| 11.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2020 թվականի N 1483-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) վերնագրում և ամբողջ տեքստում «բնակելի տարածության վարձակալության» բառերը փոխարինել «բնակարանի» բառով.
2) նախաբանը «2-րդ մասի» բառերից հետո լրացնել «և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի» բառերով.
3) 1-ին կետի «զ» ենթակետից հանել «գործող» և «տրանսպորտային» բառերը.
4) 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«է) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին օտարերկրյա պետությունում բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի առավելագույն չափը` համաձայն N 7 հավելվածի:
N 7 հավելվածում նշված փոխհատուցման գումարի չափն ավելացվում է հինգ տոկոսի չափով` յուրաքանչյուր երեխայի համար, իսկ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարների բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի չափը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
Վարձակալած բնակարանի պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում, եթե վարձատուն պահանջում է վարձավճարի ավելացում, ապա այն կարող է ավելացվել առավելագույնը 5 տոկոսի չափով՝ արտաքին գործերի նախարարության համաձայնությունը ստանալուց հետո:
Եթե նոր նշանակված ավելի ցածր պաշտոնով դիվանագետը շարունակելու է բնակվել ավելի բարձր պաշտոնով դիվանագետի համար արդեն իսկ վարձակալված բնակարանում, ապա՝ արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ, բնակարանի համար տրամադրվող փոխհատուցման գումարի չափը մնում է անփոփոխ:
Սույն որոշմամբ սահմանված՝ դիվանագետի բնակարանի համար տրամադրվող փոխհատուցման գումարի չափի մեջ կարող են ներառվել նաև կոմունալ և այլ պարտադիր վճարները:
Դիվանագետի համար բնակարան վարձակալելիս, օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի միջոցներից անհրաժեշտության դեպքում՝ հատկացվում է վարձատուի կողմից պահանջվող դրամական գրավ (դեպոզիտ)՝ առավելագույնը մեկ ամսվա վարձավճարի կրկնապատիկի չափով, և անշարժ գույքի գործակալության կողմից պահանջվող միջնորդավճար: Դրամական գրավը (դեպոզիտը) վարձատուի կողմից, գույքին պատճառված վնասի պատճառով, չվերադարձվելու դեպքում՝ փոխհատուցվում է դիվանագետի անձնական միջոցների հաշվին:».
5) N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 11.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1483-Ն որոշման | 
| «Հավելված N 7 ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման | 
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
| NN | Օտարերկրյա պետության, քաղաքի անվանումները | Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, խորհրդական | Քարտուղարներ (առաջին, երկրորդ, երրորդ), կցորդ | 
| 1 | 2 | 3 | 4 | 
| 1. | Ամերիկայի Միացյալ Նահանգներ(Վաշինգտոն) | $2,860 | $2,550 | 
| 2. | Ամերիկայի Միացյալ Նահանգներ  | $3,500 | $3,400 | 
| 3. | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | $2,900 | $2,800 | 
| 4. | Ավստրիայի Հանրապետություն | € 1,700 | € 1,600 | 
| 5. | Արաբական Միացյալ Էմիրություններ | $2,000 | $1,900 | 
| 6. | Արաբական Միացյալ | $2,100 | $2,000 | 
| 7. | Արգենտինայի | $1,800 | $1,700 | 
| 8. | Բելառուսի | $900 | $800 | 
| 9. | Բելգիայի Թագավորություն | € 1,700 | € 1,600 | 
| 10. | Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն | $1,800 | $1,700 | 
| 11. | Բուլղարիայի Հանրապետություն | € 1,100 | € 1,000 | 
| 12. | Գերմանիայի Դաշնային | € 1,600 | € 1,400 | 
| 13. | Եգիպտոսի Արաբական | $1,700 | $1,600 | 
| 14. | Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն | $ 3000 | $ 2000 | 
| 15. | Թուրքիայի | $1,300 | $1,200 | 
| 16. | Թուրքմենստան | $900 | $800 | 
| 17. | Ինդոնեզիայի Հանրապետություն | $1,700 | $1,600 | 
| 18. | Իսպանիայի Թագավորություն | € 1,800 | € 1,700 | 
| 19. | Իսրայելի Պետություն | $2,200 | $2,100 | 
| 20. | Իտալիայի | € 1,750 | € 1,650 | 
| 21. | Իրանի Իսլամական Հանրապետություն | $1,200 | $1,100 | 
| 22. | Իրաքի Հանրապետություն | $1,800 | $1,700 | 
| 23. | Լեհաստանի | € 1,100 | € 1,000 | 
| 24. | Լիբանանի Հանրապետություն | $1,250 | $1,150 | 
| 25. | Լիտվայի Հանրապետություն | € 1,200 | € 1,100 | 
| 26. | Կանադա | $1,700 | $1,600 | 
| 27. | Հնդկաստանի | $1,250 | $1,150 | 
| 28. | Հունաստանի Հանրապետություն | € 1,450 | € 1,350 | 
| 29. | Ղազախստանի | $950 | $850 | 
| 30. | Ճապոնիա | $4,000 | $3,700 | 
| 31. | Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն | £2,300 | £2,200 | 
| 32. | Մեքսիկայի Միացյալ | $2,500 | $2,400 | 
| 33. | Մոլդովայի | $800 | $700 | 
| 34. | Նիդերլանդների Թագավորություն | € 1,800 | € 1,700 | 
| 35. | Շվեդիայի Թագավորություն | € 2,400 | € 2,300 | 
| 36. | Շվեյցարիայի Համադաշնություն | 3,500 CHF | 3,400 CHF | 
| 37. | Չեխիայի Հանրապետություն | € 1,450 | € 1,350 | 
| 38. | Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն | $1,400 | $1,300 | 
| 39. | Ռումինիայի Հանրապետություն | € 1,000 | € 900 | 
| 40. | Ռուսաստանի Դաշնություն | $1,900 | $1,800 | 
| 41. | Ռուսաստանի Դաշնություն | $1,250 | $1,150 | 
| 42. | Ռուսաստանի Դաշնություն | $1,200 | $1,100 | 
| 43. | Ռուսաստանի Դաշնություն | $1,300 | $1,200 | 
| 44. | Սիրիայի Արաբական Հանրապետություն | $1,000 | $900 | 
| 45. | Սիրիայի Արաբական | $800 | $750 | 
| 46. | Վատիկան | € 1,750 | € 1,650 | 
| 47. | Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն | $1,100 | $1,000 | 
| 48. | Վրաստան | $700 | $650 | 
| 49. | Վրաստան | $700 | $600 | 
| 50. | Ուկրաինա | $1,400 | $1,300 | 
| 51. | Ուկրաինա | $1,100 | $1,000 | 
| 52. | Քատարի Պետություն | $ 2,840 | $ 2,740 | 
| 53. | Քուվեյթի Պետություն | $3,200 | $3,100 | 
| 54. | Ֆրանսիայի Հանրապետություն | € 2,600 | € 2,500 | 
| 55. | Ֆրանսիայի | € 1,450 | € 1,350 | 
| 56. | Ֆրանսիայի | € 1,250 | € 1,150 | 
| 57. | Ֆրանսիայի | € 1,250 | € 1,150»: | 
| Հայաստանի Հանրապետության | Է. Աղաջանյան | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական:
 
                