ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
| 11 օգոստոսի 2022 թ. ք. Երևան | N 287-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել.
1) 2022-2023 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի,
2) 2022-2023 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, սովորական կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս:
2. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։
3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը։
4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին՝ ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով։
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| 11 օգոստոսի 2022 թ. ք. Երևան | Հ. ՍԻՄԻԴՅԱՆ | 
| Հավելված Շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի օգոստոսի 11-ի N 287-Ն հրամանի | 
ՑԱՆԿ
2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ
| Հ/Հ | ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ | ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ | 
| 1. | Լոր | 2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև հոկտեմբերի 30-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 113300 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), | 
| 2. | Քարակաքավ | 2022 թվականի նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 19900 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), | 
| 3. | Թխակապույտ աղավնի | 2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև նոյեմբերի 13-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 42000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), | 
| 4. | Անտառային աղավնի | 2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև նոյեմբերի 13-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 2000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), | 
| 5. | Տափաստանային արտույտ | 2022 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 9-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 150000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), | 
| 6. | Կռնչան բադ | 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի հունվարի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 28500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), | 
| 7. | Մոխրագույն բադ | 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի հունվարի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 17700 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), | 
| 8. | Ճքճքան մրտիմն | 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 2150 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), | 
| 9. | Սուլող մրտիմն | 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 5000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), | 
| 10. | Սև փարփար | 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 26450 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), | 
| 11. | Եղեգնահավ | 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 10300 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), | 
| 12. | Մորակտցար | 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 4500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), | 
| 13. | Եվրոպական նապաստակ | 2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 18-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 460 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), | 
| 14. | Փորսուղ | 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 125 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), | 
| 15. | Քարակզաքիս | 2022 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2023 թվականի հունվարի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 450 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), | 
| 16. | Վայրի խոզ | 2022 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2023 թվականի հունվարի 15-ը, (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 35 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), | 
| 17. | Սովորական աղվես | 2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ անսահմանափակ): | 
(հավելվածը փոփ. 04.11.22 N 387-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 օգոստոսի 2022 թվական:
 
                