ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
18 հուլիսի 2017 թվականի |
թիվ 86 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
1. Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովության, կենսաթոշակային իրավունքների պահպանման, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմը, որն ստեղծվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 36 որոշմամբ։
2. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովության, կենսաթոշակային իրավունքների պահպանման, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմի հաստատման մասին» թիվ 76 կարգադրությունը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 19-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովության, կենսաթոշակային իրավունքների պահպանման, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 49 կարգադրությունը։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Կ. Մինասյան |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հուլիսի 18-ի թիվ 86 կարգադրությամբ |
