ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2022 թվականի N 1730-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 1-ին կետում «32» թիվը փոխարինել «33» թվով.
2) N 3 հավելվածի հարցաշարի 11-րդ և 12-րդ կետերի 2-րդ սյունակը «5 լ» բառից հետո լրացնել «(դմ3) կամ 10 լ (դմ3)» բառերով.
3) որոշումը լրացնել N 33 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ն. Փաշինյան | 
| 
 Երևան | 
| 10.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1730-Ն որոշման | 
| «Հավելված N 33 ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
____ __________ 20 թ.
| ______________________________________ | _____________________ | ____________________ | 
| (տեսչական մարմնի անվանումը) | (գտնվելու վայրը) | (հեռախոսահամարը) | 
|  | _________________ | ____________________________________ | ||||
| Անձնական կոդ | (պաշտոնը) | (անունը, ազգանունը, հայրանունը) | 
|  | ____________________ | _______________________________________ | ||||
| Անձնական կոդ | (պաշտոնը) | (անունը, ազգանունը, հայրանունը) | 
|  | ____________________ | ________________________________________ | ||||
| Անձնական կոդ | (պաշտոնը) | (անունը, ազգանունը, հայրանունը) | 
| Ստուգման սկիզբը (ամսաթիվ)___________ 20 թ. | ավարտը _________________20 թ. | |||||||||
| __________________________________________ |  | |||||||||
| (տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը) | (ՀՎՀՀ) | |||||||||
| ___________________________________ | ||||||||||
| ___________________________________ | ||||||||||
| ___________________ | ___________________________________ | |||||||||
| (պետռեգիստրի համարը) | (տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը) | |||||||||
| _____________________________________________ | __________________ | |||||||||
| տնտեսավարող սուբյեկտի գործունեության վայրը | (հեռախոսահամարը) | |||||||||
| ____________________________________________________________ | ________________________ | |||||||||
| (տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը) | (հեռախոսահամարը) | 
| Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _______20 թ. | համարը __________ | 
Ստուգման նպատակը/ընդգրկված հարցերի համարներ_________________________________________
_______________________________________ _________________________________________________
_________________________________________________________________________________________
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Աղյուսակ N 1
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
| NN ը/կ | Հարցը | Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը | Ստուգման անցկացման մեթոդը | Կշիռը | Մեկնա- բանու- թյուններ | Պատասխան | ||
| այո | ոչ | Չ/պ | ||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 
| 1. | Արդյո՞ք արտադրական կանեփում կաննաբիդիոլի (CBD) պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկաննաբինոլի (THC) պարունակությանը, իսկ տետրահիդրոկաննաբինոլի (THC) տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում 0,3 տոկոսից ցածր է կամ հավասար: | «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 3-րդ հոդված | նմուշառում և լաբորատոր փորձաքննություն | 30.0 | ||||
| 2. | Արդյո՞ք պահպանված է լիցենզիայով սահմանված գործունեության իրականացման վայրը: | ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 2 | Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում | 2.5 | ||||
| 3. | Արդյո՞ք պահպանված է արտադրական կանեփի լիցենզիայով սահմանված տարեկան աճեցվող արտադրական կանեփի բույսի առավելագույն քանակը: | ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 2-ի 9-րդ կետ | Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում | 2.5 | ||||
| 4. | Արդյո՞ք պահպանված է արտադրվող արտադրական կանեփի լիցենզիայով սահմանված արտադրական կանեփի բույսերի վերամշակման արդյունքում տարեկան ստացված կանաչ զանգվածի և ծաղկագլխիկների առավելագույն քանակը: | ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 2-ի 11-րդ կետ | Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 
 | 2.5 | ||||
| 5. | Արդյո՞ք պահպանված է արտադրվող արտադրական կանեփի լիցենզիայով սահմանված տարեկան արտադրվող արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը: | ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 2-ի 13-րդ կետ | փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում | 2.5 | ||||
| 6. | Արդյո՞ք առկա են փակ տնկարան և սածիլանոց: | ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 18-ի N 270-Ն որոշման հավելված 1.1 (այսուհետ՝ Հավելված 1.1) 3-րդ կետի 1-ին ենթակետ, Հավելված 1.1 4-րդ կետ | Տեսազննում | 0.5 | ||||
| 7. | Արդյո՞ք առկա են փակ վերամշակման շինություններ՝ չորացման, առանձնացման, մանրացման, յուղի զտման համար և փաթեթավորման սենյակ: | Հավելված 1.1 3-րդ կետի 2-րդ ենթակետ | Տեսազննում | 0.5 | ||||
| 8. | Արդյո՞ք առկա է հանդերձարան: | Հավելված 1.1 3-րդ կետի 4-րդ ենթակետ | Տեսազննում | 0.5 | ||||
| 9. | Արդյո՞ք առկա է հանգստի սենյակ: | Հավելված 1.1 3-րդ կետի 4-րդ ենթակետ | Տեսազննում | 0.5 | ||||
| 10. | Արդյո՞ք առկա է փակ ջերմատուն, որն ունի պոլիէթիլենով, ապակիով կամ պոլիկարբոնատով պատված կողային պատեր և տանիք, իսկ ճակատային կողմից դուռ՝ մուտքի և ելքի նպատակով: | Հավելված 1.1 5-րդ կետ | Տեսազննում | 0.5 | ||||
| 11. | Արդյո՞ք առկա է փակ պահեստ, որն ունի մետաղյա դուռ և վանդակապատված պատուհաններ: | Հավելված 1.1 6-րդ կետ | Տեսազննում | 0.5 | ||||
| 12. | Արդյո՞ք պահեստում առկա են հատակին ամրացված չհրկիզվող պահարաններ: | Հավելված 1.1 6-րդ կետ | Տեսազննում | 0.2 | ||||
| 13. | Արդյո՞ք պահեստում առկա է խոնավաչափ: | Հավելված 1.1 6-րդ կետ | Տեսազննում | 0.2 | ||||
| 14. | Արդյո՞ք հրդեհի ազդարարման ինքնաշխատ և անվտանգության ահազանգման շուրջօրյա գործուն համակարգի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը տեղային (լոկալ) է։ | Հավելված 1.1 7-րդ կետ | Տեսազննում | 0.8 | ||||
| 15. | Արդյո՞ք պահեստում, լաբորատորիայում, ջերմատանը, տնկարանում և սածիլանոցում առկա է առնվազն բոլոր արտաքին դռներին և պատուհաններին (բացառությամբ ջերմոցների) տեղադրված անվտանգության ահազանգման և հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա գործուն համակարգ, որը միացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը և ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: | Հավելված 1.1 7-րդ կետ | Տեսազննում, փաստաթղթային | 1.0 | ||||
| 16. | Արդյո՞ք պահեստում և լաբորատորիայում առկա են պիտանելիության ժամկետում գտնվող կրակմարիչներ ըստ տարածքի մակերեսի | Հավելված 1.1 8-րդ կետ | Տեսազննում | 0.4 | ||||
| 17. | Արդյո՞ք արտադրական կանեփի բերքի, մայր բույսերի, կտրոնների, սածիլների, սերմերի փոխադրումն իրականացվում է այն արտադրող անձի կողմից՝ համապատասխան կահավորում ունեցող ավտոտրանսպորտային միջոցով: | Հավելված 1.110-րդ կետ | Տեսազննում | 0.8 | ||||
| 18. | Արդյո՞ք վարվում է գրանցամատյան, որտեղ լրացվում է յուրաքանչյուր եռամսյակում ներմուծված, գնված արտադրական կանեփի սերմերի, սածիլների, մայր բույսերի, կտրոնների և արտադրական կանեփի բերքի և դրա վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի (վաճառք, արտահանում) ծավալը և բացթողնման յուրաքանչյուր դեպքում` քանակի, գործարքի ամսաթվի, առաքողի և ստացողի վերաբերյալ նշում: | Հավելված 1.1 14-րդ կետ | Տեսազննում, փաստաթղթային | 2.5 | ||||
| 19. | Արդյո՞ք ջերմատները, տնկարանները, լաբորատորիաները, պահեստներն ունեն անվտանգության ապահովման պլան: | Հավելված 1.1 20-րդ կետ | Տեսազննում, փաստաթղթային | 0.4 | ||||
| 20. | Արդյո՞ք անվտանգության ապահովման պլանում ներառված են տեսաձայնագրող և ձայնային կամ լուսային ազդանշաններ արձակող սարքեր, կոդավորման համակարգով հագեցած դռներ և անվտանգության աշխատակիցների շուրջօրյա ներկայություն: | Հավելված 1.1 20-րդ կետ | Տեսազննում, փաստաթղթային | 0.4 | ||||
| 21. | Արդյո՞ք ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգն ունի պահեստային էլեկտրասնուցման աղբյուր: | Հավելված 1.1 20-րդ կետ | Տեսազննում | 0.3 | ||||
Աղյուսակ N 2
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔ
| NN ը/կ | Հարցը | Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը | Ստուգման անցկացման մեթոդը | Կշիռը | Մեկնա- բանու- թյուններ | Պատասխան | ||
| այո | ոչ | Չ/պ | ||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 
| 1. | Արդյո՞ք արտադրական կանեփում կաննաբիդիոլի (CBD) պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկաննաբինոլի (THC) պարունակու- թյանը, իսկ տետրահիդրոկաննաբինոլի (THC) տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում 0,3 տոկոսից ցածր է կամ հավասար: | «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 3-րդ հոդված | նմուշառում և լաբորատոր փորձաքննություն | 30.0 | ||||
| 2. | Արդյո՞ք պահպանված է արտադրական կանեփի պահպանման համար նախատեսված պահեստի գտնվելու վայրը: | ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4 | Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում | 1.0 | ||||
| 3. | Արդյո՞ք պահպանված է տարեկան ներմուծվող արտադրական կանեփի բույսի առավելագույն քանակը: | ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 8-րդ կետ | Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում | 1.0 | ||||
| 4. | Արդյո՞ք պահպանված է տարեկան ներմուծվող արտադրական կանեփի առավելագույն քանակը: | ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 10-րդ կետ | Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում | 1.0 | ||||
| 5. | Արդյո՞ք պահպանված է տարեկան ներմուծվող արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը: | ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 12-րդ կետ | փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում | 1.0 | ||||
| 6. | Արդյո՞ք պահպանված է տարեկան արտահանվող կանեփի բույսի առավելագույն քանակը: | ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 14-րդ կետ | փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում | 1.0 | ||||
| 7. | Արդյո՞ք պահպանված է տարեկան արտահանվող արտադրական կանեփի առավելագույն քանակը: | ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 16-րդ կետ | փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում | 1.0 | ||||
| 8. | Արդյո՞ք պահպանված է տարեկան արտահանվող արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը: | ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 18-րդ կետ | փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում | 1.0 | ||||
| 9. | Արդյո՞ք պահպանված է տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի բույսի առավելագույն քանակը: | ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 20-րդ կետ | փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում | 1.0 | ||||
| 10. | Արդյո՞ք պահպանված է տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի առավելագույն քանակը: | ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 22-րդ կետ | փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում | 1.0 | ||||
| 11. | Արդյո՞ք պահպանված է տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը: | ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 24-րդ կետ | փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում | 1.0 | ||||
| 12. | Արդյո՞ք առկա է փակ ջերմատուն, որն ունի պոլիէթիլենով, ապակիով կամ պոլիկարբոնատով պատված կողային պատեր և տանիք, իսկ ճակատային կողմից դուռ՝ մուտքի և ելքի նպատակով: | ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 18-ի N 270-Ն որոշման հավելված 1.1 (այսուհետ՝ Հավելված 1.1) 5-րդ կետ | Տեսազննում | 0.5 | ||||
| 13. | Արդյո՞ք առկա են փակ տնկարան և սածիլանոց: | Հավելված 1.1 3-րդ կետի 1-ին ենթակետ, Հավելված 1.1 4-րդ կետ | Տեսազննում | 0.5 | ||||
| 14. | Արդյո՞ք առկա են փակ վերամշակման շինություններ՝ չորացման, առանձնացման, մանրացման, յուղի զտման համար և փաթեթավորման սենյակ: | Հավելված 1.1 3-րդ կետի 2-րդ ենթակետ | Տեսազննում | 0.5 | ||||
| 15. | Արդյո՞ք առկա է հանդերձարան: | Հավելված 1.1 3-րդ կետի 4-րդ ենթակետ | Տեսազննում | 0.5 | ||||
| 16. | Արդյո՞ք առկա է հանգստի սենյակ: | Հավելված 1.1 3-րդ կետի 4-րդ ենթակետ | Տեսազննում | 0.5 | ||||
| 17. | Արդյո՞ք առկա է փակ պահեստ, որն ունի մետաղյա դուռ և վանդակապատված պատուհաններ: | Հավելված 1.1 6-րդ կետ | Տեսազննում | 0.5 | ||||
| 18. | Արդյո՞ք պահեստում առկա են հատակին ամրացված չհրկիզվող պահարաններ: | Հավելված 1.1 6-րդ կետ | Տեսազննում | 0.2 | ||||
| 19. | Արդյո՞ք պահեստում առկա է խոնավաչափ: | Հավելված 1.1 6-րդ կետ | Տեսազննում | 0.2 | ||||
| 20. | Արդյո՞ք հրդեհի ազդարարման ինքնաշխատ և անվտանգության ահազանգման շուրջօրյա գործուն համակարգի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը տեղային (լոկալ) է։ | Հավելված 1.1 7-րդ կետ | Տեսազննում | 0.8 | ||||
| 21. | Արդյո՞ք պահեստում, լաբորատորիայում, ջերմատանը, տնկարանում և սածիլանոցում առկա է առնվազն բոլոր արտաքին դռներին և պատուհաններին (բացառությամբ ջերմոցների) տեղադրված անվտանգության ահազանգման և հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա գործուն համակարգ, որը միացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը և ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: | Հավելված 1.1 7-րդ կետ | Տեսազննում, փաստաթղթային | 1.0 | ||||
| 22. | Արդյո՞ք պահեստում և լաբորատորիայում առկա են պիտանելիության ժամկետում գտնվող կրակմարիչներ ըստ տարածքի մակերեսի | Հավելված 1.1 8-րդ կետ | Տեսազննում | 0.4 | ||||
| 23. | Արդյո՞ք արտադրական կանեփի բերքի, մայր բույսերի, կտրոնների, սածիլների, սերմերի փոխադրումն իրականացվում է այն արտադրող անձի կողմից՝ համապատասխան կահավորում ունեցող ավտոտրանսպորտային միջոցով: | Հավելված 1.1 10-րդ կետ | Տեսազննում | 0.8 | ||||
| 24. | Արդյո՞ք վարվում է գրանցամատյան, որտեղ լրացվում է յուրաքանչյուր եռամսյակում ներմուծված, գնված արտադրական կանեփի սերմերի, սածիլների, մայր բույսերի, կտրոնների և արտադրական կանեփի բերքի և դրա վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի (վաճառք, արտահանում) ծավալը և բացթողնման յուրաքանչյուր դեպքում` քանակի, գործարքի ամսաթվի, առաքողի և ստացողի վերաբերյալ նշում: | Հավելված 1.1 14-րդ կետ | Տեսազննում, փաստաթղթային | 2.5 | ||||
| 25. | Արդյո՞ք ջերմատները, տնկարանները, լաբորատորիաները, պահեստներն ունեն անվտանգության ապահովման պլան: | Հավելված 1.1 20-րդ կետ | Տեսազննում, փաստաթղթային | 0.4 | ||||
| 26. | Արդյո՞ք անվտանգության ապահովման պլանում ներառված են տեսաձայնագրող և ձայնային կամ լուսային ազդանշաններ արձակող սարքեր, կոդավորման համակարգով հագեցած դռներ և անվտանգության աշխատակիցների շուրջօրյա ներկայություն: | Հավելված 1.1 20-րդ կետ | Տեսազննում, փաստաթղթային | 0.4 | ||||
| 27. | Արդյո՞ք ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգն ունի պահեստային էլեկտրասնուցման աղբյուր: | Հավելված 1.1 20-րդ կետ | Տեսազննում | 0.3 | ||||
| 1 | «Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է | v | ||
| 2 | «Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում | v | ||
| 3 | «Չ/պ» - չի պահանջվում, չի վերաբերում | v | 
Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտի հիման վրա՝
1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենք,
2. ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշում,
3. ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշում: Ստուգաթերթը լրացրին՝
| տեսչական մարմնի ծառայող | ___________________ | _______________________ | 
| (ստորագրությունը) | (անունը, ազգանունը) | |
| տեսչական մարմնի ծառայող | ___________________ | _______________________ | 
| (ստորագրությունը) | (անունը, ազգանունը) | |
| ___________________ | _______________________ | |
| (ստորագրությունը) | (անունը, ազգանունը) | |
| Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար | ___________________ | ________________________ | 
| (ստորագրությունը) | (անունը, ազգանունը) | 
______ _____________________20 թ.»:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Հարությունյան | 
| 10.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2022 թվական:
 
                