ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2023 թվականի N 1496-Ն
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ:
2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 2059 քաղաքացու, որոնցից 1875-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 99-ը` ավագ ենթասպայական կազմի, 85-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
3. Սահմանել, որ՝
1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.
2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով.
3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով՝
ա. 2023 թվականի հոկտեմբերի 3-27-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 1048 քաղաքացու, որոնցից 951-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 45-ը` ավագ ենթասպայական կազմի, 52-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
բ. 2023 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացու, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
գ. 2023 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացու, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
դ. 2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացու, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
4. Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 152 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով՝ համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 Երևան | 
| 07.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| ՀավելվածՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1496-Ն որոշման | 
Ց Ա Ն Կ
ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
| NN ը/կ | Ըստ վարժական հավաքների փուլերի | Տրանսպորտային միջոցը (քանակը (միավոր) | Ծանոթություն | |||||
| ընդամենը | մարդատար (ՈՒԱԶ մակնիշի և դրա մոդիֆիկա- ցիաների) | կողային անձնակազմի տեղափոխման համար (ԳԱԶ, ԶԻԼ, ՈՒրԱԼ, ԿամԱԶ մակնիշի և դրա մոդիֆիկացիա- ների) | կողային ոչ պակաս 5 տոննայից (ԳԱԶ, ԶԻԼ, ՈՒրԱԼ, ԿամԱԶ մակնիշի և դրա մոդիֆիկացիա- ների) | ուղևորատար ավտոբուս բարձր անցանելիու- թյամբ (ՈՒԱԶ, ԿԱՎԶ, ՊԱԶ) | սանիտարա-կան (ՌԱՖ, Գազել) | |||
| 1. | 2023 թվականի հոկտեմբերի 3-27-ը | 83 | 3 | 49 | 22 | 2 | 7 | յուրաքանչյուր տրանսպոր- տային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով | 
| 2. | 2023 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 10-ը | 23 | 1 | 16 | 4 | 2 | ||
| 3. | 2023 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 23-ը | 23 | 1 | 16 | 4 | 2 | ||
| 4. | 2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 7-ը | 23 | 1 | 16 | 4 | 2 | ||
| Ընդամենը | 152 | 6 | 97 | 34 | 2 | 13 | ||
| Հայաստանի Հանրապետության | Ա. Հարությունյան | 
| 07.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2023 թվական:
 
                