ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 1999 թվականի թիվ 42
ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առանց ծնողական խնամքի և հսկողության մնացած երեխաների սոցիալական վիճակը բարելավելու, նրանց մուրացկանությունը և թափառաշրջիկությունը կանխելու նպատակով`
1. Ստեղծել հանրապետական հանձնաժողով հետևյալ կազմով`
| Դ. Զադոյան | - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ) | 
| Գ. Եգանյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) | 
| Ա. Խուդավերդյան | - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի առաջին տեղակալ | 
| Ա. Թոփուզյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ | 
| Հ. Հունանյան | - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ | 
| Ա. Աթաբեկյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | 
| Վ. Արեյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ | 
| Մ. Երանոսյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարչության պետ | 
| Ն. Մնոյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ | 
| Կ. Հայրապետյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ | 
| Լ. Տեր-Հարությունյան | - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության քրեական հետախուզության անչափահասների ընդունման և տեղաբաշխման բաժնի պետ | 
| Ռ. Գասպարյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կանանց, երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) | 
2. Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետին` ելնելով անհրաժեշտությունից համանման հանձնաժողովներ ստեղծել մարզերում, խոշոր քաղաքներում և Երևանի թաղային համայնքներում:
3. Սահմանել, որ հանձնաժողովները գործելու են հասարակական հիմունքներով:
4. Հանրապետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել հանձնաժողովի գործունեության կանոնակարգը:
5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և տարածքային կառավարման մարմիններին` ծավալել ակտիվ աշխատանք հանրապետությունում անչափահաս երեխաների մուրացկանությունը և թափառաշրջիկությունը վերացնելու, նրանց սոցիալական վիճակը բարելավելու համար:
 
                