«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2005 թվականի N 1420-Ն
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական, քրեակատարողական ծառայության հատուկ կոչումների, ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին՝ համաձայն հավելվածի:
2. Դատախազությունում ծառայություն անցած և դասային աստիճան ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է տվյալ պաշտոնին համապատասխանող ոստիկանության կոչում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության  | Ա. Մարգարյան | 
| 
 | 
|  Հավելված | 
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՆ
| Ոստիկանության կոչումները | Զինված ուժերում շնորհված զինվորական կոչումները | Ազգային անվտանգության ծառայությունում շնորհված զինվորական կոչումները | ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում շնորհված հատուկ կոչումները | Զինված ուժերի պահեստազորի կոչումները | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| Ոստիկանության գնդապետ | գնդապետ | գնդապետ | արդարադատության գնդապետ | պահեստազորի գնդապետ | 
| Ոստիկանության փոխգնդապետ | փոխգնդապետ | փոխգնդապետ | արդարադատության փոխգնդապետ | պահեստազորի փոխգնդապետ | 
| Ոստիկանության մայոր | մայոր | մայոր | արդարադատության մայոր | պահեստազորի մայոր | 
| Ոստիկանության կապիտան | կապիտան | կապիտան | արդարադատության կապիտան | պահեստազորի կապիտան | 
| Ոստիկանության ավագ լեյտենանտ | ավագ լեյտենանտ | ավագ լեյտենանտ | արդարադատության ավագ լեյտենանտ | պահեստազորի ավագ լեյտենանտ | 
| Ոստիկանության լեյտենանտ | լեյտենանտ | լեյտենանտ | արդարադատության լեյտենանտ | պահեստազորի լեյտենանտ | 
| Ոստիկանության կրտսեր լեյտենանտ | - | - | արդարադատության կրտսեր լեյտենանտ | - | 
| Ոստիկանության ավագ ենթասպա | ավագ ենթասպա | ավագ ենթասպա | արդարադատության ավագ ենթասպա | պահեստազորի ավագ ենթասպա | 
| Ոստիկանության ենթասպա | ենթասպա | ենթասպա | արդարադատության ենթասպա | պահեստազորի ենթասպա | 
| Ոստիկանության ավագ | ավագ | - | արդարադատության ավագ | պահեստազորի ավագ | 
| Ոստիկանության ավագ սերժանտ | ավագ սերժանտ | - | արդարադատության ավագ սերժանտ | պահեստազորի ավագ սերժանտ | 
| Ոստիկանության սերժանտ | սերժանտ | - | արդարադատության սերժանտ | պահեստազորի սերժանտ | 
| Ոստիկանության կրտսեր սերժանտ | կրտսեր սերժանտ | - | արդարադատության կրտսեր սերժանտ | պահեստազորի կրտսեր սերժանտ | 
| - | եֆրեյտոր | - | արդարադատության եֆրեյտոր | պահեստազորի եֆրեյտոր | 
| - | շարքային | - | արդարադատության շարքային | պահեստազորի շարքային | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
 
                