ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2023 թվականի N 1012-Ն
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ:
2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 2352 քաղաքացու, որոնցից 2115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը` ավագ ենթասպայական կազմի, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային «մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական», հրթիռահրետանային մասնագիտություններով:
3. Սահմանել, որ՝
1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.
2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով.
3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով՝
ա. 2023 թվականի օգոստոսի 1-25-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 788 քաղաքացի, որոնցից 708-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 55-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
բ. 2023 թվականի օգոստոսի 3-27-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 56 շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ,
գ. 2023 թվականի օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 388 քաղաքացի, որոնցից 349-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 22-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
դ. 2023 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 420 քաղաքացի, որոնցից 376-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 26-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
ե. 2023 թվականի սեպտեմբերի 4-28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 313-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 12-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
զ. 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 313-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 12-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
4. Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 205 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով՝ համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 Երևան | 
| 22.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1012-Ն որոշման | 
Ց Ա Ն Կ
ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
| NN ը/կ | Ըստ վարժական հավաքների փուլերի | Տրանսպորտային միջոցը (քանակը (միավոր) | Ծանոթագրություն | ||||||
| Ընդամենը | Մարդատար (ՈՒԱԶ մակնիշի և դրա մոդիֆիկա- ցիաների) | Կողային անձնակազմի տեղափոխման համար (ԳԱԶ, Զիլ, Ուրալ, Կամազ մակնիշի և դրա մոդիֆիկա- ցիաների) | Կողային ոչ պակաս 5 տոննայից (ԳԱԶ, Զիլ, Ուրալ, Կամազ մակնիշի և դրա մոդիֆիկա- ցիաների) | Ուղևորատար ավտոբուս բարձր անցանելիությամբ (ՈՒԱԶ, ԿԱՎԶ, ՊԱԶ) | Սանիտարական (Ռաֆ, Գազել) | Ճանապարհա-շինարարական (անվավոր բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատա- փորներ) | |||
| 1. | 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 25-ը | 73 | 2 | 36 | 15 | 2 | 4 | 14 | Յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհա- շինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով | 
| 2. | 2023 թվականի օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 8-ը 2023 թվականի օգոստոսի | 23 | 1 | 4 | 3 | - | 1 | 14 | |
| 3. | 29-ից մինչև սեպտեմբերի 22-ը 2023 թվականի | 37 | 1 | 17 | 5 | - | 1 | 13 | |
| 4. | սեպտեմբերի 4-ից մինչև 28-ը 2023 թվականի սեպտեմբերի | 36 | 1 | 16 | 4 | - | 2 | 13 | |
| 5. | 19-ից մինչև հոկտեմբերի 13-ը | 36 | 1 | 16 | 4 | - | 2 | 13 | |
| Ընդամենը՝ | 205 | 6 | 89 | 31 | 2 | 10 | 67 | ||
| Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար | Ա. Հարությունյան | 
| 22.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2023 թվական:
 
                