ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2022 թվականի N 318-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 203-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1003-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ  | 
| 
 
 Երևան  | 
| 
 17.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիմարտի 17-ի N 318-Ն որոշման  | 
| 
 «Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թվականիօգոստոսի 6-ի N 1003-Ն որոշման  | 
Կ Ա Զ Մ
ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
| Նախագահ | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | 
| Նախագահի տեղակալ | - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ | 
| Անդամ | - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ | 
| Անդամ | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | 
| Անդամ | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ | 
| Անդամ | - Միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպության  ներկայացուցիչ (համաձայնությամբ)  | 
| Անդամ | - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների ներկայացուցիչ՝  առանց ձայնի իրավունքի (համաձայնությամբ)»:  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Հարությունյան | 
| 
 17.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2022 թվական: