ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
| 8 մայիսի 2020 թվականի | թիվ 74-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով, ինչպես նաև
հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերում իրականացված նորմատիվների փոփոխությունները,
նպատակ ունենալով իրավական փոփոխություններին համահունչ դարձնել և ճշգրտել հաստատված հրապարակային հաշվետվությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի ««Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի (այսուհետ` Կանոնակարգ) Հավելված 2-ը և Հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի և Հավելված 2-ի (կցվում են):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման Հավելված 1-ով և Հավելված 2-ով հաստատվող Կանոնակարգի Հավելված 2-ի և Հավելված 3-ի «Ն11 Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը» տողերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
| Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ | Ա. Ջավադյան | 
| 
 2020 թ. մայիսի 12 Երևան | 
| Հավելված 1 Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մայիսի 8-ի թիվ 74-Ն որոշմամբ | 
| «Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշման Հավելվածի | 
(եռամսյակային)
| ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ | |
| Բանկի անվանումը _______________ Ամսաթիվը _________թ.-ից ______________ թ. | 
| (հազ. դրամ) | 
| Նորմատիվներ | Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված բանկի համար | ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը | Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը | 
| 1 | 2 | 3 | 4 | 
| Բանկի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը | |||
| Ընդհանուր (սեփական) կապիտալի նվազագույն չափը | |||
| Ն11 Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը | |||
| Ն12 Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը | |||
| Ն21 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը | |||
| Ն22 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը | |||
| Ն23 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև նվազագույն հարաբերակցությունը (բոլոր արժույթներով) | |||
| Ն23 (FX) Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև նվազագույն հարաբերակցությունը (առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթների խմբի գծով) | |||
| Ն23 (FX) Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև նվազագույն հարաբերակցությունը (յուրաքանչյուր երկրորդ խմբի նշանակալի արժույթի գծով) Ծանոթագրություն։ Սույն տողում FX-ը տվյալ արժույթի ISO (ԻՍՕ) 4217 կոդն է: Մի քանի երկրորդ խմբի նշանակալի արժույթներով իրացվելիության նորմատիվ հաշվելու դեպքում բանկը պետք է սույն աղյուսակում ավելացնի նոր տող: | |||
| Ն24 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը (բոլոր արժույթներով) | |||
| Ն24(FX) Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը (առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթների խմբի գծով) | |||
| Ն24(FX)1 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը (յուրաքանչյուր երկրորդ խմբի նշանակալի արժույթի գծով) Ծանոթագրություն։ Սույն տողում FX-ը տվյալ արժույթի ISO (ԻՍՕ) 4217 կոդն է: Մի քանի երկրորդ խմբի նշանակալի արժույթներով իրացվելիության նորմատիվ հաշվելու դեպքում բանկը պետք է սույն աղյուսակում ավելացնի նոր տող: | |||
| Ն31 Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը | |||
| Ն32 Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը | |||
| Ն41 Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը | |||
| Ն42 Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը | |||
|  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխված պարտադիր պահուստների նվազագույն չափը՝ | X | ||
| Արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը | |||
| Ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը` | X | X | 
| 
 | »: | 
| Հավելված 2 Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մայիսի 8-ի թիվ 74-Ն որոշմամբ | 
| «Հավելված 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշման Հավելվածի | 
(եռամսյակային)
| ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ (համախմբված) | |
| Բանկի անվանումը _______________ Ամսաթիվը __________թ.-ից _____________ թ. | 
| (հազ. դրամ) | 
| Նորմատիվներ | Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված բանկի համար | Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված բանկի համախմբված հաշվետվությունների նկատմամբ | ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը | Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| Բանկի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը | ||||
| Ընդհանուր (սեփական) կապիտալի նվազագույն չափը | ||||
| Ն11 Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը | ||||
| Ն12 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը | ||||
| Ն22 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը | ||||
| Ն23 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև նվազագույն հարաբերակցությունը (բոլոր արժույթներով) | ||||
| Ն23 (FX) Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև նվազագույն հարաբերակցությունը (առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթների խմբի գծով) | ||||
| Ն23 (FX) Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև նվազագույն հարաբերակցությունը (յուրաքանչյուր երկրորդ խմբի նշանակալի արժույթի գծով) Ծանոթագրություն։ Սույն տողում FX-ը տվյալ արժույթի ISO (ԻՍՕ) 4217 կոդն է: Մի քանի երկրորդ խմբի նշանակալի արժույթներով իրացվելիության նորմատիվ հաշվելու դեպքում բանկը պետք է սույն աղյուսակում ավելացնի նոր տող: | ||||
| Ն24 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը (բոլոր արժույթներով) | ||||
| Ն24 (FX) Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը (առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթների խմբի գծով) | ||||
| Ն24 (FX) Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը (յուրաքանչյուր երկրորդ խմբի նշանակալի արժույթի գծով) Ծանոթագրություն։ Սույն տողում FX-ը տվյալ արժույթի ISO (ԻՍՕ) 4217 կոդն է: Մի քանի երկրորդ խմբի նշանակալի արժույթներով իրացվելիության նորմատիվ հաշվելու դեպքում բանկը պետք է սույն աղյուսակում ավելացնի նոր տող: | ||||
| Ն13 Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը | ||||
| Ն23 Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը | ||||
| Ն14 Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը | ||||
| Ն24 Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը | ||||
| Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխված պարտադիր պահուստների նվազագույն չափը՝  | ||||
| Արտարժութային դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը | ||||
| Ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը`  | X | X | X | 
| 
 | »: | 
 
                