ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2004 թվականի N 899-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ) ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի և մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) ստեղծման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված միջոցառումների կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ) ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Կատարողը |
Ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային փորձի ուսումնասիրություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2005 թ. |
2. |
Հայաստանի Հանրապետությունում երեխաների հարցերով զբաղվող տարբեր հանձնաժողովների (մարմինների) գործունեության ուսումնասիրություն և նրանց վերակազմակերպման կամ վերացման նպատակահարմարության մասին առաջարկությունների մշակում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2005 թ. |
3. |
Ազգային հանձնաժողովի և մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) ստեղծման կապակցությամբ 2006-2008 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերում դրանց գործունեության ֆինանսական միջոցների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2005 թ. փետրվար |
4. |
Ազգային հանձնաժողով ստեղծելու և ազգային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի մշակում և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2005 թ. |
5. |
Ազգային հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2005 թ. |
6. |
Մարզային հանձնաժողովներ (Երևանի քաղաքային հանձնաժողով) ստեղծելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2005 թ. |
7. |
Մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2005 թ. նոյեմբերի |
8. |
Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) կազմերի և կանոնադրությունների հաստատում |
ՀՀ մարզպետներ |
2006 թ. հունվարի |
9. |
Մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) ձևավորում |
ՀՀ մարզպետներ |
2006 թ. հունվար-մարտ |
10. |
Մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) անձնակազմերի վերապատրաստման ծրագրի մշակում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2006 թ. |
11. |
Մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) անձնակազմերի վերապատրաստում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2006 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
