ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2022 թվականի N 1526-Լ
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 20-ի N 72-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 42-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել երեխայի իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման հավելվածի համաձայն պատասխանատու կատարող հանդիսացող մարմինների ղեկավարներին` տվյալ տարվա առաջին կիսամյակի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ կիսամյակային, իսկ հաշվետու տարվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ տարեկան հաշվետվություն։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ պատասխանատու մարմինների կողմից ուղարկված հաշվետվությունները 15 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփել և ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։ Տարեկան ամփոփ հաշվետվությունը տարվա ավարտից հետո 1 ամսվա ընթացքում հրապարակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:
4. Սահմանված կարգով երեխայի իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 Երևան | 
| 29.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1526-Լ որոշման | 
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
| NN ը/կ | Միջոցառման անվանումը | Պատասխանատու կատարողը | Ակնկալվող արդյունքները | Ֆինանսավորման աղբյուրը | 
| 
 | ||||
| 1 | Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի 5 մանկատանը կխնամվի 615 երեխա | ՀՀ պետական բյուջե 2,573,690.9 հազ. դրամ | 
| 2 | Երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների 18-23 տարեկան շրջանավարտների համար բնակարանների վարձակալություն | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | Ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի 10 շրջանավարտի՝ յուրաքանչյուր ամիս 100000 դրամ | ՀՀ պետական բյուջե 12,000.0 հազ. դրամ | 
| 3 | Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) | Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող 3500 երեխայի կտրամադրվեն ցերեկային խնամքի ծառայություններ և նրանց ընտանիքներին՝ սոցիալ-հոգեբանական ծառայություններ | ՀՀ պետական բյուջե 506,016.4 հազ.դրամ | 
| 4 | Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր խնամքի տրամադրման ծառայություններ՝ ճգնաժամային կենտրոնների կողմից տրամադրվող ծառայությունների միջոցով | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան 150 երեխայի կտրամադրվի մինչև 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք | ՀՀ պետական բյուջե 517,813.6 հազ. դրամ | 
| 5 | Երեխաների և ընտանիքների աջակցության տրամադրման ծառայություններ | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | Երեխայի և ընտանիքի աջակցության 6 կենտրոնում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 600 երեխայի և նրանց ընտանիքներին կտրամադրվեն սոցիալ-հոգեբանական ծառայություններ | ՀՀ պետական բյուջե 670,565.9 հազ. դրամ | 
| 6 | Երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող դպրոցական տարիքի երեխաներին դրամական աջակցության տրամադրում | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | Մանկատներում խնամվող դպրոցահասակ` 7-12 և 13-18 տարեկան 121 երեխայի կտրամադրվի մանր ծախսերի համար նախատեսված գումար | ՀՀ պետական բյուջե 3,948.0 հազ. դրամ | 
| 7 | Երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների շրջանավարտներին ամսական կտրվածքով դրամական օգնության տրամադրում | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | Մանկատների 10 շրջանավարտի կտրամադրվի դրամական օգնություն | ՀՀ պետական բյուջե 8,405.3 հազ. դրամ | 
| 8 | Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | 150 երեխայի խնամքի կազմակերպում՝ խնամատար ընտանիքներում | ՀՀ պետական բյուջե 310,953.0 հազ. դրամ | 
| 
 ՀՀ առողջապահության նախարարություն 
 | ||||
| 9 | Երեխաների հիվանդանոցային բուժօգնության ծրագրի շարունակական իրականացում, մատուցվող ծառայությունների զարգացումների ապահովում | ՀՀ առողջապահության նախարարություն | Երեխաների հիվանդանոցային բուժօգնության մատչելիության առկա իրավիճակի պահպանում և բարելավում | ՀՀ պետական բյուջե 11,846,319.0 մլն դրամ | 
| 10 | Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական բուժօգնության մատչելիության և որակի բարելավում | ՀՀ առողջապահության նախարարություն | Զարգացման խանգարումներ և հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող ծառայությունների մատչելիության բարձրացում, վերականգնողական բուժօգնության կազմակերպում | ՀՀ պետական բյուջե 414,373.5 մլն դրամ | 
| 11 | Նորածնային սկրինինգի ծրագրի շարունակական իրագործում, հայտնաբերված հիվանդ երեխաների հետագա բուժօգնության և հսկողության կազմակերպում | ՀՀ առողջապահության նախարարություն | Նորածնային սկրինինգի ծրագրի շարունակական իրագործում հայտնաբերված երեխաների հետագա բուժօգնություն և հսկողություն | ՀՀ պետական բյուջե 414,151.3 մլն դրամ | 
| 
 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 
 | ||||
| 12 | Մանկա-վարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ, այդ թվում՝նախադպրոցական կրթության ոլորտում անցում համընդհանուր ներառականության | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | Երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի բացահայտում և գնահատում, կրթության աջակցության ծառայությունների իրականացում և կրթության կազմակերպման համար նախատեսված ծրագրերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում, հրատարակում և ձեռքբերում | ՀՀ պետական բյուջե 4,068,762.4 հազ. դրամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ | 
| 13 | Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | Ուսուցիչների և նրանց օգնականների վերապատրաստում և մենթորության ծրագրի իրականացում | ՀՀ պետական բյուջե 127,654.2 հազ. դրամ | 
| 14 | Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ապահովում, դպրոցների թիվ, փոխհատուցում ստացող մանկավարժների և երեխաների թիվ | ՀՀ պետական բյուջե 523,316.0 հազ. դրամ | 
| 15 | Սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցում | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | Սահմանամերձ համայնքների հանրակրթական դպրոցների սոցիալական աջակցություն ստացող 5-12-րդ դասարաններում սովորող երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցում | ՀՀ պետական բյուջե 39,121.0 հազ. դրամ | 
| 16 | Հանրապետության բոլոր մարզերում նախադպրոցական ծառայությունների ցանցի ընդլայնում | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | Նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային և ծախսարդյունավետ մոդելների փուլային ներդրման միջոցով ՀՀ մարզերում ընդլայնվել է երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական կրթության մեջ | ՀՀ պետական բյուջե 77,451.0 հազ. դրամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ | 
| 17 | Նախադպրոցական կրթության մատչելիության ընդլայնում | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | Անապահովության սահմանային միավորից 28-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող երեխաների (1.5-5 տարեկան) համար նախադպրոցական կրթության կազմակերպում | ՀՀ պետական բյուջե 2,945,844.0 հազ. դրամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ | 
| 18 | Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ- կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և կատարելագործմանը | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | «ՄԵԿՆԱՐԿ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված է 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով: Պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողներիբացահայտում, նրանց մասնագիտական կարողությունների զարգացում, հանրային ճանաչելիության բարձրացում, հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին և փառատոներին մասնակցության ապահովում | ՀՀ պետական բյուջե 12,000.0 հազ. դրամ | 
| 19 | «Քո արվեստը դպրոցում» ծրագիր | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | Տարեկան նախատեսվում է ծրագրում ընդգրկել Երևանի և ՀՀ 10 մարզի շուրջ 450 հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող ավելի քան 3600 դպրոցականների, ինչպես նաև 50 արվեստագետի: Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացում, հանրակրթական դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշման խթանում | ՀՀ պետական բյուջե 70,611.1 հազ. դրամ | 
| 20 | «Դասական երաժշտություն «Դաս A» ծրագիր | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | Հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների շրջանում դասական երաժշտության մասսայականացում, երիտասարդ սերնդի կողմից դասական արվեստի արժևորում | ՀՀ պետական բյուջե 32,795.0 հազ. դրամ | 
| 21 | Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքների իրականացում | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | Գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում նոր դասավանդման մեթոդների և հնարքների ներդրում, դասավանդման որակի բարձրացում, մեթոդական խորհուրդներով մանկավարժների գիտելիքների ընդլայնում, շնորհալի երեխաների ունակությունների բացահայտում ու զարգացում | ՀՀ պետական բյուջե 41,436.2 հազ. դրամ | 
| 22 | Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | Գեղարվեստական կրթություն իրականացնող հենակետային դպրոցների և դրանց բազայի վրա ստեղծված մեթոդական կենտրոնների համար տարեկան 7-8 ուսումնական ձեռնարկների մշակում և հրատարակում | ՀՀ պետական բյուջե 17,100.0 հազ. դրամ | 
| 23 | Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | Գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին երաժշտական գործիքների ապահովում | ՀՀ պետական բյուջե 15,000.0 հազ. դրամ | 
| 24 | Մասսայական սպորտին առնչվող ծառայություններ | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | Երեխաների բազմակողմանի և ներդաշնակ զարգացում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով նրանց կենցաղում առողջ կենսակերպի ամրապնդում, ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպում, հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելիության ապահովում | ՀՀ պետական բյուջե 50,000.0 հազ. դրամ | 
| 25 | «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշար | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացում, ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի քարոզչության ապահովոմ | ՀՀ պետական բյուջե 29,274.9 հազ. դրամ | 
| Հայաստանի Հանրապետության | Ա. Հարությունյան | 
| 29.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
 
                