ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2021 թվականի N 1652-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման N 31 հավելվածում՝
ա. հարցաշարի 1-ին կետի 5-րդ սյունակում «25» թիվը փոխարինել «20» թվով,
բ. հարցաշարը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.
| « | 
 | »: | 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հայաստանի Հանրապետության | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ | 
| 
 Երևան | 
| 07.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 7-ի N 1652-Ն որոշման | 
| «Հավելված N 5 ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Ստուգաթերթ
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ՏԳՏԴ-ի C26, C33, D35, M 71, G 46, G 47, Q 86, E 36 ծածկագրեր)
| 
 _____________________________________ □□□□ ________________ Անձնական կոդ (պաշտոնը) □□□□ ________________ Անձնական կոդ (պաշտոնը) □□□□ ________________ Անձնական կոդ (պաշտոնը) Ստուգման սկիզբը (ամսաթիվ)___________ 20 թ. 
 ________________________________________ տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը) 
 
 
 ___________________ (պետռեգիստրի համարը) ________________________________________ տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը) ________________________________________ (տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը) Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _________20 թ. | ____ ___________ 20   թ. 
 (գտնվելու վայրը) (հեռախոսահամարը) 
 __________________________ __________________________ 
 __________________ (հեռախոսահամարը) __________________ (հեռախոսահամարը) 
 համարը _________ | 
| Ստուգման նպատակը/ընդգրկված հարցերի համարներ _____________________________________________________________________________________ _____________________________________________________________________________________ _____________________________________________________________________________________ _____________________________________________________________________________________ | 
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
| NN ը/կ | Հարցը | Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը | Ստուգման անցկացման մեթոդը | Կշիռը | Մեկնաբա- նություններ | Պատասխան | ||
| այո | ոչ | չ/պ | ||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 
| 1. | Արդյո՞ք օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա իրացվող և (կամ) շահագործվող չափման միջոցի տեսակը հաստատված է, այդ չափման միջոցը ստուգաչափված է: | «Չափումների միասնականության ապահովման մասին» (ՀՕ-22-Ն 08.02.2012 թ.) ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք), 13-րդ հոդված, 15-րդ հոդվածի 1-ին մաս, 16-րդ հոդվածի 1-ին մաս, 19-րդ հոդված, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ, 21-րդ հոդվածի 2-րդ մաս և ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելված | փաստաթղթային, տեսազննում | 20.0 | ||||
| 2. | Արդյո՞ք օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա իրացվող և (կամ) շահագործվող տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցը համապատասխանում է չափագիտական կանոններին և նորմերին: | Օրենքի 13-րդ հոդված, 19-րդ հոդված, 21-րդ հոդվածի 2-րդ մաս | աշխատանքային չափանմուշի կիրառում, չափման միջոցի փորձաքննություն | 10.0 | ||||
| 3. | Արդյո՞ք ստուգաչափման դրոշմը վնասված չէ: | Օրենքի 16-րդ հոդված, 9-րդ մաս | տեսազննում | 10.0 | ||||
| 4. | Արդյո՞ք տրված կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում պահպանվել են և (կամ) առանց տեսչական մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասված կամ հանված չէ: | Օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մաս | փաստաթղթային, տեսազննում, չափման միջոցի փորձաքննություն | 10.0 | ||||
| 1 | «Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է | v | ||
| 2 | «Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում | v | ||
| 3 | «Չ/պ» - չի պահանջվում, չի վերաբերում | v | 
Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝
1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշում:
Ստուգաթերթը լրացրին՝
| տեսչական մարմնի ծառայող | 
 | ________________________ | ||
| Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար | ________________ | ________________________ | 
_____ ________________ 201 թ. »:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Հարությունյան | 
| 07.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2021 թվական:
 
                