ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
13 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 205 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ՝
«Եվրասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորման համար ինտեգրացիոն ներուժ ունեցող համագործակցային նախագծերի ուսումնասիրման հետ կապված հարցերով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական զարգացման բանկի միջև փոխգործակցության մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է).
«Եվրասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորման համար ինտեգրացիոն ներուժ ունեցող համագործակցային նախագծերի ուսումնասիրման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է)։
Նշված ակտերի նախագծերը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորման համար ինտեգրացիոն ներուժ ունեցող համագործակցային նախագծերի ուսումնասիրման հետ կապված հարցերով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ԵՎ Եվրասիական զարգացման բանկի միջԵՎ փոխգործակցության մասին
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների 4.1.3 ենթակետին համապատասխան, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի թիվ 17 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործմանն առնչվող ակտերի և միջոցառումների մշակման պլանի 7-րդ և 11-րդ կետերն իրագործելու նպատակներով՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ս.Ս. Սիդորսկուն՝ ապահովել Եվրասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորման համար ինտեգրացիոն ներուժ ունեցող համագործակցային նախագծերի ուսումնասիրման հետ կապված հարցերով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական զարգացման բանկի միջև փոխգործակցությունը։
2. Ստեղծել Եվրասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորման համար ինտեգրացիոն ներուժ ունեցող համագործակցային նախագծերի ուսումնասիրման հարցերով աշխատանքային խումբ։
3. Հաստատել Եվրասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորման համար ինտեգրացիոն ներուժ ունեցող համագործակցային նախագծերի ուսումնասիրման հարցերով աշխատանքային խմբի՝ կից ներկայացվող կազմը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ս.Ս. Սիդորսկուն՝ նշված աշխատանքային խմբի կազմում անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություններ՝ Եվրասիական զարգացման բանկի հետ համաձայնեցմամբ։
4. Սույն կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի համաղեկավարներին՝ հաստատել աշխատանքային խմբի մասին դրույթը։
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ի թիվ կարգադրությամբ |
