ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի առաջին բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ կետերով.
| «7.1. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործում գիտական և ուսումնական նպատակներով | ԿՄ | - | Փ | - | Ո | Հ | Վ | |
| 7.2. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացում | ԿՄ | - | Փ | - | Ո | Հ | Վ»: | 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
| Հանրապետության նախագահ | Ա. Սարգսյան | 
| 
 2021 թ. փետրվարի 11  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2021 թվական:
 
                