայող դիվանագետներին վճարվելու են եվրոյով, այլ պետություններում ծառայող դիվանագետներին` ԱՄՆ-ի դոլարով».
դ) NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացման կարգը (սահմանելով ՄԱԿ-ի չափանիշների հիման վրա ԱՄՆ-ի դոլարով կամ եվրոյով վճարվող գումարների չափը, ինչպես նաև արտարժույթով և Հայաստանի Հանրապետության արժույթով արտահայտված գումարների տարբերության արդյունքում առաջացած գումարների տնօրինման մեխանիզմը)` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունիսի 16 |
Հավելված N 1 |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ
Պաշտոնը |
Դրույքաչափը |
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան |
132000 |
Գլխավոր հյուպատոս |
105600 |
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար |
105600 |
Խորհրդական |
99000 |
Առաջին քարտուղար |
92400 |
Երկրորդ քարտուղար |
85800 |
Երրորդ քարտուղար |
79200 |
Կցորդ |
72600 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
Պաշտոնը |
Գտնվելու վայրը | |||||||||||
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն Շվեյցարիայի Համադաշնություն |
Ֆրանսիայի Հանրապետություն Իսպանիայի Թագավորություն |
ԱՄՆ Նյու Յորք |
Կանադա |
Ավստրիայի Հանրապետու-թյուն Գերմանիայի Դաշնային Հանրապետու-թյուն |
Արգենտինայի Հանրապե-տություն Շվեդիայի Թագավո-րություն |
Իտալիայի Հանրապետու-թյուն Վատիկան Հունաստանի Հանրապետու-թյուն |
Բուլղարիայի Հանրապետություն Ռումինիայի Հանրապետություն Եգիպտոսի Արաբական Հանրապետություն |
Ուկրաինա |
Բելառուսի Հանրապետություն Վրաստան |
Լոս Անջելես |
Սան Պաուլո Սանկտ Պետերբուրգ Հալեպ | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան |
1,240,124 |
1,648,754 |
1,140,114 |
990,090 |
1,316,344 |
890,089 |
1,183,380 |
790,079 |
540,054 |
390,039 |
|
|
Գլխավոր հյուպատոս ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար |
990,099 |
1,316,344 |
910,091 |
790,079 |
1,050,416 |
710,071 |
944,044 |
630,063 |
440,044 |
310,031 |
910,091 |
660,066 |
Խորհրդա-կան |
925,093 |
1,229,917 |
850,085 |
740,074 |
983,934 |
665,067 |
884,211 |
590,059 |
400,040 |
290,029 |
665,067 |
475,048 |
Առաջին քարտուղար |
860,086 |
1,143,490 |
795,080 |
690,069 |
917,452 |
620,062 |
824,377 |
550,055 |
375,038 |
275,028 |
620,062 |
445,045 |
Երկրորդ քարտուղար |
800,080 |
1,063,712 |
735,074 |
640,064 |
850,970 |
575,058 |
764,543 |
510,051 |
345,035 |
250,025 |
575,058 |
410,041 |
Երրորդ քարտուղար |
740,074 |
983,934 |
680,068 |
590,059 |
784,488 |
530,053 |
704,709 |
470,047 |
320,032 |
230,023 |
530,053 |
380,038 |
Կցորդ |
685,069 |
910,803 |
620,062 |
540,054 |
718,006 |
485,049 |
644,875 |
430,043 |
295,030 |
210,021 |
485,049 |
345,035 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
