ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 26-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից» բառերը փոխարինել «աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հանրապետության նախագահ | Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | 
| 
 2022 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-394-Ն | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2022 թվական:
 
                