ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 30 ապրիլի 2021 թվականի  | 
 թիվ 3  | 
 քաղ. Կազան  | 
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 2 որոշման 2-րդ կետում փոփոխություն կատարելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» 2015 թվականի հոկտեմբերի 16-ի արձանագրության 3-րդ հոդվածի իրագործման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա` Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի «Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի օգոստոսի 12-ի թիվ 5 որոշման մեջ փոփոխություն կատարելու և սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագիրը կիրառելու մասին» թիվ 2 որոշման 2-րդ կետի առաջին պարբերության առաջին նախադասության մեջ «սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15 ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ» բառերով:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
| 
 Հայաստանի Հանրապետությունից`  | 
 Բելառուսի Հանրապետությունից՝  | 
 Ղազախստանի Հանրապետությունից՝  | 
 Ղրղզստանի Հանրապետությունից`  | 
 Ռուսաստանի Դաշնությունից՝  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: