«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 մայիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603160
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 30 ապրիլի 2003 թ.  | 
 N 118-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 9/8-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի առաջին կետի 7-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002թ. օգոստոսի 22-ի N 9/8-Ն «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված հավելվածի 35-րդ կետում «Ընտրության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ և ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ չեն դադարեցվում» բառերը հանել:
| 
 ՀՀ կենտրոնական ընտրական  | 
Ա. Սահրադյան |