ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2014 թվականի N 86-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «ա», «է» կետերի, 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 04.08.22 N 1189-Ն)
1. Սահմանել, որ պետական կառավարման համակարգի մարմինները քարտեզագրագեոդեզիական ֆոնդի արդիականությունն ապահովելու նպատակով մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը Կադաստրի կոմիտեին տրամադրում են նախորդող տարվա ընթացքում նոր առաջացած տարածական տվյալների և տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վեկտորային (dwg/dxf, dgn, shapefile ֆորմատներով), ռաստրային (tif, img, Geotif, GRID ֆորմատներով) և տվյալների բազա (Exel, Access և այլ ֆորմատներով) տարբերակների վերաբերյալ տեղեկատվություն իրենց համապատասխան հատկանիշային տվյալներով` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 16.07.20 N 1196-Ն)
2. Առաջարկել համայնքների ղեկավարներին մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը Կադաստրի կոմիտեին տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված տվյալները:
(2-րդ կետը խմբ. 16.07.20 N 1196-Ն)
3. Պետական կառավարման համակարգի մարմիններին՝ իրենց վերապահված գործառույթների իրականացման գործընթացում նախատեսվող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ պլանավորելիս համապատասխան նախագծերը կարծիքի ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:
(3-րդ կետը լրաց. 16.07.20 N 1196-Ն)
4. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ամբողջական և լիարժեք տեղեկատվական բանկի վարման նպատակով առաջարկել սույն որոշման 1-ին կետում չնշված այլ պետական մարմիններին և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին նախագծերի իրականացման արդյունքում ստեղծված հատակագծային (քարտեզագրական) նյութերը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին՝ Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում ընդգրկելու նպատակով:
(4-րդ կետը լրաց. 16.07.20 N 1196-Ն)
| 
 | Տ. Սարգսյան | 
| 
 2014 թ. փետրվարի 10 Երևան | 
| Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 86-Ն որոշման | 
Ց Ա Ն Կ
ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՎ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
| Պետական կառավարման  | Նոր առաջացած տարածական տվյալի և տեղագրական տարրի անվանումը | Նոր առաջացած տարածական տվյալի, տեղագրական տարրի տեսակը և հատկանիշային տվյալները | 
| 1 | 2 | 3 | 
| ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն | 1. Վարչական սահմաններ | 1) մարզային | 
| 2. Ջրագրություն | 1) ջրամբարներ | |
| ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն | 3. Երկաթգծերի ենթակառուցվածք | ) երկաթգծեր | 
| 4. Ավտոճանապարհների ենթակառուցվածք | 1) ավտոճանապարհներ (տարբեր կարգի) | |
| 5. Հեռուստա- և ռադիոաշտարակներ | ||
| ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն | 6. Գազատարներ | |
| 7. Էլեկտրագծեր, ենթակայաններ | ||
| 8. Ընդերքի տեղամասեր | 1) հանքավայրեր | |
| 9. Ատոմա- և ջերմակայաններ, այլընտրանքային էլեկտրական կայաններ | ||
| ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | 10. Գյուղատնտեսություն | 1) գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր | 
| ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն | 11. Բնություն | 1) բնության հատուկ պահպանվող տարածքներ (արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր, բնության հուշարձաններ) | 
| 12. Օդերևութաբանական կայաններ 
 14. Ջրաչափական դիտակետեր 
 13. Շրջակա միջավայրի մոնիթորինգի կայաններ | ||
| ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե | 13. Օդանավակայաններ | |
| ՀՀ քաղաքաշինության կոմիտե համայնքներ | 14. Թաղամասեր | |
| 15. Շենքեր և շինություններ | 1) հիվանդանոցներ, այլ բուժհիմնարկներ | |
| 16. Գերեզմանոցներ | ||
| ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | 17. Պատմության և մշակույթի հուշարձաններ | 1) հնագիտական հուշարձաններ | 
(հավելվածը խմբ. 16.07.20 N 1196-Ն)
 
                