ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
| 27 հունվարի 2022 թ. | N 01-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերով
Հրամայում եմ`
1. Հաստատել նախագծային աշխատանքների (այսուհետ՝ աշխատանք) տևողության ժամանակավոր նորմերը.
1) կրթական օբյեկտների՝ համաձայն N 1 հավելվածի,
2) բնակելի օբյեկտների՝ համաձայն N 2 հավելվածի,
3) բնակելի, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների նախագծային փաստաթղթերով չնախատեսված ավտոկայանատեղիների՝ համաձայն N 3 հավելվածի,
4) առողջապահական օբյեկտների՝ համաձայն N 4 հավելվածի,
5) հասարակական (գյուղատնտեսական արտադրական) օբյեկտների՝ N 5 հավելվածի:
2. Սահմանել, որ.
1) սույն հրամանի 1-ին կետով հաստատվող նորմերը մաս են կազմում քաղաքաշինության ոլորտի գնագոյացման համակարգի փաստաթղթերի,
2) սույն հրամանով հաստատված N 1, N 2, N 3, N 4 և N 5 հավելվածներով սահմանված նորմատիվ (առավելագույն) ժամկետների մեջ չեն հաշվարկվում ՀՀ տարածքում գործող քաղաքաշինության բնագավառի օրենսդրությամբ նախատեսված քաղաքաշինական գործունեության համար պարտադիր ընթացակարգերի (ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված ելակետային տվյալների հավաքագրման, ճարտարապետահատակագծային առաջադրանքի և տեխնիկական պայմանների ստացման, ինժեներաերկրաբանական հետազննության, շահագրգիռ մարմինների հետ նախագծի համաձայնեցումների, փորձաքննության, արտատարածքային ինժեներական հաղորդակցուղիների նախագծման, նախագծային լրացուցիչ առաջադրանքով, նոր պայմաններով նախատեսվող նոր նախագծային լուծումների մշակման և այլն), ինչպես նաև գնումների մասին օրենսդրությամբ սահմանված աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացների կազմակերպման ժամկետները,
3) սույն հրամանի 1-ին կետով հաստատվող նորմերը կիրառելի են ՀՀ պետական և համայնքային բյուջեների (այդ թվում վարկային) միջոցների հաշվին իրականացվող օբյեկտների նախագծային (նախագծանախահաշվային) փաստաթղթերի մշակման համար՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանով սահմանված նախագծման հիմնական փուլերի հաշվառմամբ՝ «Աշխատանքային նախագիծ», «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր»:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:
| Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ 
 | 
| Հավելված N 1 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 01-Ն հրամանի | 
ԿՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ
| Հ/Հ | Օբյեկտի անվանումը | Չափման միավոր | Օբյեկտի նախագծային հզորությունը | Նախագծման տևողությունը ամիսներով՝ ըստ նախագծման փուլերի | ||
| Երկու փուլով | Մեկ փուլով | |||||
| Նախագիծ | Աշխատանքային փաստաթղթեր | Աշխատանքային նախագիծ | ||||
| 1. | Նախադպրոցական (կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններ) հաստատություններ | տեղ | Մինչև 30 երեխայի համար | 1.5 | 1.5 | 2.5 | 
| 2. | Մսուր-մանկապարտեզ, մանկապարտեզ | տեղ | Մինչև 50 | 1.5 | 2.0 | 3.0 | 
| 50-100 | 1.5 | 2.5 | 3.5 | |||
| 101-150 | 2.0 | 2.5 | 4.0 | |||
| 3. | Հանրակրթական դպրոց (տարրական՝ 1-4դաս., հիմնական 1-9դաս., միջնակարգ՝ 1-12դաս., ավագ՝ 10-12դաս.) | աշակերտ | Մինչև 50 | 1.5 | 2.0 | 3.0 | 
| 50-100 | 1.5 | 2.5 | 3.5 | |||
| 101-150 | 2.0 | 2.5 | 3.5 | |||
| 151-200 | 2.0 | 2.5 | 4.0 | |||
| 201-250 | 2.5 | 3.0 | 4.5 | |||
| 251 և ավելի | 3.0 | 3.0 | 4.5 | |||
| 4. | Դպրոց-ինտերնատ | աշակերտ | Մինչև 50 | 1.5 | 2.5 | 3.5 | 
| 51-100 | 2.0 | 2.5 | 3.5 | |||
| 5. | Միջին մասնագիտական կրթության օբյեկտներ (ուսումնարան, վարժարան) | ուսանող | Մինչև 100 | 2.0 | 2.5 | 3.5 | 
| 100-150 | 2.0 | 2.5 | 4.0 | |||
| 151-200 | 2.5 | 2.5 | 4.5 | |||
| 6. | Բարձրագույն ուսումնական հաստատություններ | ուսանող | Մինչև 150 | 2.0 | 2.5 | 4.0 | 
| 150-250 | 2.5 | 3.0 | 4.5 | |||
| 251-300 | 3.0 | 3.0 | 5.0 | |||
| 301 և ավելի | 3.5 | 3.0 | 5.5 | |||
| 7. | Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի 20%-ի չափով | |||||
| 8. | Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում՝ նախագծման (տեղակապման) տևողության ժամկետը հաշվարկել նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության ( ժամկետի) 30-40 %-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի): | |||||
| Հավելված N 2 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 01-Ն հրամանի | 
ԲՆԱԿԵԼԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ
| Հ/Հ | Օբյեկտի անվանումը | Չափման միավոր | Օբյեկտի նախագծային հզորությունը (ըստ վերգետնյա հարկերի) | Նախագծման տևողությունը ամիսներով՝ ըստ նախագծման փուլերի | |||
| Երկու փուլով | Մեկ փուլով | ||||||
| Նախագիծ | Աշխատանքային փաստաթղթեր | Աշխատանքային նախագիծ | |||||
| 1. | Բազմաբնակարան շենքեր | հարկայնություն | |||||
| 1.1 | Հավաքովի գծային տարրեից հիմնակմախք | «-» | Մինչև 2 հարկ (ներառյալ) | 1.5 | 2.0 | 3.0 | |
| 1.2 | Հավաքովի-միաձույլ ե/բ հարթ կամ տարածական տարրերից հիմնակմախք | «-» | Մինչև 4 հարկ (ներառյալ) | 1.5 | 2.5 | 3.5 | |
| 4-9 | 2.0 | 3.0 | 4.5 | ||||
| 1.3 | Խոշորապանել շենքեր | «-» | Մինչև 8 հարկ (ներառյալ) | 2.5 | 3.5 | 5.0 | |
| 9-12 | 3.0 | 3.5 | 5.5 | ||||
| 1.4 | Միաձույլ ե/բ հիմնակմախքով շենքեր | «-» | Մինչև 8 հարկ (ներառյալ) | 2.5 | 3.0 | 4.0 | |
| 9-16 | 3.0 | 3.5 | 5.0 | ||||
| 17-20 | 3.5 | 4.5 | 6.0 | ||||
| 21-25 | 4.0 | 5.0 | 7.0 | ||||
| 2. | Անհատական բնակելի տներ | հարկայնություն | |||||
| 2.1 | Ամրանաքարե, հավաքովի ե/բ, միաձույլ ե/բ | «-» | Մինչև 3 հարկ (ներառյալ) | 1.5 | 2.0 | 3.0 | |
| 3. | Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի 20%-ի չափով | ||||||
| 4. | Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում՝ նախագծման (տեղակապման) տևողության ժամկետը հաշվարկել նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության ( ժամկետի) 30-40%-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի): | ||||||
| Հավելված N 3 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 01-Ն հրամանի | 
ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ
| Հ/Հ | Օբյեկտի անվանումը | Չափման միավոր | Օբյեկտի նախագծային հզորությունը | Նախագծման տևողությունը ամիսներով՝ ըստ նախագծման փուլերի | ||
| Երկու փուլով | Մեկ փուլով | |||||
| Նախագիծ | Աշխատանքային փաստաթղթեր | Աշխատանքային նախագիծ | ||||
| 1. | Վերգետնյա բաց ավտոկայանատեղի հիմնական կամ ժամանակավոր կայանման համար, մինչև 2 հարկով (ներառյալ) | մեքենա/տեղ | Մինչև 100 (ներառյալ) | 1.5 | 2.0 | 2.5 | 
| 2. | Ստորգետնյա ավտոկայանատեղի | «-» | 51-100 (ներառյալ) | 2.5 | 2.5 | 3.5 | 
| 26-50 (ներառյալ) | 1.5 | 1.5 | 2.5 | |||
| մինչև 25 (ներառյալ) | 1.5 | 1.0 | 2.0 | |||
| 3. | Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի 20%-ի չափով | |||||
| 4. | Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում՝ նախագծման (տեղակապման) տևողության ժամկետը հաշվարկել նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության ( ժամկետի) 30-40 %-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի): | |||||
| Հավելված N 4 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 01-Ն հրամանի | 
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ
| Հ/Հ | Օբյեկտի անվանումը | Չափման միավոր | Օբյեկտի նախագծային հզորությունը | Նախագծման տևողությունը ամիսներով՝ ըստ նախագծման փուլերի | |||
| Երկու փուլով | Մեկ փուլով | ||||||
| Նախագիծ | Աշխատանքային փաստաթղթեր | Աշխատանքային նախագիծ | |||||
| 1. | Հիվանդանոցներ (բժշկական կենտրոններ) | տեղ (մահճակալ) | |||||
| մինչև 50 մահճակալով (ներառյալ) | 2.5 | 3.0 | 4.5 | ||||
| 51-100 (ներառյալ) | 3.0 | 3.5 | 5.0 | ||||
| 101-250 | 3.5 | 4.0 | 6.0 | ||||
| 2. | Պոլիկլինիկաներ (ամբուլատոր ծառայություններ մատուցող կազմակերպություններ) | այցելու | Մինչև 150 | 2.0 | 2.0 | 3.5 | |
| 150 և ավելի | 2.0 | 2.5 | 4.0 | ||||
| 3. | Շտապօգնության կայաններ | Մեքենա/տեղ | մինչև 20 | 2.0 | 1.5 | 3.0 | |
| 4. | Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի 20%-ի չափով | ||||||
| 5. | Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում՝ նախագծման (տեղակապման) տևողության ժամկետը հաշվարկել նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության ( ժամկետի) 30-40 %-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի) : | ||||||
| Հավելված N 5 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 01-Ն հրամանի | 
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ (ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ
| Հ/Հ | Օբյեկտի անվանումը | Չափման միավոր | Օբյեկտի նախագծային հզորությունը | Նախագծման տևողությունը ամիսներով՝ ըստ նախագծման փուլերի | ||
| Երկու փուլով | Մեկ փուլով | |||||
| Նախագիծ | Աշխատանքային փաստաթղթեր | Աշխատանքային նախագիծ | ||||
| 1. | Ավտոտեխսպասարկման կայաններ | Ավտոմոբիլի կայանման կետով/տեղով | ||||
| 1.1 | «խոշոր» | 5 ավտոմոբիլի հաշվարկով և ավելի | 2.0 | 2.0 | 3.0 | |
| 1.2 | «միջին» | 3 ավտոմոբիլի հաշվարկով | 1.5 | 2.0 | 2.5 | |
| 1.3 | «փոքր» | 2 ավտոմոբիլի հաշվարկով | 1.5 | 1.0 | 2.0 | |
| 2. | Գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ (սպանդանոցներ) | անսնագլխաքանակ | Մինչև 10 (ներառյալ) | 1.5 | 2.0 | 2.5 | 
| Մինչև 40 (ներառյալ) | 2.0 | 2.0 | 3.0 | |||
| 3. | Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի 20%-ի չափով | |||||
| 4. | Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում՝ նախագծման (տեղակապման) տևողության ժամկետը հաշվարկել նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության ( ժամկետի) 30-40 %-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի): | |||||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2022 թվական:
 
                