ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2021 թվականի N 1732-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)՝ 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ), դրանց ի հայտ գալու դեպքում, մեկամսյա ժամկետում, ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Կադաստրի կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` անտառշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի, ինչպես նաև ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո` մեկամսյա ժամկետում, համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և սահմանված կարգով ներկայացնել Կադաստրի կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ | 
| 
 Երևան | 
| 21.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1732-Ն որոշման | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ)
| Տարածքը (հազար հեկտար) | որից ոռոգվող | ||
| Հայաստանի Հանրապետության տարածքը | 2974.26 | 209.14 | |
| այդ թվում` | |||
| 1. | Հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության | ||
| 1) | գյուղատնտեսական նշանակության հողեր | 2042.48 | 155.62 | 
| որից` | |||
| ա. | վարելահողեր | 443.42 | 117.04 | 
| բ. | բազմամյա տնկարկներ | 38.06 | 37.08 | 
| գ. | խոտհարքներ | 121.23 | 1.50 | 
| դ. | արոտավայրեր | 1049.87 | |
| ե. | այլ հողատեսքեր | 389.90 | |
| 2) | բնակավայրերի հողեր | 152.32 | 53.12 | 
| որից` | |||
| ա. | տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողեր | 94.64 | 52.96 | 
| 3) | արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր | 38.97 | |
| 4) | էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր | 14.05 | |
| 5) | հատուկ պահպանվող տարածքների հողեր | 335.47 | |
| 6) | հատուկ նշանակության հողեր | 30.51 | |
| 7) | անտառային հողեր | 334.01 | 0.4 | 
| 8) | ջրային հողեր | 25.83 | |
| 9) | պահուստային հողեր | 0.62 | |
| 2. | Հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների | ||
| 1) | քաղաքացիների | 540.68 | 180.73 | 
| 2) | իրավաբանական անձանց | 37.82 | 5.97 | 
| 3) | համայնքային | 1021.93 | 20.65 | 
| 4) | պետական | 1373.16 | 1.63 | 
| 5) | օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների | 0.67 | 0.16 | 
| Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար | Ա. Հարությունյան | 
| 21.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2021 թվական:
 
                