ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2021 թվականի N 2195-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը լրացնել նոր` N 1.1 հավելվածով՝ համաձայն հավելվածի.
2) որոշման 2-րդ կետը «1,» թվից հետո լրացնել «1.1,» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ | 
| 
 Երևան | 
| 30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2195-Ն որոշման | 
| «Հավելված N 1.1 ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
____ ______________ 20 թ.
| _____________________________ | _______________________  | ________________ | |||||||||
| _____________________ | _____________________________ | 
 | |||||||||
| _____________________ | _____________________________ | 
 | |||||||||
| ________________________ | _____________________________ |  | |||||||||
| Ստուգման սկիզբ (ամսաթիվ)` ________________ 20 թ. | ավարտը ________20 թ. | ||||||||||
| _________________________________________________________ | 
 
 ՀՎՀՀ | ||||||||||
| __________________________________________ | _______________________ _______________________ (տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը) | ||||||||||
| ____________________________________________________________ | _______________________ (հեռախոսահամարը) | ||||||||||
| ____________________________________________________________ (տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը) | _______________________ (հեռախոսահամարը) | ||||||||||
| Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _________20 թ. | համարը ____________ | 
Ստուգման նպատակը/Ընդգրկված հարցերի համարներ
___________________________________________________________________
___________________________________________________________________
| Գործունեության իրականացման վայրը (վայրերը) | |
| Պետական գրանցման վկայականը կամ գրանցման համարը (հաշվառման համարը), տրման ամսաթիվը | |
| Լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի համարը, տրման ամսաթիվը | 
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
| NN | Հարցը | Այո | Ոչ | Չ/Պ | Միավոր | Հղում նորմատիվ իրավական ակտին | Ստուգման եղանակը | Մեկնաբանություն | 
| 1. | Տեխնիկական զննության կայանի տարածքը, ըստ ներկայացված հոսքագծի տեսակի, յուրաքանչյուր հոսքագծի հաշվարկով բավարարում է սահմանված նվազագույն չափերը (աղյուսակ N 1) | 5 | ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 15-րդ կետ, հավելված 1-ի աղյուսակ | փաստաթղթային, տեսազննություն | ||||
| 2. | Տեխնիկական զննության անցկացման գործունեությունն իրականացվում է միայն լիցենզիայում նշված գործունեության վայրում, և առկա է տեխնիկական զննության համար նախատեսված տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականը | 7 | ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 6-րդ կետ, ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի 2-րդ ենթակետ | փաստաթղթային | ||||
| 3. | Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիայի հետ առկա է լիցենզավորված անձի կողմից շահագործվող հոսքագծերի քանակին և տեսակին համա- պատասխան լիցենզիայի ներդիր (ներդիրներ) | 6 | ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 8-րդ կետ | փաստաթղթային | ||||
| 4. | Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին և մնացած պարամետրերի անհամապատասխանության դեպքում արատորոշման քարտում կատարվել է համապատասխան նշում | 4 | ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 13-րդ կետ | փաստաթղթային, տեսազննություն | ||||
| 5. | Տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության արատորոշման քարտը ձևակերպվել է տեխնիկական վիճակի ստուգման արդյունքի հիման վրա | 8 | ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 16-րդ կետ | փաստաթղթային, տեսազննություն | ||||
| 6. | Լիցենզավորված անձի կողմից տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ ճիշտ տվյալները և տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցվել են տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան | 7 | «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենք, հոդված 15, 6-րդ մաս | փաստաթղթային, տեսազննություն | ||||
| 7. | Լիցենզավորված կազմակերպությունը միացված է տեխնիկական զննության կայանների ընդհանուր համակարգ- չային ցանցին | 3 | ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 16-րդ կետ | տեսազննություն | ||||
| 8. | Առկա են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ դրանց վիճակի ստուգման համար օգտագործվող տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները. | |||||||
| 8.1. | Ստենդ՝ թեթև մարդատար ավտոմոբիլների, միկրոավտոբուսների և փոքրատոննաժ բեռնատար ավտոմոբիլների արգելակային համակարգի ստուգման համար | 6 | ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 1 | տեսազննություն | ||||
| 8.2. | Ունիվերսալ ստենդ՝ թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլների ու ավտոբուսների արգելակային համակարգի ստուգման համար | 6 | ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 2 | տեսազննություն | ||||
| 9. | Առկա են ղեկային վարման համակարգի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները. | |||||||
| 9.1. | Սարք՝ ղեկային վարման գումարային խաղի չափման համար (35 կգ/ՆԺ) | 3 | ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 3 | տեսազննություն | ||||
| 9.2. | Ձողակարկին | 3 | ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 4 | տեսազննություն | ||||
| 10. | Առկա է սարք` արտաքին լուսային սարքերի լույսի ստուգման համար | 3 | ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 5 | տեսազննություն | ||||
| 11. | Առկա են անիվների և դողերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները. | |||||||
| 11.1. | Դողերի ճնշաչափերի հավաքածու | 3 | ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 6 | տեսազննություն | ||||
| 11.2. | Դողի պահպանաշերտի նախշերի խորության չափիչ | 3 | ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 7 | տեսազննություն | ||||
| 12. | Առկա են շարժիչի և դրա համակարգերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները. | |||||||
| 12.1. | Գազաանալիզատոր (սարք՝ կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակների չափման համար կամ ունիվերսալ չափիչ սարք՝ կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների արտանե- տումների մակարդակներ չափելու համար) | 3 | ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 8 | տեսազննություն | ||||
| 12.2. | Ծխաչափ (սարք՝ դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների ծխայնության (դիսպերս մասնիկների) չափման համար կամ ունիվերսալ չափիչ սարք՝ կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակներ չափելու համար | 3 | ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 9 | տեսազննություն | ||||
| 12.3. | Հոսաորոնիչ՝ տրանսպորտային միջոցի սնման գազային համակարգի հերմետիկության ստուգման համար | 3 | ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 10 | տեսազննություն | ||||
| 13. | Առկա է ստենդ՝ տրանսպորտային միջոցների ղեկային վարման շարժաբերի և կախոցքի վիճակի ստուգման համար | 3 | ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման Հավելվածի ցանկ N 2, կետ 11 | տեսազննություն | ||||
| 14. | Առկա են պարտադիր գարաժային սարքավորումներ | |||||||
| 14.1. | Կոմպրեսոր՝ մանոմետրով, ծայրակալով | 3 | ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 12 | տեսազննություն | ||||
| 14.2. | Ավտոմեխանիկի գործիքների հավաքակազմ | 3 | ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 13 | տեսազննություն | ||||
| 15. | Առկա է թվային տեսախցիկ ինֆրակարմիր դետեկտորով` նվազագույնը 640x320 մատրիցայի կետայնությամբ | 3 | ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 14 | տեսազննություն | ||||
| 16. | Տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրվում է, որի ձայնագրությունները կայանում պահպանվում են մեկ տարի ժամկետով | 3 | ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 15-րդ կետ | տեսազննություն | ||||
| 17. | Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգումն իրականացնում են կազմակերպությունում անվտանգության տեխնիկայի կանոնների գծով հրահանգավորում ստացած տրանսպորտային միջոցների տեխնի- կական վիճակի հսկիչները | 3 | ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 345-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ | փաստաթղթային | ||||
| 1 | «Այո»-առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները | v | ||
| 2 | «Ոչ»-բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ | v | ||
| 3 | «Չ/Պ»-չի պահանջվում | v | 
Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝
1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք
2. ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 345-Ն որոշում
3. ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշում
4. ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշում
Աղյուսակ N 1 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի աղյուսակ
ՏԱՐԱԾՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
| NN ը/կ | Հոսքագծի տեսակը | Տարածքի չափերը | 
| 1. | Թեթև տրանսպորտային միջոցների հոսքագիծ | երկարությունը՝ 18 մ լայնությունը՝ 5 մ | 
| 2. | Ունիվերսալ հոսքագիծ | երկարությունը՝ 24 մ լայնությունը՝ 6 մ»: | 
| Հայաստանի Հանրապետության | Ա. Հարությունյան | 
| 30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2021 թվական:
 
                