ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
24 հունվարի 2017 թվականի |
թիվ 5 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Երկաթուղիների միջազգային միության միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամ (նախարար) Ա.Օ. Ժունուսովին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կցվող նախագծում կատարել փոփոխություններ, որոնք սկզբունքային բնույթ չունեն։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ԵՎ Երկաթուղիների միջազգային միության միջԵՎ փոխըմբռնման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Երկաթուղիների միջազգային միությունը, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և Երկաթուղիների միջազգային միության գործունեությունը կարգավորող փաստաթղթերի վրա,
հաշվի առնելով երկաթուղային տրանսպորտի ոլորտում Կողմերի համագործակցության իրականացման նկատմամբ փոխադարձ շահագրգռվածությունը,
կարևորելով եվրասիական տարածաշրջանում միջազգային երկաթուղային փոխադրումների մրցունակության բարձրացման և զարգացման նպատակներով փոխգործակցությունը,
հետևելով փոխադարձ հարգանքի, փոխշահավետ գործարար համագործակցության և Կողմերի հավասարության սկզբունքներին,
համաձայնեցին հետևյալի մասին.
1. Սույն հուշագիրն ուղղված է երկաթուղային տրանսպորտի ոլորտում Կողմերի երկկողմանի համագործակցության՝ կայուն և երկարաժամկետ հիմքով զարգացմանը:
2. Կողմերը, իրենց իրավասության շրջանակներում, մտադիր են համագործակցել հետևյալ ուղղություններով՝
համագործակցություն միջազգային երկաթուղային փոխադրումների զարգացման և կատարելագործման շրջանակներում, նախևառաջ՝ եվրասիական տարածաշրջանում.
փոխգործակցություն՝ թվային հարթակների ստեղծման ժամանակ մոտեցումների ներդաշնակեցման համար պայմաններ ստեղծելու նպատակով՝ ներառյալ այնպիսի էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային ձևով տեղեկությունների կիրառումը, որոնք օգտագործվում են երկաթուղային տրանսպորտով փոխադրումներ կազմակերպելիս և մաքսային գործառնություններ իրականացնելիս.
համագործակցություն եվրասիական երկաթուղային տրանսպորտային միջանցքների ստեղծման և զարգացման շրջանակներում.
համագործակցություն երկաթուղային տրանսպորտի ոլորտում՝ տնտեսական, տեղեկատվական, գիտատեխնիկական և էկոլոգիական հիմնախնդիրների լուծման առնչությամբ.
համագործակցություն երկաթուղային տրանսպորտի ոլորտում` մրցակցության զարգացմանը նպաստող խնդիրների լուծման առնչությամբ.
առաջարկությունների մշակում՝ տրանսպորտի այլ տեսակների ծառայությունների համեմատ՝ երկաթուղային տրանսպորտի ծառայությունների մրցակցության բարձրացմանն ուղղված միջոցների վերաբերյալ:
3. Կողմերը մտադիր են համագործակցել`
երկաթուղային տրանսպորտի արդի հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման,
երկաթուղային տրանսպորտի ոլորտում Կողմերի կողմից ընդունվող փաստաթղթերի փոխանակման,
երկաթուղային տրանսպորտի զարգացման և գործունեության արդիական հարցերով քննարկման համար համատեղ խորհրդակցությունների անցկացման,
երկաթուղային տրանսպորտի գործունեության հարցերի վերաբերյալ փորձի փոխանակման,
երկաթուղային տրանսպորտի աշխատանքի բարելավման և ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված առաջարկությունների մշակման,
երկաթուղային տրանսպորտի ոլորտում մրցակցության զարգացմանն ուղղված առաջարկությունների մշակման,
Կողմերի կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցության միջոցով։
4. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ։ Սույն հուշագիրը նաև Կողմերի վրա ոչ մի ֆինանսական պարտավորություն չի դնում:
5. Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։
6. Սույն hուշագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։
7. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից ծանուցումն ստանալու օրվանից։
Ստորագրված է _______________ քաղաքում, 2017 թվականի ________ «__»-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով և անգլերենով: Տարընթերցվածքների դեպքում օգտագործվում է անգլերենով տեքստը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Երկաթուղիների միջազգային միության կողմից՝ |
