ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2020 թվականի N 72-Ն
2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հողային օրենսգրքի 48.1-րդ հոդվածի 8-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝
1. 2021 թվականի համար սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարների չափը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Կողմ -8
| ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ | ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ | 
| ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ | ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ | 
| ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ | ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ | 
| ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ | ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | 
Դեմ -0
Ձեռնպահ -0
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ | Վ. ԳԵՎՈՐԳՅԱՆ | 
| 
 2020 թ. դեկտեմբերի 25 ք. Աբովյան | 
| Հավելված Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 72-Ն որոշման | 
2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ
| հ/հ | Տեսակը | 1 քառակուսի մետրի համար կառուցապատման իրավունքի վճարի տարեկան չափը /հազար դրամ/ | |
| 1. | Ժամանակավոր կառույցներ (կրպակներ, տաղավարներ, տրանսպորտի կայանատեղեր և այլն) տեղադրելու համար | ||
| 1.1 | Մինչև 20 քառակուսի մետրի համար` անկախ գործունեության բնույթից | 3.5 | |
| 1.2 | 21 և ավելի ք.մ` 20 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` անկախ գործունեության բնույթից | 0.3 | |
| 2. | Հիմնական կառույցների (հասարակական սնունդ, առևտուր, կենցաղ-սպասարկում, դրամափոխանակում, բանկեր և նմանատիպ այլ գործունեության օբյեկտներ) համար | ||
| 2.1 | Մինչև 20 քառակուսի մետրի համար | 2.0 | |
| 2.2 | 21-100 ք. մ.` 20 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար | 1.0 | |
| 2.3 | 101-200 ք. մ.` 100 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար | 0.7 | |
| 2.4 | 201 և ավել ք. մ.` 200 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար | 0.2 | |
| 3. | Շահույթ չհետապնդող կազմակերպությունների համար | 0.5 | |
| 4. | Արտադրություն իրականացնող կազմակերպությունների համար | 0.1 | |
| 5. | Ավտոտնակների համար | 0.400 | |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական:
 
                