ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 19 նոյեմբերի 2021 թվականի  | 
 թիվ 12  | 
 քաղ. Երևան  | 
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» 2015 թվականի հոկտեմբերի 16-ի արձանագրության 3-րդ հոդվածի իրագործման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրված այն ապրանքների ցանկում (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 2 որոշման թիվ 1 հավելված), որոնց դեպքում թույլատրվում է սերիական արտադրանքի ծագման հավաստագրի օգտագործումը, կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից, սակայն 2022 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
| 
 Հայաստանի Հանրապետությունից`  | 
 Բելառուսի Հանրապետությունից՝  | 
 Ղազախստանի Հանրապետությունից՝  | 
 Ղրղզստանի Հանրապետությունից`  | 
 Ռուսաստանի Դաշնությունից՝  | 
| 
 ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 12 որոշման  | 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրված այն ապրանքների ցանկում կատարվող, որոնց դեպքում թույլատրվում է սերիական արտադրանքի ծագման հավաստագրի օգտագործումը
1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0201 30 000 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝
| «0202 20 900 8 | 
 Խոշոր եղջերավոր անասունների այլ հատվածամասեր, ոսկրահան չարված, սառեցրած  | 
| 
 0202 30 500 8  | 
 Խոշոր եղջերավոր անասունների թիակ, վզաթիակային մաս և կրծքամիս՝ ոսկրահան արված, սառեցրած, այլ  | 
| 
 0202 30 900 8  | 
 Խոշոր եղջերավոր անասունների այլ միս՝ ոսկրահան արված, սառեցրած»:  | 
2. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0203 19 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
| 
 «0206 21 000 0  | 
 Խոշոր եղջերավոր անասունների լեզուներ՝ սառեցրած»:  | 
3. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
| 
 «0207 12  | 
 Ընտանի հավերի (Gallus domesticus) միս՝ մասերի չբաժանված, սառեցրած»:  | 
4. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 13 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
| 
 «0207 14  | 
 Ընտանի հավերի (Gallus domesticus) մսեղիքի մասեր և ենթամթերք՝ սառեցրած  | 
| 
 0207 27  | 
 Հնդկահավերի մսեղիքի մասեր և ենթամթերք՝ սառեցրած»:  | 
5. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0304 59 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝
| 
 «0306 39  | 
 Այլ խեցգետնակերպեր՝ կենդանի, թարմ կամ պաղեցրած  | 
| 0403 20 710 0 | 
 Այլ յոգուրտ՝ համաբուրավետիչ հավելումներով կամ մրգերի, ընկուզեղենի կամ կակաոյի ավելացմամբ, կաթնային ճարպի՝ 3% զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ  | 
| 
 0403 20 730 0  | 
 Այլ յոգուրտ՝ համաբուրավետիչ հավելումներով կամ մրգերի, ընկուզեղենի կամ կակաոյի ավելացմամբ, կաթնային ճարպի 3% զանգվածային բաժնից ավելի, սակայն 6% զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ»:  | 
6. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0404 90 890 0 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝
| «0703 20 000 0 | 
 Սխտոր՝ թարմ կամ պաղեցրած  | 
| 
 0707 00  | 
 Վարունգներ և մանրավարունգներ՝ թարմ կամ պաղեցրած  | 
| 
 1602 90  | 
 Մսից, մսային ենթամթերքներից կամ միջատներից պատրաստի կամ պահածոյացված այլ մթերքներ՝ ներառյալ ցանկացած կենդանու արյունից պատրաստի մթերքները  | 
| 
 1604 32 009 0  | 
 Թառափազգիների ձկնկիթի այլ փոխարինիչներ»:  | 
7. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1902 20 300 0 և 1902 20 990 0 ծածկագրերով դիրքերից ծանոթագրության «3» նշանը հանել:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: