«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 19 հուլիսի 2005 թ.  | 
N 29-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ, ԻՍԿ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ԱՅԼ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով և 41-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող, իսկ համապետական ընտրությունների դեպքում նաև այլ համայնքում հաշվառված քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը (Հավելված 1):
2. Հաստատել ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտի և հաշվառման վայրի ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանքի ձևերը (Հավելված 2-3):
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 28-ի «Ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 10/1-Ն, «Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու համար քաղաքացիների կողմից համայնքի ղեկավարին ներկայացվող հայտի ձևը հաստատելու մասին» N 10/6-Ն որոշումները:
| 
 
  | 
Գ. Ազարյան | 
| 
 
  | 
Կ Ա Ր Գ
Ժամանակավորապես կամ մշտապես բնակվող ԵՎ հաշվառում չունեցող, իսկ համապետական ընտրությունների դեպքում նաԵՎ այլ համայնքում հաշվառված քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու
1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմվում է ըստ քաղաքացիների հաշվառման վայրի հասցեների:
2. Համայնքի ընտրողների ցուցակներում ընդգրկվում են նաև այն քաղաքացիները, որոնց անձնագրերում առկա է նշում այդ համայնքում փաստացի բնակության վայրի մասին:
3. Այն քաղաքացիները, ովքեր ունեն ըստ բնակության վայրի ժամանակավոր հաշվառում, ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:
4. Տվյալ համայնքում ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ ներկայացնելու դեպքում:
5. Քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչություն կամ ոստիկանության համապատասխան բաժնի (բաժանմունքի) անձնագրային ծառայություն` քվեարկության օրվանից առնվազն 5 օր առաջ:
Հայտին կից ներկայացվում է տեղեկանք բնակության վայրի մասին: Բազմաբնակարան բնակելի շենքում բնակվելու դեպքում բնակության վայրի մասին տեղեկանքը տրվում է համատիրությունից կամ բնակշահագործման գրասենյակից, սեփականության իրավունքով անհատ քաղաքացիներին պատկանող սեփական տներում բնակվելու դեպքում` թաղային լիազորից, իսկ այլ դեպքերում՝ բնակության վայրի մասին տեղեկանք տալու լիազորություն ունեցող մարմնի կամ անձի կողմից:
6. Համապետական ընտրությունների դեպքում համայնքի ընտրողների ցուցակում կարող են ընդգրկվել նաև այլ համայնքում հաշվառված քաղաքացիներ:
Այս դեպքում քաղաքացին գրավոր դիմում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչություն կամ ոստիկանության համապատասխան բաժնի (բաժանմունքի) անձնագրային ծառայություն` իրեն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանելու համար:
7. Հաշվառման վայրի ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանքը քաղաքացուն տրվում է դիմելուց հետո` երկօրյա ժամկետում:
Տեղեկանքը ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 5 օր առաջ, քաղաքացին դիմում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչություն կամ ոստիկանության համապատասխան բաժնի (բաժանմունքի) անձնագրային ծառայություն` իրեն այլ համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկելու համար:
8. Քաղաքացուն, իր դիմումի համաձայն այլ համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկելուց հետո նրան տրվում է տեղեկանք ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված լինելու և այդ համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված տեղեկանքը քաղաքացին ներկայացնում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողով՝ քվեարկությանը մասնակցելու համար:
| 
 
  | 
| 
 __________________________________________ (նշվում է ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնի կամ բաժանմունքի անվանումը) 
 __________________________________________ 
 Հ Ա Յ Տ 
 Ընտրողների ցուցակում ընդգրկվելու Ես՝ _____________________________________________________________ (ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ)       ________________________________________________________________  (սերիա, համար, ում կողմից է տրված) 
 ____ ______________________ ___ թվականից առանց հաշվառման բնակվում եմ _______________________________________________________________ (բնակության վայրի հասցեն) _______________________________________________________________ 
 Խնդրում եմ ինձ ընդգրկել _______________________________ համայնքի ընտրողների ցուցակում: 
 Կից ներկայացվում է տեղեկանք բնակության վայրից: 
 ՀԱՅՏԱՏՈՒ _______________________ ___________________ (ազգանուն) (ստորագրություն) ____ _______________ 200 թվական  | 
| 
 
  | 
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Հաշվառման վայրի ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին
(տրվում է միայն համապետական ընտրությունների ժամանակ)
| 
 Քաղ. _____________________________________________________ (ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ) _____________________________________________________ 
 Անձնագիր __________________________________________________ (սերիա, համար, ում կողմից է տրված) 
 Հաշվառված _________________________________________________ (նշվում է մարզի, համայնքի անվանումը և հաշվառման վայրի հասցեն) 
 ________________________________________________ ____ ________________ թ. հանվել է _______________________ (նշել համայնքի անվանումը) 
 համայնքի ընտրողների ցուցակից` իր դիմումի համաձայն: 
 ՀՀ ոստիկանության ______________________________ բաժնի (բաժանմունքի) անձնագրային ծառայության պետ ______________________ ___________________ (ազգանուն) (ստորագրություն) ____ _______________ 200 թվական ______________________________________________________________ _____________________________________________________ (նշվում է ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնի կամ բաժանմունքի անվանումը) _____________________________________________________ 
 Հ Ա Յ Տ 
 ______________________________________________________________ ընտրությունների 
 200 թ. ________ ___ -ի քվեարկությանը մասնակցելու համար, խնդրում են ինձ ընդգրկել ______________________________________________________________ (նշվում է մարզի, համայնքի անվանումը և ընտրական տեղամասի համարը) ______________________________________________________________ ընտրողների ցուցակում: 
      Դիմող ________________________________  ________________ Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 
 
 Քաղ. _________________________________________________________ (ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ) 
 Անձնագիր ____________________________________________________ (սերիա, համար, ում կողմից է տրված) 
 Հանվել է հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկվել է _________________ մարզի __________________ թիվ ________ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: 
 ՀՀ ոստիկանության___________________________________ բաժնի (բաժանմունքի) անձնագրային ծառայության պետ ______________________ __________________ (ազգանուն) (ստորագրություն) 
 ____ _______________ 200 թվական  |