ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2022 թվականի N 929-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) N 3 հավելվածում՝ ստուգաթերթի և հարցաշարի անվանումներում «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ՄԱԶՈՒԹԻ» բառերը փոխարինել «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ԵՎ ՆԱՎԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ, ՌԵԱԿՏԻՎ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ՄԱԶՈՒԹԻ» բառերով.
2) N 3 հավելվածի հարցաշարը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-17-րդ կետերով՝
| « | 
 | ». | 
3) N 3 հավելվածի հարցաշարի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերի 5-րդ սյունակներում «5.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «2.0» թվերով.
4) N 3 հավելվածի N 4 ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ցանկ N 4
Մազութի բնութագրերին ներկայացվող պահանջները
| 
 | ». | 
5) N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ NN 5, 6 և 7 ցանկերով՝
«Ցանկ N 5
Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջները
| Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի բնութագրերը | Չափման միավորը | Չափաքանակը՝ թռիչքի մինչձայնային արագությամբ թռչող ապարատների համար | ||
| Ջեթ Ա-1 | ՏՍ-1 | ՌՏ | ||
| Կինեմատիկ մածուցիկությունը մինուս 40°C ջերմաստիճանային պայմաններում, ոչ ավելի | մմ2/վ | - | - | 16 | 
| Կինեմատիկ մածուցիկությունը մինուս 20°C ջերմաստիճանային պայմաններում, ոչ ավելի | մմ2/վ | 8 | - | - | 
| Բյուրեղացման սկզբի ջերմաստիճանը, ոչ բարձր | °C | - | մինուս 50 | մինուս 50 | 
| սառչելու ջերմաստիճանը, ոչ բարձր | °C | մինուս 47 | - | - | 
| Մեխանիկական խառնուկների և ջրի պարունակությունը | - | բացակայում է | բացակայում է | բացակայում է | 
| Ֆրակցիոն կազմը՝ | ||||
| 10 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր | °C | 205 | 165 | 175 | 
| 90 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր | °C | - | 230 | 270 | 
| 98 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր | °C | - | 250 | 280 | 
| թորազտումից մնացորդը, ոչ ավելի | % | 1,5 | չի նորմավոր- վում | 1,5 | 
| թորազտումից կորուստները, ոչ ավելի | % | 1,5 | չի նորմավոր- վում | 1,5 | 
| Չմրոտող բոցի բարձրությունը, ոչ պակաս կամ նաֆթալինային ածխաջրածինների ոչ ավելին 3% ծավալային բաժնում, ոչ պակաս | մմ | 25 | 25 | 25 | 
| մմ | 19 | - | - | |
| Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ ցածր | °C | 38 | 28 | 28 | 
| Արոմատիկ ածխաջրածինների ծավալային (զանգվածային) մասը, ոչ ավելի | % | 25 | 20 (22) | 20 (22) | 
| Փաստացի խեժերի պարունակությունը, ոչ ավելի | մգ/100սմ3 | 7 | 5 | 4 | 
| Ընդհանուր ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի | % | 0,25 | 0,20 | 0,10 | 
| Մերկապտանային ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի | % | 0,003 | 0,003 | 0,003 | 
| Ջերմաթթվեցման կայունությունը ստուգիչ ջերմաստիճանային պայմաններում, ոչ ցածր | °C | 260 | 260 | 260 (275)* | 
| ճնշման անկումը ֆիլտրի վրա, ոչ ավելի | մմ սս | 25 | 25 | 25 | 
| նստվածքների գույնը խողովակի վրա (ոչ բնորոշ նստվածքների բացակայության դեպքում), ոչ ավելի | Միավորներն ըստ գունային սանդղակի | 3 | 3 | 3 | 
| Տեսակարար էլեկտրահաղորդականությունը** | պՍմ/մ | |||
| առանց հակաստատիկ հավելանյութի, ոչ ավելի | 10 | 10 | 10 | |
| հակաստատիկ հավելանյութով | 50-600 | 50-600 | 50-600 | |
| *սպառողների պահանջով թույլատրվում է որոշել վառելիքի համար ջերմաթթվեցման կայունությունը  | ||||
| ** որոշվում է արտադրության նախապատրաստման փուլում և երաշխավորվում է արտադրողի կողմից | ||||
Ցանկ N 6
Ավիացիոն բենզինի բնութագրերին ներկայացվող պահանջները
| Ավիացիոն բենզինի բնութագրերը | Չափման միավորը | Չափաքանակները | 
| Օկտանային թիվը՝ ըստ շարժիչային մեթոդի, ոչ պակաս | - | 91 | 
| Տեսակայնությունը* (հարուստ խառնուրդ), ոչ պակաս | - | 115 | 
| Բյուրեղացման սկզբի ջերմաստիճանը, ոչ բարձր | °C | մինուս 60 | 
| Մեխանիկական խառնուկների և ջրի պարունակությունը | - | բացակայում է | 
| Հագեցած գոլորշիների ճնշումը | կՊա | 29,3 - 49 | 
| Ֆրակցիոն կազմը՝ | ||
| 10 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր | °C | 82 | 
| 50 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր | °C | 105 | 
| 90 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր | °C | 170 | 
| թորազտումից մնացորդը, ոչ ավելի | % | 1,5 | 
| թորազտումից կորուստները, ոչ ավելի | % | 1,5 | 
| Փաստացի խեժերի պարունակությունը, ոչ ավելի | մգ/100 սմ3 | 3 | 
| Ընդհանուր ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի | % | 0,03 | 
| Գույնը | - | Կանաչ | 
| * որոշվում է արտադրության նախապատրաստման փուլում և երաշխավորվում է արտադրողի կողմից | ||
Ցանկ N 7
Նավային վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջները
| Նավերի համար նախատեսված վառելիքի բնութագրերը | Չափման միավորը | Չափաքանակները | 
| Ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի | % | 0,5 | 
| Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ ցածր | °C | 61 | 
Նշում. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներքին ջրային փոխադրումներում մասնակցող նավերի համար թույլատրվում են 1,5%-ից ոչ ավելի ծծմբի զանգվածային մասով՝ նավերի համար նախատեսված վառելիքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը:».
6) N 3 հավելվածի «Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝» պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ և 3-րդ կետերով՝
«2. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենք
3. ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 537-Ն որոշում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով N 3 հավելվածում լրացվող 11-17-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2022 թվականի հոկտեմբերի 20-ից:
| Հայաստանի Հանրապետության | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ | 
| 
 Երևան | 
| 23.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2022 թվական:
 
                