ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
| 23 դեկտեմբերի 2021 թ. | N 1667-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկը` համաձայն հավելվածի․
2. Սույն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածի տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարզաբանումները տրվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված հավելվածի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի Մաս 2. Պարզաբանումների» հիման վրա։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Վ. ՔԵՐՈԲՅԱՆ | 
| Հավելված ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2021 թ. դեկտեմբերի 23-ի N 1667-Ն հրամանի | 
ՑԱՆԿ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
| Հ/Հ | Տնտեսական | Տնտեսական գործունեության տեսակը | 
| 1. | 10․1 | Մսի մշակում և պահածոյացում, մսամթերքի արտադրություն | 
| 2. | 10․2 | Ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակում և պահածոյացում | 
| 3. | 10․31 | Կարտոֆիլի մշակում և պահածոյացում | 
| 4. | 10.32 | Մրգահյութերի, բանջարահյութերի արտադրություն | 
| 5. | 10․39 | Մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում, չներառված ուրիշ խմբավորումներում | 
| 6. | 10․4 | Բուսական և կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն | 
| 7. | 10.5 | Կաթնամթերքի արտադրություն | 
| 8. | 10.6 | Ալրաղաց արդյունաբերության, օսլայի և օսլա պարունակող մթերքի արտադրություն | 
| 9. | 10.81 | Շաքարի արտադրություն | 
| 10. | 10․86 | Համասեռված բաղադրիչներ պարունակող և սննդակարգային (դիետիկ) սննդի արտադրություն (մանկական սննդի և դիետիկ սննդամթերքի արտադրություն) | 
| 11. | 10.89.9 | Այլ սննդամթերքի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում (Ապուրների, արգանակների և ձվամթերքի արտադրություն) | 
| 12. | 10.92 | Տնային կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն | 
| 13. | 11.01 | Ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում | 
| 14. | 11․02 | Խաղողի գինու արտադրություն | 
| 15. | 11․03 | Խնձորի և այլ պտղահատապտղային գինիների արտադրություն | 
| 16. | 11․04 | Խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրություն | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2021 թվական:
 
                