ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2023 թվականի N 389-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 706-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 706-Ն որոշման հավելվածի 51-րդ կետում «բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների» բառերից հետո հանել «և արտասահմանյան պաշտոնական գործուղումների» բառերը:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ընդունված որոշումների և անհատական իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործուղումների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
Ն. ՓաշինՅԱՆ | 
| 
 
 Երևան  | 
| 
 24.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2023 թվական: