ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2021 թվականի N 2111-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1446-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրն ու այն կրելու ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 886-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 1446-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի զինծառայողների և» բառերը.
2) որոշման N 1 հավելվածում՝
ա․ 93-րդ կետը «բացառությամբ» բառից հետո լրացնել «պարեկային ծառայության և» բառերով,
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 93.2-րդ կետով.
«93.2. Պարեկային ծառայության ստորաբաժանման ծառայողները համազգեստի աջ թևքին՝ ուսակարից 60 մմ ներքև, կրում են իրենց ծառայությունը խորհրդանշող թևքանշան: Թևքանշանը՝ 80 մմ x 125 մմ չափսերով, սև կտորի վրա գունավոր ասեղնագործվում է ուղղահայաց եռագույնը (Հայաստանի դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն), կենտրոնում թուր՝ սև և արծաթագույն, որից ներքև թագ՝ սև և արծաթագույն: Թևքանշանի մեջտեղում սև ֆոնի վրա արծաթագույն ասեղնագործվում են «ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը, իսկ վերևում՝ եռագույնի վրա, սպիտակ գույնով ասեղնագործվում է «PATROL» բառը։ Թևքանշանից վերև, կարմիր առանձին կտորի վրա կիսաշրջանաձև, սպիտակ գույնով ասեղնագործվում է՝ Պարեկային ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանումների ծառայողների համար «ԵՐԵՎԱՆ» բառը, իսկ մարզային ստորաբաժանումների ծառայողների համար համապատասխան մարզի անվանումը։
3) որոշման N 1 հավելվածը լրացնել 8-10-րդ գլուխներով՝ համաձայն N 1 հավելվածի.
4) որոշման N 2 հավելվածը լրացնել 6-9-րդ նորմաները սահմանող աղյուսակներով՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանել ոստիկանության զորքերի զինծառայողին և պարեկային ծառայության ծառայողին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգն ու պայմանները:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի զինծառայողի և պարեկային ծառայության ծառայողի՝ սույն որոշմամբ սահմանված նոր համազգեստներին անցումն իրականացնել փուլերով՝ ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ | 
| 
 Երևան | 
| 23.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| 
 | Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2111-Ն որոշման | 
«VIII. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
94. Գլխարկ՝ կեպի ձմեռային
Կեպի գունաքողարկվող, սև, մուգ փիրուզագույն կտորից, բաղկացած է թասակից, համապատասխան գույնի երկարացված գլխարկահովհարից և սև գույնի արհեստական մորթե ականջակալներից: Թասակը չորստապականի է, առջևի կենտրոնական մասում կարվում է ասեղնագործած փոքր գլխարկանշան:
95. Գլխարկ՝ կիսաբրդյա (ամենօրյա կամ տոնական)
Մուգ փիրուզագույն կտորից: Կազմված է սև, լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից, որի վրա 2 արծաթագույն կոճակով ամրացվում է սև զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքը սև արհեստական կաշվից՝ ցանցատիպ նախշով: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է մեծ գլխարկանշան:
96. Բերետ (հատուկ ստորաբաժանումների համար)
Սև, բոսորագույն մահուդե կտորից: Բաղկացած է 4 մասից՝ գլխամաս, երկու կողային մաս և շրջանակի փակման մաս: Մշակվում է աստառով: Բերետի առջևի կենտրոնական մասում կարվում է ասեղնագործած փոքր գլխարկանշան, որի աջ կողմից կարվում է Հայաստանի Հանրապետության եռագույնի տեսքով ժապավեն:
97. Կեպի սպորտային ամառային
Կեպին սև, մուգ կապույտ կտորից: Բաղկացած է 6 կտորից բաղկացած թասակից և երկարացված՝ կոշտ կորացված գլխարկահովհարից: Թասակի առաջամասը կոշտացված: Ետևի մասում մետաղյա կարգավորիչ: Առջևի կենտրոնական մասում կարվում է ասեղնագործած փոքր գլխարկանշան:
98. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, ուսադիրներով
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետում նկարագրված ձմեռային վերարկուին` առանց կարակուլե օձիքի: Օձիքի վրա կարվում են երկու դափնեճյուղերով մետաղական խորհրդանշաններ՝ դափնեճյուղեր, կենտրոնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը, որի վրա դաջված է «ՀՀ» հապավումը:
99. Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով
Սև, գունաքողարկված կտորից: Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, կանգուն օձիքից (ներսի կողմից հաստ բամբակյա գործվածք), մինչև գոտկատեղը ձգվող ուղիղ ուրվագծով, գոտիով: Հետնամասում շղթայով փակվող ներկարված գրպանից (որի մեջ տեղադրվում է անձրևանոցը), լանջափեշերի ներքևի մասում՝ թեք ներկարված գրպաններ, իսկ վերևի մասում ներկարված ձևավոր կափույրով կոճակով կոճկվող գրպաններ: Կիսավերարկուի գոտու կողքային մասերն ունեն 12-18 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը՝ վերին կտրվածքով: Թևքերի թեզանիքները՝ առաձգական ժապավենով: Աստառը մետաքսե, ձախ կողմում՝ ծոցագրպան: Ուսադիրները կիսավերարկուի չափսի համապատասխան երկարությամբ և 45 մմ լայնությամբ վրադիրներով: Թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «POLICE», իսկ առջևի ձևավոր կափույրով աջ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» մակագրությամբ ասեղնագործված բառերը: Առջևի ձևավոր կափույրով ձախ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ՝ վկայականի կտորե տարբերանշանն ամրացնելու համար:
100. Տարազաբաճկոն -տաբատ՝ կիսաբրդյա, ուսադիրներով (ամենօրյա կամ տոնական)
1) Մուգ փիրուզագույն կտորից, միափեշ, 4 արծաթագույն կոճակները տեղադրված են միաշարք: Օձիքը հետծալված, կարմիր եզրակարով: Օձիքի վրա կարվում են երկու դափնեճյուղերով մետաղական խորհրդանշաններ՝ դափնեճյուղերի կենտրոնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը, որի վրա դաջված է «ՀՀ» հապավումը: Տարազաբաճկոնի 2 փեշերի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ, կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող կափույրով վրադիր 2 գրպաններ: Հետևամասում՝ բացվածք, ձախ կողմում ունի ծոցագրպան: Թևքերը՝ երկու կտորից, որոնք թեզանիքի մասում միացվում են կարմիր եզրաքուղով: Աջ թևքի թեզանիքի վերևի մասում կարվում է Հայաստանի Հանրապետության եռագույնի տեսքով ժապավեն: Ուսադիրները՝ կարվող.
2) Տաբատը մուգ փիրուզագույն կտորից, ուղիղ ուրվագծով. մետաքսյա աստառով, կողագծերը կարմիր եզրաքուղով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են, տեղադրված եզրաքուղից առաջ: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:
101. Բաճկոն - տաբատ կեպիով՝ կիսաբամբակյա, ուսադիրներով
1) Բաճկոնը կարվում է սև, գունաքողարկված կտորից: Թևքերը` կոճակով կոճկվող: Հետ ծալվող օձիքով, մինչև գոտկատեղը ձգվող ուղիղ ուրվագծով, գոտիով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի ներքևի մասում՝ թեք ներկարված կպչուն ժապավենով փակվող գրպաններ: Կրծքամասում կոճակով կոճկվող ձևավոր կափույրներով 2 արտաքին գրպաններով: Թիկունքը՝ վերին կտրվածքով: Բաճկոնի գոտու կողքային մասերն ունեն 12-18 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Աստառը սև կամ մուգ երանգի բամբակյա կտոր: Թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «POLICE», իսկ առջևի ձևավոր կափույրով աջ գրպանի վերևի մասում ամրացվում է
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» մակագրությամբ ասեղնագործված բառերը: Առջևի ձևավոր կափույրով ձախ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ՝ վկայականի կտորե տարբերանշանն ամրացնելու համար.
2) Տաբատը սև, գունաքողարկված կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան.
3) Կեպին սև, գունաքողարկված կտորից: Բաղկացած է թասակից և երկարացված գլխարկահովհարից: Երկու կողմից ունի օդանցքներ: Առջևի կենտրոնական մասում կարվում է ասեղնագործած փոքր գլխարկանշան:
102. Տաբատ՝ կիսաբամբակյա ամառային
Սև, գունաքողարկված կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են: Թեք գրպանների ներքևի մասում վրադիր, կափույրներով մեծ գրպաններ: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:
103. Վերնաշապիկ՝ կարճաթև կամ երկարաթև, ուսադիրներով
Կառուցվածքով և ձևով նման են սույն հավելվածի` համապատասխանաբար 7-րդ և 8-րդ կետերում նկարագրված վերնաշապիկներին:
104. Սվիտեր
Սև գույնի բրդյա գործվածքից, կլոր վզով: Կրծքամասում սվիտերի ամբողջ լայնքով կարվում է 3.5 սմ լայնությամբ կարմիր ժապավեն, որի վրա, առջևի մասում ասեղնագործվում են «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ», իսկ թիկունքի մասում՝ «PՕLICE» բառերը:
105. Փողկապ՝ սև, մուգ փիրուզագույն
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 9-րդ կետում նկարագրված փողկապին` առանց Հայաստանի Հանրապետության զինանշանի:
106. Վզպատ թաշկինակ՝ սպիտակ, մուգ գույնի
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 10-րդ կետում նկարագրված վզպատ թաշկինակին:
107. Մարտաբաճկոն (հատուկ ստորաբաժանումների համար)
Սև, սինթետիկ կտորից: Աստառը՝ սև ցանցավոր կտորից: Բաղկացած է առաջամասից և հետևամասից: Հետևամասը՝ 1 կտորից, առաջամասը՝ 2 կտորից, որոնք առաջամասի կենտրոնում իրար միանում են շղթայով: Առաջամասը հետևամասին կողային և ուսային հատվածներում իրար միանում են չափսերը մեծացնող և փոքրացնող ժապավեններով: Հետևամասում նախատեսված է կպչունակով փակվող կափույրով արտաքին կարված գրպան՝ թիկնոց ուսնոցի համար, գրպանից վերև սև երանգի կտորի վրա ասեղնագործված «PՕLICE» մակագրությամբ բառը:
108. Շապիկ ուսադիրներով ամառային
Սև, մուգ կապույտ, տրիկոտաժե, ուսադիրներով և ծալովի օձիքով: Ուղիղ ձևվածքով՝ տաբատի տակ դրվող: Առջևից 3 կոճակով կոճկվող բացվածք: Թևքերի երկարությունը մինչև արմունկները, եզրամասերն առաձգական գործվածքով: Ուսային մասերը մշակված գունաքողարկված կամ սև կտորով: Առջևի ձախ կրծքամասում շղթայով փակվող ներկարված գրպան: Թիկունքի վերևի մասում կարվում են սև, մուգ կապույտ երանգի կտորի վրա ասեղնագործված «PՕLICE», իսկ աջ կրծքամասում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» մակագրությամբ բառերը:
109. Շապիկ՝ տրիկոտաժե
Ուղիղ ձևվածքով, սև, գունաքողարկված, կարճաթև, կլոր օձիքով:
110. Ներքնաշոր՝ ձմեռային
111. Գոտի՝ սև, սինթետիկ
50 մմ լայնությամբ, պլաստմասսայե ճարմանդով, վրան հավաքվում են արտաքին ծառայության համար անհրաժեշտ պարագաների գրպանիկներ:
112. Գոտի՝ սև, տաբատի, սինթետիկ
35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:
113.Կոշիկ՝ կիսաճտքավոր
Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին: Ներբանների եզրերը՝ վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը՝ սոսնձով և գամերով: Ներդիրը՝ կաշվե (պադոշ), չամրացված:
114.Կոշիկ
Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական կամ կարով առաջամասով, կտրված հետևամասերով, ամրացված գոտիով: Հետևամասերի միացումն առաջամասերին՝ առաձգական ժապավենով կամ առջևից քուղերով կոճկվող: Հիմնական և միջնաստառները՝ կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը՝ արհեստական կաշվից: Ներբանը ձևավորվում է մաշակայուն՝ պոլիվինիլքլորիդ նյութից՝ սոսնձով: Ներդիրը՝ կաշվե (պադոշ), չամրացված:
115.Կոշիկ սպորտային
Սև, բնական կաշվից, կտորից: Ներբանների եզրերը՝ վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը՝ սոսնձով և կարերով: Ներդիրը՝ կաշվե (պադոշ), չամրացված:
116. Կիսագուլպա՝ կիսաբրդյա, մուգ
117.Կիսագուլպա՝ բամբակյա, մուգ
118. Ձեռնոց՝ բրդյա կամ սինթետիկ, հինգմատնյա, սև, սպիտակ
119. Թիկնոց-ուսնոց
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 21-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:
120. Փողկապի ամրակ
121.Սև կամ մուգ երանգով սպորտային գլխարկ
122. Սև կամ մուգ երանգով դիմակ
Բրդյա գործվածքից, դեմքն ամբողջական ծածկող, բացառությամբ աչքերից և բերանից:
IX. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
123.Գլխարկ՝ կեպի ձմեռային
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 94-րդ կետում նկարագրված ականջակալներով գլխարկին:
124.Գլխարկ՝ կիսաբրդյա (ամենօրյա կամ տոնական)
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 95-րդ կետում նկարագրված ականջակալներով գլխարկին:
125.Կեպի սպորտային ամառային
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 97-րդ կետում նկարագրված կեպիին:
126. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, ուսադիրներով
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետում նկարագրված ձմեռային վերարկուին:
127.Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 99-րդ կետում նկարագրված ձմեռային կիսավերարկուին:
128.Տարազաբաճկոն - կիսաշրջազգեստ՝ կիսաբրդյա, ուսադիրներով (ամենօրյա կամ տոնական)
1) Տարազաբաճկոնը մուգ փիրուզագույն կտորից, միափեշ, 3 արծաթագույն կոճակները տեղադրված են միաշարք, կրծքամասը` սեղմոններով: Օձիքը հետծալված, կարմիր եզրակարով: Օձիքի վրա կարվում են երկու դափնեճյուղերով մետաղական խորհրդանշաններ, դափնեճյուղերի կենտրոնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը, որի վրա դաջված է «ՀՀ» հապավումը: Տարազաբաճկոնի 2 փեշերի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ, կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող կափույրով վրադիր 2 գրպաններ: Հետևամասում՝ բացվածք, ձախ կողմում ունի ծոցագրպան: Թևքերը՝ երկու կտորից, որոնք թեզանիքի մասում միացվում են կարմիր եզրաքուղով: Աջ թևքի թեզանիքի վերևի մասում կարվում է Հայաստանի Հանրապետության եռագույնի տեսքով ժապավեն: Ուսադիրները՝ կարվող.
2) Կիսաշրջազգեստը մուգ փիրուզագույն կտորից, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին՝ գոտեմակօղերով: Հետևամասում՝ բաց ծալվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով:
129. Բաճկոն–տաբատ կեպիով՝ կիսաբամբակյա, ուսադիրներով
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 101-րդ կետում նկարագրված համազգեստին:
130. Կիսաշրջազգեստ՝ կիսաբամբակյա ամառային
Գունաքողարկված կտորից, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին՝ գոտեմակօղերով: Հետևամասում՝ բաց ծալվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով:
131. Վերնաշապիկ՝ կարճաթև, երկարաթև, ուսադիրներով
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի` համապատասխանաբար 7-րդ և 8-րդ կետերում նկարագրված վերնաշապիկներին, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար:
132.Սվիտեր
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 104-րդ կետում նկարագրված սվիտերին:
133.Փողկապ՝ սև, մուգ փիրուզագույն
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 9-րդ կետում նկարագրված փողկապին` առանց Հայաստանի Հանրապետության զինանշանի:
134.Վզպատ թաշկինակ՝ սպիտակ, մուգ գույնի
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 10-րդ կետում նկարագրված վզպատ թաշկինակին:
135.Մարտաբաճկոն (հատուկ ստորաբաժանումների համար)
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 107-րդ կետում նկարագրված մարտաբաճկոնին:
136. Շապիկ ուսադիրներով ամառային
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 108-րդ կետում նկարագրված շապիկին:
137.Շապիկ՝ տրիկոտաժե
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 109-րդ կետում նկարագրված շապիկին:
138.Գոտի՝ սև, տաբատի, սինթետիկ
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 112-րդ կետում նկարագրված գոտուն:
139. Կիսաճտքավոր կոշիկ
Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, կրունկը՝ մինչև 5 սմ բարձրության: Ճտքերի վերնամասերը ծալված աստառի հետ միացված են փափուկ միջադիրով: Լեզվակը միացված է առաջամասին:
140. Կոշիկ
Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական կամ կարով առաջամասով, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով: Ներբանը ձևավորվում է մաշակայուն՝ պոլիվինիլքլորիդ նյութից՝ սոսնձով: Կրունկը՝ մինչև 5 սմ բարձրության: Ներդիրը՝ կաշվե (պադոշ), չամրացված:
141. Կոշիկ սպորտային
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 115-րդ կետում նկարագրված կոշիկին:
142.Գուլպա՝ տրիկոտաժե
143.Ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա
144. Ձեռնոց ՝ սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա
145. Թիկնոց-ուսնոց
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 21-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:
146. Փողկապի ամրակ
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 22-րդ կետում նկարագրված ամրակին:
X. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
147. Վերնաշապիկ ուսադիրներով կարճաթև
Մուգ կապույտ գույնի 60% պոլիէսթեր, 40% բամբակյա կտորից, ուսադիրներով և ծալովի օձիքով: Ուղիղ ձևվածքով՝ տաբատի տակ դրվող: Առջևից 3 կոճակով կոճկվող բացվածք: Թևքերի երկարությունը մինչև արմունկները, եզրամասերն առաձգական գործվածքով: Ձախ թևքի ուսամասից 60 մմ ներքև կարվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թևքանշան, աջ թևքի ուսամասից 60 մմ ներքև «Պարեկային ծառայություն» թևքանշան: Թիկունքի վերևի մասում կարվում են սպիտակ գույնով ասեղնագործված «POLICE», իսկ աջ կրծքամասում «Ոստիկանություն» մակագրությամբ բառերը և 25 մմ օղակ տեսախցիկի համար: Ձախ կրծքամասում կարվում է կրծքանշանի ներդիր: Ուսադիրները՝ հանվող:
148. Վերնաշապիկ ուսադիրներով կարճաթև
Մուգ կապույտ գույնի կտորից, ուսադիրներով և ծալովի օձիքով: Ուղիղ ձևվածքով՝ տաբատի տակ դրվող: Առաջամասերին մշակված են ձևավոր կափույրներով վրադիր գրպաններ, որոնք կոճկվում են մեկ օղակ-կոճակով և վերևի մասում ունեն 25 մմ բացվածք՝ տեսախցիկի ու ռադիոկայանի խոսափողի համար: Ձախ կողային կարի վրա կա բացվածք, ինչպես նաև ձախ գրպանի մեջ՝ ալեհավաքի լարի անցկացման համար: Ուսամասից մինչև թևքի տակ կարվում է կրկնակի կտոր: Վերնաշապիկի առաջամասերին մշակվում է վրադիր կտոր, որի վրա մշակվում են օղակներ և կարվում կոճակներ: Առաջամասն ունի երկու արտաքին կարեր, իսկ թիկունքն ամբողջական է և երկայնքով ունի երեք արտաքին կարեր: Թևքերի երկարությունը մինչև արմունկ՝ մշակված թեզանիքով: Ձախ թևքի ուսամասից 60 մմ ներքև կարվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թևքանշան, աջ թևքի ուսամասից 60 մմ ներքև «Պարեկային ծառայություն» թևքանշան: Թիկունքի վերևի մասում կարվում է սպիտակ գույնով ասեղնագործված «POLICE» բառը: Ձախ կրծքամասում կարվում է կրծքանշանի ներդիր: Վերնաշապիկն ունի օդանցքեր՝ շնչողունակությունն առավելագույնին հասցնելու համար: Ուսադիրները՝ հանվող:
149. Վերնաշապիկ ուսադիրներով երկարաթև
Մուգ կապույտ գույնի կտորից, ուսադիրներով և ծալովի օձիքով: Ուղիղ ձևվածքով՝ տաբատի տակ դրվող: Առաջամասերին մշակված են ձևավոր կափույրներով վրադիր գրպաններ, որոնք կոճկվում են մեկ օղակ-կոճակով և վերևի մասում ունեն 25 մմ բացվածք՝ տեսախցիկի ու ռադիոկայանի խոսափողի համար: Ձախ կողային կարի վրա կա բացվածք, ինչպես նաև ձախ գրպանի մեջ՝ ռադիոկայանի խոսափողի լարի անցկացման համար: Ուսամասից մինչև թևքի տակ կարվում է կրկնակի կտոր: Վերնաշապիկի առաջամասերին մշակվում է վրադիր կտոր, որի վրա մշակվում են օղակներ և կարվում կոճակներ: Առաջամասն ունի երկու արտաքին կարեր, իսկ թիկունքն ամբողջական է և երկայնքով ունի երեք արտաքին կարեր: Թևքերի երկարությունը մինչև դաստակ՝ մշակված թեզանիքով: Ձախ թևքի ուսամասից 60 մմ ներքև կարվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թևքանշան, աջ թևքի ուսամասից 60 մմ ներքև «Պարեկային ծառայություն» թևքանշան: Թիկունքի վերևի մասում կարվում է սպիտակ գույնով ասեղնագործված «POLICE» բառը: Ձախ կրծքամասում կարվում է կրծքանշանի ներդիր: Վերնաշապիկն ունի օդանցքեր՝ շնչողունակությունն առավելագույնին հասցնելու համար: Ուսադիրները՝ հանվող:
150. Տաբատ
Տաբատը - մուգ կապույտ գույնի կտորից: Տաբատն ունի ինքնակարգավորվող գոտկատեղ, մշտական զինվորական ծալքեր և պրոֆեսիոնալ հարթ ճակատային դիզայն: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով, մետաղյա կեռիկով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են: Առաջամասում մինչև ծնկները մշակվում է աստառ: Թեք գրպանների ներքևի մասում ներկարվում են մեծ գրպաններ, հետևամասի աջ ու ձախ կողմում կափույրով փակվող ներկարված գրպաններ:
151. Սվիտեր
Մուգ կապույտ գույնի 57% պոլիէսթեր, 28% մշակված բուրդ, 15% ակրիլ, կլոր վզով, ուսադիրներով, ֆլիսով սահմանազատված, ավանդական ու կոշտ գործվածքով: Առջևի աջ մասում ամրացվում են «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ», իսկ թիկունքի մասում «POLICE» բառերը: Ուսագլուխների և արմունկների հատվածում ամրակցված է կապույտ գույնի կտոր, շախմատաձև կարով: Ձախ թևքի ուսամասից 60 մմ ներքև կարվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թևքանշան, աջ թևքի ուսամասից 60 մմ ներքև «Պարեկային ծառայություն» թևքանշան: Ձախ կրծքամասում կարվում է կրծքանշանի ներդիր։
152. Կիսավերարկու
Մուգ կապույտ գույնի, մեմբրանե ծածկույթով, անջրանցիկ նեյլոնե կամ նույնատիպ կտորից, օձիքը կանգուն, հանովի ներդիրով: Օձիքը երկակի է, ներսում շղթայի տակ նախատեսված է գլխարկ: Գլխարկն ունի կարգավորիչ, կպչուն ժապավեն: Օձիքի մեջտեղում ներկարված է կախիչ: Թիկունքը բաղկացած է 3 մասից, վերևի մասում հորիզոնական՝ շղթայով փակվող ներկարված գրպան: Առաջամասը բաղկացած է 4 մասից, 2-րդ մասի ձախ կողմում կարվում է 35 մմ երկարությամբ օղակ՝ տեսախցիկի համար, իսկ աջ կողմի 2-րդ մասում կարվում է տարբերանշան և 35 մմ երկարությամբ օղակ՝ ռադիոկայանի խոսափողի համար: 3-րդ մասի աջ և ձախ կողմերում հորիզոնական գրպաններ՝ ներկարված ամբողջական լուսանդրադարձնող կափույրով և շղթայով փակվող, 4-րդ մասի աջ և ձախ կողմերում թեք գրպաններ՝ ներկարված ամբողջական կափույրով և շղթայով փակվող: Դիմացից ամբողջական կափույրով ներկարված պլաստմասսայե շղթայով և կոճգամներով: Կողային և կրծքային գրպանները՝ կայծակաճարմանդով: Կիսավերարկուն կողքերից ներքևի մասում անջատվում է շղթայով, որի վրա կան կարգավորիչներ: Թևքերի ծայրերին ներկարված են էլաստիկ ժապավեններ՝ կարգավորող կպչունակով: Թևքերի վրա 2 շերտով 20 մմ լայնությամբ կարվում է լուսանդրադարձնող ժապավեն: Գոտին կարված կիսավերարկուին, որի մեջ մշակված է էլաստիկ ժապավեն: Կիսավերարկուն ներսից՝ ներդիրի ձախ կրծքամասի հատվածում ունի ուղղահայաց գրպան: Ընդարձակ կտրվածք՝ շարժունակությունն ապահովելու համար: Ներդիրը բայկայի կտորից, ամբողջությամբ առանձնանում է շղթայով, որի վրա կարված է աստառ: Ներդիրի թևքերը ներսից նույնպես առանձնանում են պլաստմասսայե շղթայով: Թիկունքի մասում լուսանդրադարձնող «POLICE», իսկ աջ կրծքամասում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը: Ձախ թևքի ուսամասից 60 մմ ներքև կարվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թևքանշան, աջ թևքի ուսամասից 60 մմ ներքև «Պարեկային ծառայություն» թևքանշան: Ուսադիրները՝ հանվող:
153. Կոշիկ կիսաճտքավոր ձմեռային
Սև գույնի կաշվից և նեյլոնից: Ներբանը պատրաստվում է մաշակայուն նյութից: Քթամասը և կրնկամասը կոշտ: Առաջամասի, միջնամասի և հետևամասի եզրերը բարձր ճնշման տակ միացված են ներբանին սոսնձման եղանակով: Առաջամասի կենտրոնական առանցքով տեղադրված են 5-6 զույգ մետաղյա փոլակներ: Կապումն իրականացվում է սև գույնի քուղերով: Քուղերն ամրացված են կտորի վրա լրացուցիչ կարված կաշվե եզրային ելուստին: Լեզվակը կարված է առաջամասից մինչև աջ ու ձախ չորրորդ առանցքը: Կոշիկը ներսամասից մինչև ներդիր բացվում է շղթայով: Շղթայի ամբողջ երկարությամբ առկա է կաշվե ներդիր: Կիսաճտքավոր կոշիկն ամուր և հարմարավետ է, նախատեսված է ձմռանը կրելու համար, առաջամասը և ճտքերը ջերմամեկուսիչ նյութից։ Ներդիրը կտորե, երկակի խտության: Յուղի և սայթաքման դիմացկուն։
154. Կոշիկ սպորտային
Սև գույնի, կաշվից և բալիստիկ նեյլոնից: Ներբանը պատրաստվում է մաշակայուն նյութից, երկարաժամկետ օգտագործման համար: Քթամասը և կրնկամասը կոշտ, կաշվից: Առաջամասի, միջնամասի և հետևամասի եզրերը բարձր ճնշման տակ միացված են ներբանին սոսնձման եղանակով: Առաջամասի կենտրոնական առանցքով տեղադրված են 4-5 զույգ մետաղյա փոլակներ: Կապումն իրականացվում է սև գույնի քուղերով: Քուղերն ամրացված են կտորի վրա լրացուցիչ կարված կաշվե եզրային ելուստին: Կոշիկն ունի բարձր օդաթափանցություն, ամուր են և հարմարավետ: Ներդիրը կտորե, երկակի խտության: Յուղի և սայթաքման դիմացկուն։
155. Կեպի սպորտային (ամառային)
Կեպին մուգ կապույտ գույնի կտորից: Բաղկացած է թասակից և երկարացված՝ կոշտ կորացված գլխարկահովհարից: Թասակի առաջամասը կոշտացված է: Ետևի մասում կարգավորիչ: Առջևի կենտրոնական մասում կարվում են սպիտակ գույնով ասեղնագործված «POLICE», իսկ ետևում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:
156. Կեպի սպորտային (գարնանային, աշնանային)
Կեպին մուգ կապույտ գույնի, ջերմություն պահող կտորից: Բաղկացած է թասակից և երկարացված՝ կոշտ կորացված գլխարկահովհարից: Թասակի առաջամասը կոշտացված է: Ետևի մասում կարգավորիչ: Առջևի կենտրոնական մասում կարվում են սպիտակ գույնով ասեղնագործված «POLICE», իսկ ետևում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:
157.Կեպի սպորտային (ձմեռային)
Կեպին մուգ կապույտ գույնի, ջերմություն պահող կտորից: Բաղկացած է թասակից և երկարացված՝ կոշտ կորացված գլխարկահովհարից: Կեպին ներսի կողմից ունի տաք ներդիր, վզամասը և ականջները փակելու համար: Թասակի առաջամասը կոշտացված է: Ետևի մասում կարգավորիչ: Առջևի կենտրոնական մասում կարվում են ասեղնագործված «POLICE», իսկ ետևում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:
158. Գլխարկ ամենօրյա
Մուգ կապույտ գույնի կտորից, պոլիէթիլենային թաղանթով: Կազմված է սև, պլաստմասսայե գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից: Գլխարկաբոլորքը սև արհեստական կաշվից, վերևի մասում 38 մմ լայնքով ցանցավոր ժապավեն, սև պլաստմասսայե ներդիրով: Գլխարկաբոլորքի վրա 2 արծաթագույն կոճակներով ամրացվում է երկշերտ զարդապարան (գոտի) 4 օղակներով: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է մեծ մետաղական գլխարկանշան, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինանշանի տեսքով: Գլխարկի միջնամասում տեղադրված է սպունգ, մուգ կապույտ աստառ: Աստառի մեջտեղի մասում ամրակցված է արհեստական կաշվե կտոր տվյալների գրառումով:
159. Փողկապ
Սև կտորից: Ունի լայնացած ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում՝ սուր անկյունով, վերևում՝ մշտական հանգույցով: Երկարությունը՝ ըստ պատվիրատուի պահանջի: Հետևի մասում կոճկվում է էլաստիկ կպչուն ժապավենով:
160. Արտացոլող ժիլետ
Երեսացուն պոլիէսթեր, արտացոլող դեղին գույնի գործվածք: Ժիլետը բաղկացած է անթև շապիկի տեսքով առաջամասից և հետևամասից: Առաջամասը և հետևամասը կողքերից ամբողջ երկայնքով սիմետրիկ կտրված: Առաջամասը հետևամասին միանում է հորիզոնական ամբողջական ներքևում կարված կպչուն և արտացոլող 5 սմ լայնության ժապավենով: Ժապավենը չբացված վիճակում 20սմ վրադիր է, որը հնարավորություն է տալիս ընդարձակվելու: Ժիլետի առաջամասի աջ մասում տեղադրվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ», իսկ թիկունքի մասում «POLICE» մակագրությունը: Ժիլետի միջնամասում երկու շրջագծով՝ առաջամասին և հետևամասին վրադիր կարվում են 5 սմ լայնությամբ անդրադարձնող լուսային ժապավեններ: Նույն կերպ ժիլետի ուսամասից դեպի թիկունք կարվում են 1 շրջագծով՝ 5 սմ լայնությամբ անդրադարձնող լուսային ժապավեններ:
161. Արտացոլող բաճկոնակ
Երեսացուն 100% պոլիէսթեր, ռետինապատ ծածկույթով 220 գ/մ2 խտությամբ, արտացոլող դեղին գույնի գործվածք: Բաճկոնը բաղկացած է 2 առաջամասի լանջափեշերից և մեկ հետևամասից: Բաճկոնը եզրապատված է սև գույնի ժապավենով: Բաճկոնի առաջամասը մշակվում է կափույրով ծածկվող սև գույնի պլաստմասսայե շղթայով: Բաճկոնի առաջամասի կափույրի վրա կարվում են կպչուն ժապավեններ: Բաճկոնի կողային մասերն ունեն մեծ բացվածքներ: Բաճկոնի աջ կողմի կրծքամասում կարվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» մակագրությամբ սև գույնի լուսանդրադարձնող կտորից՝ սպիտակ երիզով: Առջևի վերևի մասում կարվում է օղակ՝ տեսախցիկի համար: Ձախ կողմի կրծքամասին կարվում է տարբերանշանը: Բաճկոնի թիկունքային մասում տեղադրվում է «POLICE» մակագրությունը սև գույնի լուսանդրադարձնող կտորից՝ սպիտակ երիզով: Բաճկոնի միջնամասում 2 շրջագծով՝ առաջամասին և հետևամասին վրադիր կարվում են 5 սմ լայնությամբ անդրադարձնող լուսային ժապավեններ: Նույն կերպ բաճկոնի թևերին կարվում են 2 շրջագծով՝ 5 սմ լայնությամբ անդրադարձնող լուսային ժապավեններ: Թևքերի բերանները մշակվում են առաձգական ժապավենով: Կանգուն օձիքի հետևամասում տեղադրված է պլաստմասսայե շղթայով փակվող անձրևանոց /կապիշոն/: Անձրևանոցը երեսացուի կտորից: Դիմացի մասի եզրակարի միջով անցնում է սև պարան՝ պլաստմասսայե փականներով:
162. Ներքնաշապիկ
Սպիտակ գույնի բամբակյա կտորից: Ուղիղ ձևվածքով, կարճաթև, կլոր 20 մմ էլաստիկ ժապավենի օձիքով:
163. Ձեռնոց
Սև կաշվից, հինգմատնյա
164. Գոտի տաբատի
Սինթետիկ գործվածքից, 35 մմ լայնությամբ, մետաղական ճարմանդով:
165. Գրպանիկներ գոտու համար
Սև սինթետիկ նյութից, ամրացվում են գոտու վրա: Նախատեսված են հատուկ միջոցներ և պարագաներ կրելու համար:»:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Հարությունյան | 
| 23.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| 
 | Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2111-Ն որոշման | 
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ, ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
(ՆՈՐՄԱ 6)
| NN ը/կ | Անվանումը | Քանակը | Կրելու ժամկետը | Ծանոթագրություն | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| 1. | Գլխարկ՝ կեպի ձմեռային | 1 հատ | 3 տարի | |
| 2. | Գլխարկ՝ կիսաբրդյա (ամենօրյա կամ տոնական) | 1 հատ | 5 տարի | |
| 3. | Բերետ | 1 հատ | 2 տարի | հատուկ ստորաբաժանումների համար | 
| 4. | Կեպի սպորտային ամառային | 1 հատ | 2 տարի | |
| 5. | Վերարկու՝ ձմեռային, բրդյա, ուսադիրներով | 1 հատ | 5 տարի | |
| 6. | Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով | 1 հատ | 2 տարի | |
| 7. | Տարազաբաճկոն - տաբատ՝ կիսաբրդյա, ուսադիրներով (ամենօրյա կամ տոնական) | 1 հատ | 5 տարի | |
| 8. | Բաճկոն - տաբատ կեպիով՝ կիսաբամբակյա, ուսադիրներով | 1 հատ | 18 ամիս | |
| 9. | Տաբատ՝ կիսաբամբակյա ամառային | 1 հատ | 1 տարի | |
| 10. | Վերնաշապիկ՝ կարճաթև սպիտակ, ուսադիրներով | 1 հատ | 3 տարի | կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը | 
| 11. | Վերնաշապիկ՝ երկարաթև սպիտակ, ուսադիրներով | 1 հատ | 3 տարի | երկարաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ և հակառակը | 
| 12. | Վերնաշապիկ՝ կարճաթև, ուսադիրներով | 1 հատ | 3 տարի | կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը | 
| 13. | Վերնաշապիկ՝ երկարաթև, ուսադիրներով | 1 հատ | 3 տարի | երկարաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ և հակառակը | 
| 14. | Սվիտեր | 1 հատ | 3 տարի | |
| 15. | Փողկապ՝ սև | 1 հատ | 3 տարի | |
| 16. | Փողկապ՝ մուգ փիրուզագույն | 1 հատ | 3 տարի | |
| 17. | Վզպատ թաշկինակ՝ սպիտակ, մուգ գույնի | 2 հատ | 4 տարի | |
| 18. | Մարտաբաճկոն | 1 հատ | 5 տարի | հատուկ ստորաբաժանումների համար | 
| 19. | Շապիկ ուսադիրներով ամառային | 1 հատ | 1 տարի | |
| 20. | Շապիկ՝ տրիկոտաժե | 2 հատ | 1 տարի | |
| 21. | Ներքնաշոր՝ ձմեռային | 2 լրակազմ | 3 տարի | ձմեռային ներքնաշորի փոխարեն կարող է տրվել շապիկ (կիսաթև)` կիսավարտիքով | 
| 22. | Գոտի՝ սև, սինթետիկ | 1 հատ | 5 տարի | |
| 23. | Գոտի՝ սև, տաբատի, սինթետիկ | 1 հատ | 5 տարի | |
| 24. | Կոշիկ՝ կիսաճտքավոր | 1 զույգ | 18 ամիս | կիսաճտքավոր կոշիկի փոխարեն կարող է տրվել կոշիկ և հակառակը | 
| 25. | Կոշիկ | 1 զույգ | 2 տարի | կոշիկի փոխարեն կարող է տրվել կիսաճտքավոր կոշիկ և հակառակը | 
| 26. | Կոշիկ սպորտային ամառային | 1 զույգ | 2 տարի | |
| 27. | Կիսագուլպա՝ կիսաբրդյա, մուգ | 1 զույգ | 2 տարի | |
| 28. | Կիսագուլպա՝ բամբակյա, մուգ | 2 զույգ | 1 տարի | |
| 29. | Ձեռնոց՝ բրդյա, հինգմատնյա, սև | 1 զույգ | 3 տարի | |
| 30. | Ձեռնոց՝ սինթետիկ, հինգմատնյա, սպիտակ | 1 զույգ | 5 տարի | |
| 31. | Թիկնոց-ուսնոց | 1 հատ | 7 տարի | |
| 32. | Փողկապի ամրակ | 1 հատ | 10 տարի | |
| 33. | Սև կամ մուգ երանգով դիմակ | 1 հատ | 3 տարի | հատուկ ստորաբաժանումների համար | 
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
(ՆՈՐՄԱ 7)
| NN ը/կ | Անվանումը | Քանակը | Կրելու ժամկետը | Ծանոթագրություն | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| 1. | Գլխարկ՝ կեպի ձմեռային | 1 հատ | 3 տարի | |
| 2. | Բերետ | 1 հատ | 2 տարի | հատուկ ստորաբաժանումների համար | 
| 3. | Կեպի սպորտային ամառային | 1 հատ | 2 տարի | |
| 4. | Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով | 1 հատ | 2 տարի | |
| 5. | Բաճկոն-տաբատ կեպիով՝ կիսաբամբակյա, ուսադիրներով | 1 հատ | 18 ամիս | |
| 6. | Տաբատ՝ կիսաբամբակյա ամառային | 1 հատ | 1 տարի | |
| 7. | Սվիտեր | 1 հատ | 3 տարի | |
| 8. | Վզպատ թաշկինակ՝ սպիտակ, մուգ գույնի | 2 հատ | 2 տարի | |
| 9. | Մարտաբաճկոն | 1 հատ | 5 տարի | հատուկ ստորաբաժանումների համար | 
| 10. | Շապիկ ուսադիրներով ամառային | 1 հատ | 1 տարի | |
| 11. | Շապիկ՝ տրիկոտաժե | 2 հատ | 1 տարի | |
| 12. | Ներքնաշոր՝ ձմեռային | 1 լրակազմ | 1 տարի | ձմեռային ներքնաշորի փոխարեն կարող է տրվել  | 
| 13. | Գոտի՝ սև, սինթետիկ | 1 հատ | 5 տարի | |
| 14. | Գոտի՝ սև, տաբատի, սինթետիկ | 1 հատ | 5 տարի | |
| 15. | Կոշիկ՝ կիսաճտքավոր | 1 զույգ | 18 ամիս | |
| 16. | Կոշիկ սպորտային | 1 զույգ | 2 տարի | |
| 17. | Կիսագուլպա՝ կիսաբրդյա, մուգ | 1 զույգ | 1 տարի | |
| 18. | Կիսագուլպա՝ բամբակյա, մուգ | 2 զույգ | 1 տարի | |
| 19. | Ձեռնոց՝ բրդյա, հինգմատնյա, սև | 1 զույգ | 3 տարի | |
| 20. | Ձեռնոց՝ սինթետիկ, հինգմատնյա, սպիտակ | 1 զույգ | 5 տարի | |
| 21. | Թիկնոց-ուսնոց | 1 հատ | 7 տարի | |
| 22. | Սև կամ մուգ երանգով սպորտային գլխարկ | 1 հատ | 2 տարի | |
| 23. | Սև կամ մուգ երանգով դիմակ | 1 հատ | 3 տարի | հատուկ ստորաբաժանումների համար | 
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
(ՆՈՐՄԱ 8)
| NN ը/կ | Անվանումը | Քանակը | Կրելու ժամկետը | Ծանոթագրություն | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| 1. | Գլխարկ՝ կեպի ձմեռային | 1 հատ | 3 տարի | |
| 2. | Բերետ | 1 հատ | 2 տարի | հատուկ ստորաբաժանումների համար | 
| 3. | Գլխարկ՝ կիսաբրդյա (ամենօրյա կամ տոնական) | 1 հատ | 5 տարի | |
| 4. | Կեպի սպորտային ամառային | 1 հատ | 2 տարի | |
| 5. | Վերարկու՝ ձմեռային, բրդյա, ուսադիրներով | 1 հատ | 5 տարի | |
| 6. | Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով | 1 հատ | 2 տարի | |
| 7. | Տարազաբաճկոն - կիսաշրջազգեստ՝ կիսաբրդյա, ուսադիրներով (ամենօրյա կամ տոնական) | 1 հատ | 5 տարի | |
| 8. | Բաճկոն–տաբատ կեպիով՝ կիսաբամբակյա, ուսադիրներով | 1 հատ | 18 ամիս | |
| 9. | Կիսաշրջազգեստ՝ կիսաբամբակյա ամառային | 1 հատ | 1 տարի | |
| 10. | Վերնաշապիկ՝ կարճաթև սպիտակ, ուսադիրներով | 1 հատ | 3 տարի | կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը | 
| 11. | Վերնաշապիկ՝ երկարաթև սպիտակ, ուսադիրներով | 1 հատ | 3 տարի | երկարաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ և հակառակը | 
| 12. | Վերնաշապիկ՝ կարճաթև, ուսադիրներով | 1 հատ | 3 տարի | կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը | 
| 13. | Վերնաշապիկ՝ երկարաթև, ուսադիրներով | 1 հատ | 3 տարի | երկարաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել կարճաթև վերնաշապիկ և հակառակը | 
| 14. | Սվիտեր | 1 հատ | 3 տարի | |
| 15. | Փողկապ՝ սև, մուգ փիրուզագույն | 1 հատ | 3 տարի | |
| 16. | Վզպատ թաշկինակ՝ սպիտակ, մուգ փիրուզագույն | 2 հատ | 4 տարի | |
| 17. | Շապիկ ուսադիրներով ամառային | 1 հատ | 1 տարի | |
| 18. | Շապիկ՝ տրիկոտաժե | 2 հատ | 1 տարի | |
| 19. | Գոտի՝ տաբատի, սինթետիկ | 1 հատ | 5 տարի | |
| 20. | Կիսաճտքավոր կոշիկ | 1 զույգ | 2 տարի | կիսաճտքավոր կոշիկի փոխարեն կարող է տրվել կոշիկ և հակառակը | 
| 21. | Կոշիկ | 1 զույգ | 2 տարի | կոշիկի փոխարեն կարող է տրվել կիսաճտքավոր կոշիկ և հակառակը | 
| 22. | Կոշիկ սպորտային | 1 զույգ | 2 տարի | հատուկ ստորաբաժանումների համար | 
| 23. | Գուլպա՝ տրիկոտաժե | 2 զույգ | 1 տարի | |
| 24. | Ձեռնոց՝ բրդյա, հինգմատնյա, սև | 1 զույգ | 2 տարի | |
| 25. | Ձեռնոց՝ սինթետիկ, հինգմատնյա, սպիտակ | 1 զույգ | 5 տարի | |
| 26. | Թիկնոց-ուսնոց | 1 հատ | 7 տարի | |
| 27. | Փողկապի ամրակ | 1 հատ | 10 տարի | 
ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
(ՆՈՐՄԱ 9)
| 
 | »: | 
| Հայաստանի Հանրապետության | Ա. Հարությունյան | 
| 23.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2021 թվական:
 
                