«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2004 թվականի N 1160-Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 13.05.22 N 661-Ն)
Համաձայն «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 13.05.22 N 661-Ն)
1. Սահմանել հարկադիր կատարումն ապահովող ծառայության զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների ցանկն ու նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և թիվը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 13.05.22 N 661-Ն)
2. Սահմանել հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օգտագործվող անհատական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը և թիվը` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 13.05.22 N 661-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողների կողմից օգտագործվող զենքի մասին» N 189 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
| Հավելված N 1 | 
Ց Ա Ն Կ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԻ, ՁԵՎԻ, ՄՈԴԵԼԻ ԵՎ ԹՎԻ
(վերնագիրը խմբ. 13.05.22 N 661-Ն)
| Պաշտոնը | Հաս- տիք- ների թիվը | Զենքի տեսակը | Զենքի ձևը | Զենքի թիվը | Զենքի մոդելը | 
| ՀՀ գլխավոր հարկադիր կատարող | 1 | ծառայողական | կարճ ակոսափող | 1 | Ոստիկանության քրեագիտական պահանջներին համապատասխան տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել | 
| Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ | 3 | ծառայողական | կարճակոսափող | 3 | |
| քաղաքացիական | գազային | 3 | |||
| Բաժնի պետ | 16 | ծառայողական | կարճակոսափող | 16 | |
| քաղաքացիական | գազային | 16 | |||
| Բաժնի պետի տեղակալ Բաժանմունքի պետ Գլխավոր խորհրդատու | 57 | ծառայողական | կարճակոսափող | 30 | |
| քաղաքացիական | գազային | 27 | |||
| Առաջատար խորհրդատու Ավագ հարկադիր կատարող | 186 | ծառայողական | կարճակոսափող | 83 | |
| քաղաքացիական | գազային | 84 | |||
| քաղաքացիական | էլեկտրահարող սարք | 32 | |||
| ԸՆԴԱՄԵՆԸ | 263 | ծառայողական | կարճ ակոսափող | 133 | |
| քաղաքացիական | գազային | 130 | |||
| քաղաքացիական | էլեկտրահարող | 32 | 
(հավելվածը խմբ. 13.05.22 N 661-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
 
| Հավելված N 2 | 
Ց Ա Ն Կ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
(վերնագիրը փոփ. 13.05.22 N 661-Ն)
| Ձեռնաշղթա` | 50 միավոր | 
| Ռետինե մահակ` | 279 միավոր | 
| Զրահաբաճկոն` | 50 միավոր | 
| Սաղավարտ` | 50 միավոր | 
(հավելվածը փոփ. 13.05.22 N 661-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
 
                