ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2022 թվականի N 250-Լ
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի «զ» կետը, 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն (այսուհետ՝ որոշում) ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացնել որոշման N 1 հավելվածով նախատեսված, իրենց ենթակայության կարևորագույն նշանակության օբյեկտների վերաբերյալ ծրագրային առաջարկները (առաջնահերթությունների, ֆինանսավորման աղբյուրի և միջոցառումների ժամանակացույցի մասով):
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ որոշման 2-րդ կետով նախատեսված առաջարկներն ստանալուց հետո եռամսյա ժամկետում դրանք ամփոփել, կազմել առաջնահերթ միջոցառումների ծրագիր և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ | 
| 
 Երևան | 
| 03.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 250-Լ որոշման | 
Ց Ա Ն Կ
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
| NN ը/կ | Օբյեկտի անվանումը | Ծանոթություն | Օբյեկտի գտնվելու վայրը | 
| 1. | ՀՀ Ազգային ժողովի շենք* | Հեղինակ` Մ. Գրիգորյան, կառուցվել է 1949-1950 թթ. (Հ) | ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 19 շենք (Կենտրոն վարչական շրջան) | 
| 2. | ՀՀ կառավարության մասնաշենքեր (Կառավարական տուն 1) | Հեղինակ` Ա. Թամանյան, Գ. Թամանյան, կառուցվել է 1929 թ., 1941 թ., 1952 թ. (Հ) | ք. Երևան, Հանրապետության հրապարակ (Կենտրոն վարչական շրջան) | 
| 3. | ՀՀ սահմանադրական դատարանի շենք | Հեղինակ` Մ. Գրիգորյան, կառուցվել է 1969 թ. (Հ) | ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 10 շենք (Կենտրոն վարչական շրջան) | 
| 4. | Երևան քաղաքի դատախազության շենք | Հեղինակ` Ն. Բաև, կառուցվել է 1938 թ. հանրապետական նշանակության կառույց (Հ) | ք. Երևան, Հանրապետության փող., 85 շենք (Կենտրոն վարչական շրջան) | 
| 5. | ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենք* | Հեղինակ` Գ. Քոչար, կառուցվել է 1936 թ. (Հ) | ք. Երևան, Նալբանդյան փող., 104 շենք (Կենտրոն վարչական շրջան) | 
| 6. | ՀՀ ոստիկանության շենք | Հեղինակներ` Ա. Տեր-Ավետիքյան, Կ. Հովհաննիսյան, կառուցվել է 1947 թ. (Հ) | ք. Երևան, Նալբանդյան փող., 130 շենք (Կենտրոն վարչական շրջան) | 
| 7. | ՀՀ ազգային անվտանգության խորհրդի շենք | Հեղինակներ` Ս. Սաֆարյան, Մ. Մանվելյան, կառուցվել է 1943 թ. (Հ) | ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24 շենք (Կենտրոն վարչական շրջան) | 
| 8. | ՀՀ վարչապետին ենթակա պետական վերահսկողական ծառայության շենք* | Հեղինակ՝ Ս. Սաֆարյան, կառուցվել է 1939 թ., վերակառուցվել է 1985 թ. (Տ) | ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47 շենք (Կենտրոն վարչական շրջան) | 
| 9. | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք | Հեղինակ՝ Ա. Թամանյան, կառուցվել է 1940 թ., 1953 թ. (Հ) | ք. Երևան, Թումանյան փող., 54 շենք (Կենտրոն վարչական շրջան) | 
| 10. | Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն* | Հեղինակներ՝ Ռ. Ալավերդյան, Ս. Բուրխաջյան, Գ. Մնացականյան, կառուցվել է 1966 թ. (Հ) | ք. Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 6 շենք (Կենտրոն վարչական շրջան) | 
| 11. | «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի շենք* | Հեղինակ` Մ. Գրիգորյան, կառուցվել է 1957 թ. (Հ) | ք. Երևան, Մաշտոցի պող., 53 շենք (Կենտրոն վարչական շրջան) | 
| 12. | Հայաստանի ազգային պատկերասրահի շենք | Հեղինակ` Մ. Գրիգորյան, կառուցվել է 1977 թ. (Հ) | ք. Երևան, Արամի փող. 1 (Կենտրոն վարչական շրջան) | 
| 13. | Հայաստանի ազգային գրադարանի շենք* | Հեղինակ` Ա. Թամանյան, կառուցվել է 1928-1940 թթ. (Հ) | ք. Երևան, Տերյան փող., 72 շենք (Կենտրոն վարչական շրջան) | 
| 14. | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի շենք* | Հեղինակներ` Ս. Սաֆարյան, Մ. Մանվելյան, կառուցվել է 1958 թ., 1970 թ. (Հ) | ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24 շենք (Կենտրոն վարչական շրջան) | 
| 15. | Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզահամերգային համալիր* | Հեղինակներ` Կ. Հակոբյան, Ա. Թարխանյան, Ս. Խաչիկյան, Հ. Պողոսյան, Գ. Մուշեղյան, Օ. Բերբերյան, կառուցվել է 1984 թ. (Հ) | ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք (Աջափնյակ վարչական շրջան) | 
| 16. | ՀՀ երկաթուղային կայարաններ (այդ թվում՝ Երևանի երկաթուղային կայարանի շենք*) 1. Երևան կայարան (Տիգրան Մեծի 86) 2. Նորագավիթ կայարան (Շենգավիթ համայնք, Նորագավիթ կայարան) 3. Քանաքեռ կայարան (Սարկավագի 106/5) 4. Ալմաստ կայարան (Ռուբինյանց 25/3) | Հեղինակ` Է. Տիգրանյան, կառուցվել է 1958 թ. (Հ) | ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 50 շենք (Էրեբունի վարչական շրջան) | 
| 17. | Ստեղծագործական միության շենք. Հայաստանի ճարտարապետների միության շենք՝ (Ա. Թամանյանի անվան Հայաստանի ճարտարապետի տուն)* | Հեղինակ` Կ. Հակոբյան, կառուցվել է 1958 թ. (Տ) | ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 17 շենք (Կենտրոն վարչական շրջան) | 
| 18. | Ստեղծագործական միության շենք. Հայաստանի նկարիչների միության շենք* | Հեղինակ` Ռ. Իսրայելյան, կառուցվել է 1958 թ. (Հ) | ք. Երևան, Աբովյան փող., 16 շենք (Կենտրոն վարչական շրջան) | 
| 19. | Հեռուստակենտրոնի հին մասնաշենք* | Հեղինակ` Ի. Դոխիկյան, կառուցվել է 1955-1957 թթ. (Հ) | ք. Երևան, Գ. Հովսեփյան փ. 26 (Նորք Մարաշ վարչական շրջան) | 
| 20. | Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտեն (կայարաններ՝ «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Սասունցի Դավիթ», «Գործարանային», «Շենգավիթ», «Գարեգին Նժդեհի հրապարակ», «Զորավար Անդրանիկ», «Չարբախ») | Հեղինակներ՝ Ֆ.Դարբինյան, Ս. Կնտղցյան, Ա. Զուրաբյան, Ս. Քյուրքչյան, Ռ. Քյուրքչյան, Ջ. Թորոսյան, Մ. Մինասյան, Բ. Արզումանյան Հ.Ղուկասյան, Ռ. Ջուլհակյան, Ս. Բուրխաջյան, Լ. Գևորգյան, Վ. Մնացականյան, կառուցվել է 1981 թ. (Հ) | ք. Երևան | 
*Աստղանիշով նշված օբյեկտներն ընդգրկված են ՀՀ կառավարության 07.10.2004 թ. N 1616-Ն որոշմամբ հաստատված ցուցակում:
(Հ)՝ հանրապետական նշանակության
(Տ)՝ տեղական նշանակության
| Հայաստանի Հանրապետության | Ա. Հարությունյան | 
| 03.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 250-Լ որոշման | 
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| NN ը/կ | Միջոցառման անվանումը | Միջոցառումների նկարագիրը | Պատասխանատու կատարողը՝ համակատարողը | Կատարման ժամկետը | Ֆինանսավորման չափը և աղբյուրը | Ակնկալվող արդյունքը | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 
| 
 | I ՓՈՒԼ | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 1. | Նախագծային աշխատանքների նախապատրաստա- կան աշխատանքներ | ելակետային տվյալների հավաքագրում, տեխնիկական վիճակի հետազննություն, նախագծման և շինարարության խոշորացված ծախսերի հաշվարկ (կարիքի գնահատում), նկուղային հատվածների ուսումնասիրություն՝ ապաստարանների և թաքստոցների կազմակերպման հնարավորությունների պարզում | ՀՀ քաղաքաշինության կոմիտե/ոլորտային գերատեսչություն | 2023 թ. I կիսամյակ | ՀՀ պետական կամ համայնքային բյուջեների միջոցներ՝ 1 օբյեկտի տեխնիկական վիճակի հետազննության խոշորացված ծախսեր՝ շուրջ 500.0-1500.0 հազ. դրամ | նախագծային աշխատանքների կատարման հիմնավորում, տեխնիկական առաջադրանքի կազմում | 
| 
 | II ՓՈՒԼ | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 2. | Նախագծանախա- հաշվային փաստաթղթերի մշակում | նախագծման թույլտվության ձեռքբերում (ՃՀԱ), ըստ տեխնիկական առաջադրանքների գնման հայտերի պատրաստում, մրցույթների կազմակերպում, պայմանագրերի կնքում, կատարված աշխատանքների հանձնում-ընդունում | ՀՀ քաղաքաշինության կոմիտե/ոլորտային գերատեսչություն | 2023 թ. II կիսամյակ | ՀՀ պետական կամ համայնքային բյուջեների միջոցներ՝ խոշորացված ծախսերի չափով՝ ըստ I ՓՈՒԼԻ արդյունքների, 1 օբյեկտի նախագծման համար շուրջ 10,000.0-15,000.0 հազ. դրամ | նախագծային աշխատանքների պետական գնման պայմանագրերի կնքում, ՀՀ կառավարության սահմանած կարգով հաստատված, համաձայնեցված, արդի նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանեցված նախագծային փաստաթղթերի ձեռքբերում | 
| 
 | III ՓՈՒԼ | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 3. | Շինարարական աշխատանքների իրականացում | շինարարության թույլտվության ձեռքբերում, գնման հայտերի պատրաստում, մրցույթների կազմակերպում, պայմանագրերի կնքում, կատարված աշխատանքների հանձնում-ընդունում | ՀՀ քաղաքաշինության կոմիտե/ոլորտային գերատեսչություն | 2024 թ. I-ին կիսամյա- կից մինչև 2026 թ. շարունա- կական | ՀՀ պետական կամ համայնքային բյուջեների միջոցներ՝ ըստ II ՓՈՒԼԻ արդյունքների (նախահաշվային կամ պայմանագրային արժեքների) | շինարարական աշխատանքների պետական գնման պայմանագրերի կնքում, շինարարական աշխատանքների մեկնարկ, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցում, ընթացիկ աշխատանքների վերահսկողություն, համակարգում, ՀՀ կառավարության սահմանած կարգով և ժամկետում շինարարական աշխատանքների իրականացում | 
| Հայաստանի Հանրապետության | Ա. Հարությունյան | 
| 03.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մարտի 2022 թվական:
 
                