ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
| 15 փետրվարի 2021 թ. ք. Երևան | N 52-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) սահմանել սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները.
| 1) | կարմրախայտ | 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը  | 
| 2) | ծիածանափայլ ֆորել | 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը առանց սահմանափակման,  | 
| 3) | կովկասյան թեփուղ | 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը  | 
| 4) | սպիտակ ամուր | 2021թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,  | 
| 5) | սև ամուր | 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, | 
| 6) | կուրի կողակ | 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, | 
| 7) | կուրի բեղաձուկ | 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, | 
| 8) | ճանար | 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, | 
| 9) | արևելյան տառեխիկ | 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, | 
| 10) | ծածան | 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, | 
| 11) | սպիտակ հաստաճակատ | 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, | 
| 12) | խայտաբղետ հաստաճակատ | 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, | 
| 13) | արծաթափայլ կարաս | 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, | 
| 14) | բրամ | 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, | 
| 15) | լոքո | 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, | 
| 16) | խեցգետին | 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, | 
2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արգելվում է սիրողական ձկնորսությունը.
ա. սույն հրամանի 1-ին կետով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ,
բ. սույն հրամանի 1-ին կետի 1-ից 15-րդ ենթակետերով սահմանված կենդանատեսակների նկատմամբ՝ դրանց ձվադրման ժամանակահատվածներում, իսկ սույն հրամանի 1-ին կետի 16-րդ ենթակետով սահմանված կենդանատեսակի նկատմամբ՝ դրա բազմացման ժամանակահատվածներում,
2) Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սիրողական ձկնորսությունն իրականացվում է տարբեր տեսակի ձկնորսական կարթերով (կարթ, սպինինգ, և այլ) և խեցգետնորսության համար՝ խեցգետնորսիչներով,
3) սիրողական ձկնորսությունն իրականացվում է մեկ ձկնորսի համար միաժամանակ երկու որսամիջոցներով (կարթերով)` յուրաքանչյուրը ոչ ավել քան երկու կեռիկով (երկու և երեք ելունով կեռիկները համարվում են որպես մեկ կեռիկ),
4) խեցգետնի որսն իրականացվում է առավելագույնը երեք խեցգետնորսիչով` մինչև 70 սմ տրամագծով և 22 միլիմետրից ոչ պակաս խորշերով։
3. Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների, համաձայնությունների վարչության պետին`
1) կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի 1-ին կետում նշված կենդանատեսակները և դրանց չափաքանակները,
2) Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչև 2021 թվականի նոյեմբերի 20-ը։
4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին` զանգվածային լրատվության միջոցներով ապահովել սույն հրամանի կատարման ընթացքի լուսաբանումը:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Նախարար | Ռ. Պետրոսյան | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական:
 
                