ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հավելվածում՝
1) 2.1-ին աղյուսակի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Արագածոտն | 3. Թալին | Թալին քաղաք | 
| Ագարակավան գյուղ | ||
| Ակունք գյուղ | ||
| Աշնակ գյուղ | ||
| Արագածավան գյուղ | ||
| Արտենի գյուղ | ||
| Գառնահովիտ գյուղ | ||
| Գետափ գյուղ | ||
| Դաշտադեմ գյուղ | ||
| Դավթաշեն գյուղ | ||
| Դիան գյուղ | ||
| Եղնիկ գյուղ | ||
| Զարինջա գյուղ | ||
| Զովասար գյուղ | ||
| Թաթուլ գյուղ | ||
| Իրինդ գյուղ | ||
| Լուսակն գյուղ | ||
| Ծաղկասար գյուղ | ||
| Կաթնաղբյուր գյուղ | ||
| Կարմրաշեն գյուղ | ||
| Կաքավաձոր գյուղ | ||
| Հացաշեն գյուղ | ||
| Ձորագյուղ գյուղ | ||
| Մաստարա գյուղ | ||
| Ներքին Բազմաբերդ գյուղ | ||
| Ներքին Սասնաշեն գյուղ | ||
| Նոր Արթիկ գյուղ | ||
| Շղարշիկ գյուղ | ||
| Ոսկեթաս գյուղ | ||
| Պարտիզակ գյուղ | ||
| Սուսեր գյուղ | ||
| Վերին Բազմաբերդ գյուղ | ||
| Վերին Սասնաշեն գյուղ | ||
| Ցամաքասար գյուղ». | 
____________________________________________________________________________________________
2) 2.4-րդ աղյուսակի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Գեղարքունիք | 2. Ճամբարակ | Ճամբարակ քաղաք | 
| Աղբերք գյուղ | ||
| Այգուտ գյուղ | ||
| Անտառամեջ գյուղ | ||
| Արծվաշեն գյուղ  | ||
| Արտանիշ գյուղ | ||
| Բարեպատ գյուղ | ||
| Գետիկ գյուղ | ||
| Դպրաբակ գյուղ | ||
| Դրախտիկ գյուղ | ||
| Թթուջուր գյուղ | ||
| Ծափաթաղ գյուղ | ||
| Կալավան գյուղ | ||
| Ձորավանք գյուղ | ||
| Ճապկուտ գյուղ | ||
| Մարտունի գյուղ | ||
| Շողակաթ գյուղ | ||
| Ջիլ գյուղ | ||
| Վահան գյուղ». | 
3) 2.5-րդ աղյուսակի 2-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Լոռի | 2. Ալավերդի | Ալավերդի քաղաք | 
| Ախթալա գյուղ | ||
| Ախթալա քաղաք | ||
| Ակներ գյուղ | ||
| Ամոջ գյուղ | ||
| Այգեհատ գյուղ | ||
| Առողջարանին կից գյուղ | ||
| Արդվի գյուղ | ||
| Արևածագ գյուղ | ||
| Աքորի գյուղ | ||
| Բենդիկ գյուղ | ||
| Թեղուտ գյուղ | ||
| Ծաթեր գյուղ | ||
| Ծաղկաշատ գյուղ | ||
| Կաճաճկուտ գյուղ | ||
| Կարմիր Աղեկ գյուղ | ||
| Հագվի գյուղ | ||
| Հաղպատ գյուղ | ||
| Ճոճկան գյուղ | ||
| Մեծ Այրում գյուղ | ||
| Մղարթ գյուղ | ||
| Նեղոց գյուղ | ||
| Շամլուղ քաղաք | ||
| Շնող գյուղ | ||
| Ջիլիզա գյուղ | ||
| Փոքր Այրում գյուղ | ||
| Քարկոփ գյուղ | ||
| Օձուն գյուղ | ||
| 8. Տաշիր | Տաշիր քաղաք | |
| Ապավեն գյուղ | ||
| Արծնի գյուղ | ||
| Բլագոդարնոյե գյուղ | ||
| Գետավան գյուղ | ||
| Գոգավան գյուղ | ||
| Դաշտադեմ գյուղ | ||
| Լեռնահովիտ գյուղ | ||
| Կաթնառատ գյուղ | ||
| Կրուգլայա շիշկա գյուղ | ||
| Ձյունաշող գյուղ | ||
| Ձորամուտ գյուղ | ||
| Մեդովկա գյուղ | ||
| Մեծավան գյուղ | ||
| Մեղվահովիտ գյուղ | ||
| Միխայլովկա գյուղ | ||
| Նովոսելցովո գյուղ | ||
| Նորամուտ գյուղ | ||
| Նորաշեն գյուղ | ||
| Պաղաղբյուր գյուղ | ||
| Պետրովկա գյուղ | ||
| Պրիվոլնոյե գյուղ | ||
| Սարատովկա գյուղ | ||
| Սարչապետ գյուղ». | 
4) 2.8-րդ աղյուսակի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Սյունիք | 6. Սիսիան | Սիսիան քաղաք | 
| Ախլաթյան գյուղ | ||
| Աղիտու գյուղ | ||
| Անգեղակոթ գյուղ | ||
| Աշոտավան գյուղ | ||
| Արևիս գյուղ | ||
| Բալաք գյուղ | ||
| Բնունիս գյուղ | ||
| Բռնակոթ գյուղ | ||
| Գետաթաղ գյուղ | ||
| Գորայք գյուղ | ||
| Դաստակերտ քաղաք | ||
| Դարբաս գյուղ | ||
| Թանահատ գյուղ | ||
| Թասիկ գյուղ | ||
| Իշխանասար գյուղ | ||
| Լծեն գյուղ | ||
| Լոր գյուղ | ||
| Ծղուկ գյուղ | ||
| Հացավան գյուղ | ||
| Մուցք գյուղ | ||
| Նժդեհ գյուղ | ||
| Նորավան գյուղ | ||
| Շաղատ գյուղ | ||
| Շամբ գյուղ | ||
| Շաքի գյուղ | ||
| Շենաթաղ գյուղ | ||
| Որոտնավան գյուղ | ||
| Սալվարդ գյուղ | ||
| Սառնակունք գյուղ | ||
| Սպանդարյան գյուղ | ||
| Վաղատին գյուղ | ||
| Տոլորս գյուղ | ||
| Տորունիք գյուղ | ||
| Ցղունի գյուղ | ||
| Ույծ գյուղ»: | 
Հոդված 2. Օրենքի 2-րդ հավելվածի 2.1-ին աղյուսակի 16-րդ, 2.4-րդ աղյուսակի 74-րդ, 2.5-րդ աղյուսակի 3-րդ, 74-րդ, 88-րդ, 100-րդ, 112-րդ, 2.8-րդ աղյուսակի 28-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 14.66-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հավելված 14.66 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Թալին համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Աշտարակ, «Գ»-«Դ» հատվածով` Մեծաձոր, «Դ»-«Ե» հատվածով` Աշտարակ, «Ե»-«Զ» հատվածով` Շամիրամ, «Զ»-«Է» հատվածով՝ Աշտարակ համայնքներին, հարավից «Է»-«Ը» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, «Թ»-«Ա» հատվածով՝ Արևուտ-1 համայնքին։»:
Հոդված 4. Օրենքի 14.67-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հավելված 14.67 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Արևուտ համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում և կազմված է երկու հատվածից:
Համայնքի արևմտյան հատվածը հյուսիսից, արևելքից և հարավից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Թալին համայնքին, արևմուտքից «Բ»-«Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, «Գ»-«Ա» հատվածով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին։
Համայնքի արևելյան հատվածը հյուսիսից, արևելքից, հարավից և արևմուտքից «Ա»-«Ա» հատվածով սահմանակից է Թալին համայնքին։»:
Հոդված 5. Օրենքի 15.3-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հավելված 15.3 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ճամբարակ համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` պետական սահմանին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Վարդենիս համայնքին, հարավ-արևմուտքից և արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով՝ Սևանա լճին, «Զ»-«Ա» հատվածով՝ Սևան համայնքին:»:
Հոդված 6. Օրենքի 15.84-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հավելված 15.84 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Վարդենիս համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:
Համայնքը հյուսիս-արևմուտքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ճամբարակ համայնքին, հյուսիս-արևելքից, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Մարտունի համայնքին, «Ե»-«Ա» հատվածով՝ Սևանա լճին։»:
Հոդված 7. Օրենքի 16.1-ին հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հավելված 16.1 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ալավերդի համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին, արևելքից և հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզին, հարավից «Գ»-«Դ» հատվածով՝ Թումանյան, «Դ»-«Ե» հատվածով՝ Փամբակ համայնքներին, հարավ-արևմուտքից և արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով՝ Գյուլագարակ, «Զ»-«Է» հատվածով՝ Լոռի Բերդ և «Է»-«Ա» հատվածով՝ Տաշիր համայնքներին:»:
Հոդված 8. Օրենքի 16.5-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հավելված 16.5 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Տաշիր համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Ալավերդի համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Լոռի Բերդ, «Դ»-«Ե» հատվածով՝ Ստեփանավան համայնքներին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին:»:
Հոդված 9. Օրենքի 17.85-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հավելված 17.85 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Սիսիան համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:
Համայնքը հյուսիս-արևմուտքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Գորիս, «Գ»-«Դ» հատվածով՝ Տաթև համայնքներին, հարավից «Դ»-«Ե» հատվածով՝ Քաջարան համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով՝ պետական սահմանին, «Զ»-«Ա» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզին:»:
Հոդված 10. Օրենքի 14.3-րդ, 15.68-րդ, 16.2-րդ, 16.51-րդ, 16.60-րդ, 16.76-րդ, 16.79-րդ, 17.21-րդ հոդվածները և հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հանրապետության նախագահ | Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | 
| 
 2022 թ. հունիսի 29 Երևան | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական:
 
                