ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը «հակակոռուպցիոն կոմիտեում ծառայությունը,» բառերից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայությունում ծառայությունը,» բառերով:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. «Հանրային ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ընդունված՝ հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանող Կառավարության որոշման մեջ համապատասխան լրացումները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
| Հանրապետության նախագահ | Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | 
| 
 2022 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-602-Ն | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:
 
                