«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հուլիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 12412278
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
| 26 հունիսի 2012 թ. ք. Երևան | N 197-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏ ՍՏԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ, ՓՈՐՁՆԱԿԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆՈՂ ԱՇԱԿԵՐՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ» ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ., լրաց. 06.09.23 N 920-Ն)
Հիմք ընդունելով «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը.
(նախաբանը փոփ. 02.12.14 N 858-Ն, լրաց. 18.12.17 N 422-Ն, խմբ. 06.09.23 N 920-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Վարձու աշխատողի, պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի, փորձնակի և մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի անհատական տվյալների գրանցման հայտի» ձևը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ., լրաց. 06.09.23 N 920-Ն)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
| ՀՀ կառավարությանն առընթեր պետականեկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար | Ա. Ալավերդյան | 
| Հավելված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2012 թ. հունիսի 26-ի N 197-Ն հրամանի | 
| Վարձու աշխատողի, պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի, փորձնակի և մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի անհատական տվյալների գրանցման հայտի ձև | Փաստաթղթի մուտքագրման համար _______________________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | |||||||
| 1 Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) | 2 Հարկ վճարողի (գործատուի) անվանում (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անուն, ազգանուն) | |||||||
| Հայտի ներկայացման ամսաթիվ | ||||||||
1. «Փաստաթղթի մուտքագրման համար» մասում նշվում է գործատուի (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար) անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը, [1] տողում ինքնաշխատ լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը, [2] տողում («Հարկ վճարողի (գործատուի) անվանում») տողում ինքնաշխատ լրացվում է կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը)
Բաժին 1. Անձնական տվյալներ
| Հ/Հ | Անուն | Ազգանուն | Հայրանուն | Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) | Ծննդյան ամսաթիվ | Անձը հաստատող փաստաթուղթ | |
| տեսակ | սերիա և համար | ||||||
| 1.1 | 1.2 | 1.3 | 1.4 | 1.5 | 1.6 | 1.7 | 1.8 | 
2. 1.1 դաշտում ինքնաշխատ լրացվում է ֆիզիկական անձի հերթական համարը
3. 1.2 – 1.4 սյունակներում լրացվում են ֆիզիկական անձի՝ անունը, ազգանունը և հայրանունը (առկայության դեպքում)
4. 1.5 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը
5. 1.6 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի (բացառությամբ փորձնակի և մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի) ծննդյան ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
6. 1.7 և 1.8 սյունակներում համապատասխանաբար լրացվում են Հայաստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթի տեսակներից որևէ մեկը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության անձնագիր, նույնականացման քարտ, մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայական, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ (կացության քարտ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր), փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ և անձը հաստատող համապատասխան փաստաթղթի սերիան և համարը
Բաժին 2. Կոնտակտային տվյալներ
| Հեռախոսահամար | Բջջային հեռախոսահամար | Էլ. փոստ | 
| 2.1 | 2.2 | 2.3 | 
7. 2.1 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի տան (քաղաքային) հեռախոսահամարը (առկայության դեպքում)
8. 2.2 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բջջային հեռախոսահամարը (առկայության դեպքում)
9. 2.3 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)
Բաժին 3. Հասցե և բնակության տվյալներ
Գլուխ 1. Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցե
| Մարզ | Համայնք | Բնակավայր | Փողոց | Շենք/տուն | Բնակարան | 
| 3.1.1 | 3.1.2 | 3.1.3 | 3.1.4 | 3.1.5 | 3.1.6 | 
10. 3.1.1 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության մարզի անվանումը
11. 3.1.2 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության համայնքի անվանումը
12. 3.1.3 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակավայրի անվանումը
13. 3.1.4 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության վայրի փողոցի անվանումը
14. 3.1.5 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության վայրի շենքի կամ տան համարը
15. 3.1.6 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության վայրի բնակարանի համարը
Գլուխ 2. Արտերկրի բնակության հասցե
| Երկիր | Հասցեատող 1 | Հասցեատող 2 | Հասցեատող 3 | Փոստի համար | 
| 3.2.1 | 3.2.2 | 3.2.3 | 3.2.4 | 3.2.5 | 
16. 3.2.1 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության երկիրը (պետությունը)
17. 3.2.2 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության առաջին հասցեատողը
18. 3.2.3 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության երկրորդ հասցեատողը
19. 3.2.4 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության երրորդ հասցեատողը
20. 3.2.5 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության վայրի փոստային համարը
Բաժին 4. Աշխատանքի մասին տեղեկություններ
Գլուխ 1. Աշխատանքային հարաբերություններ
| Աշխատանքային հարաբերություններ | |
| Սկիզբ | Ավարտ | 
| 4.1.1 | 4.1.2 | 
| Պաշտոն | Աշխատաժամանակի ռեժիմ (նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ) | Ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում շաբաթական տևողություն | Համատեղությամբ աշխատանք | ||
| Կոդ | Սկիզբ | Ավարտ | |||
| 4.1.3 | 4.1.4 | 4.1.5 | 4.1.6 | 4.1.7 | 4.1.8 | 
21. 4.1.1 սյունակում լրացվում է աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատողի աշխատանքի անցնելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
22. 4.1.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման ամսաթիվը` օրը, ամիսը, տարին: Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների ավարտը գրանցվում է ֆիզիկական անձ գործատուի մահվան օրվան հաջորդող օրվանից` հարկային մարմնի կողմից` Ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալների հիման վրա
23. 4.1.3, 4.1.4 և 4.1.5 սյունակներում լրացվում է աշխատողի պաշտոնի (մասնագիտության) կոդը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 872-Ն հրամանի («Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգիչ») համաձայն, ինչպես նաև տվյալ պաշտոնի (մասնագիտությամբ աշխատանքի անցնելու) նշանակման և տվյալ պաշտոնից ազատվելու (մասնագիտության փոփոխության) ամսաթիվը (օրը, ամիսը, տարին): Եթե ֆիզիկական անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված չէ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա հաստիքային զինծառայողի դեպքում լրացվում է համակարգում զինծառայողի և դրան հավասարեցված անձի պաշտոնին տրված կոդը և ծառայության անցնելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
24. 4.1.6 սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 141-րդ հոդվածով սահմանված և աշխատանքային պայմանագրով նախատեսված` վարձու աշխատողի աշխատաժամանակի ռեժիմը (նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ): Ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմին չեն վերաբերվում այն աշխատողները, որոնց համար, համաձայն գործող օրենսդրության (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդված), սահմանված է աշխատաժամանակի կրճատ տևողություն
25. 4.1.7 սյունակում լրացվում է աշխատաժամանակի շաբաթական տևողությունը, եթե վարձու աշխատողն աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով
26. 4.1.8 սյունակը լրացվում է, եթե աշխատանքը կատարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածով սահմանված և աշխատանքային պայմանագրով նախատեսված` համատեղությամբ:
Գլուխ 2. Մասնագիտություն(ներ)
| Կոդ (ծածկագիր) | 
| 4.2.1 | 
27. 4.2.1 սյունակում լրացվում է աշխատողի մասնագիտության կոդը (ծածկագիրը) ըստ մասնագիտական կրթության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշումներով հաստատված ցանկերի («Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների» և «Բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների» («Բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների») համաձայն: Եթե ֆիզիկական անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված չէ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա հաստիքային զինծառայողի դեպքում լրացվում է համակարգում զինծառայողի և դրան հավասարեցված անձի մասնագիտությանը տրված կոդը (ծածկագիրը):
Գլուխ 3. Չվճարվող արձակուրդի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդի մասին տեղեկություններ
| Չվճարվող արձակուրդ | Մինչև 3 տարեկան | Երեխայի ծննդյան ամսաթիվ | ||
| Սկիզբ | Ավարտ | Սկիզբ | Ավարտ | |
| 4.3.1 | 4.3.2 | 4.3.3 | 4.4.4 | 4.5.5 | 
28. 4.3.1 և 4.3.2 սյունակներում լրացվում են գործատուի կողմից վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ տրամադրելու սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի
29. 4.3.3 և 4.3.4 սյունակներում լրացվում են գործատուի կողմից վարձու աշխատողին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ տրամադրելու սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի
30. 4.5.5 սյունակում լրացվում է երեխայի ծննդյան ամսաթիվը` օր, ամիս, տարի
Գլուխ 4. Քաղաքացիաիրավական հարաբերություններ
| Քաղաքացիաիրավական հարաբերություններ | |
| Սկիզբ | Ավարտ | 
| 4.4.1 | 4.4.2 | 
31. 4.4.1 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
32. 4.4.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի դադարեցման ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
Գլուխ 5. Սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին տեղեկություն
| Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվ (օր/ամիս/տարի) | 
| 4.5.1 | 
33. 4.5.1 սյունակում լրացվում է կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
Գլուխ 6. Աշխատանքային պրակտիկայի և (կամ) մասնագիտական ուսուցման հարաբերություններ
| Աշխատանքային պրակտիկա և (կամ)  | Մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի անվանում | Սկիզբ | Ավարտ | Աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման օրվա սկիզբ (ժամը) | Աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման օրվա ավարտ (ժամը) | 
| 4.6.1 | 4.6.2 | 4.6.3 | 4.6.4 | 4.6.5 | 4.6.6 | 
34. 4.6.1 սյունակում լրացվում է աշխատանքային պրակտիկայի և (կամ) մասնագիտական ուսուցման հարաբերությունը
35. 4.6.2 սյունակում լրացվում է փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի այն մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի անվանումը, որով փորձնակը կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտն անցնելու են աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումը
36. 4.6.3 սյունակում լրացվում է փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման հարաբերությունները սկսելու ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
37. 4.6.4 սյունակում լրացվում է փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման հարաբերությունները ավարտելու ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
38. 4.6.5 և 4.6.6 սյունակներում լրացվում են պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման օրվա սկզբի և ավարտի ժամերը։
Բաժին 5. Աշխատանքի մասին նախկինում սխալ հանձնված տեղեկություններ կամ գրանցման հայտ
Գլուխ 1. Աշխատանքային հարաբերություններ
| Աշխատանքային հարաբերություններ | |
| Սկիզբ | Ավարտ | 
| 5.1.1 | 5.1.2 | 
| Պաշտոն | Աշխատաժամանակի ռեժիմ (նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ) | Ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում շաբաթական տևողություն | Համատեղությամբ աշխատանք | ||
| Կոդ | Սկիզբ | Ավարտ | |||
| 5.1.3 | 5.1.4 | 5.1.5 | 5.1.6 | 5.1.7 | 5.1.8 | 
39. 5.1.1 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
40. 5.1.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
41. 5.1.3, 5.1.4 և 5.1.5 սյունակներում լրացվում են նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատողի պաշտոնի (մասնագիտության) տվյալները
42. 5.1.6 սյունակում լրացվում է նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված վարձու աշխատողի աշխատաժամանակի ռեժիմը (նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ)
43. 5.1.7 սյունակում լրացվում է նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատաժամանակի շաբաթական տևողությունը, եթե վարձու աշխատողն աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով
44. 5.1.8 սյունակում լրացվում է նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված՝ համատեղությամբ կատարվող աշխատանքի դաշտում նշված տվյալը:
Գլուխ 2. Մասնագիտություն(ներ)
| Կոդ (ծածկագիր) | 
| 5.2.1 | 
45. 5.2.1 սյունակում լրացվում են նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատողի մասնագիտության տվյալները:
Գլուխ 3. Չվճարվող արձակուրդի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդի մասին տեղեկություններ
| Չվճարվող արձակուրդ | Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ | Երեխայի ծննդյան ամսաթիվ(օր/ամիս/տարի) | ||
| Սկիզբ | Ավարտ | Սկիզբ | Ավարտ | |
| 5.3.1 | 5.3.2 | 5.3.3 | 5.3.4 | 5.3.5 | 
46. 5.3.1 և 5.3.2 սյունակներում լրացվում են գործատուի կողմից վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ տրամադրելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի
47. 5.3.3 և 5.3.4 սյունակներում լրացվում են գործատուի կողմից վարձու աշխատողին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ տրամադրելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի
48. 5.3.5 սյունակում լրացվում է երեխայի ծննդյան` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օր, ամիս, տարի
Գլուխ 4. Քաղաքացիաիրավական հարաբերություններ
| Քաղաքացիաիրավական հարաբերություններ | |
| Սկիզբ | Ավարտ | 
| 5.4.1 | 5.4.2 | 
49. 5.4.1 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
50. 5.4.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի դադարեցման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
Գլուխ 5. Սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին տեղեկություն
| Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվ (օր/ամիս/տարի) | 
| 5.5.1 | 
51. 5.5.1 սյունակում լրացվում է կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին գործատուին դիմելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
Գլուխ 6. Աշխատանքային պրակտիկայի և (կամ) մասնագիտական ուսուցման հարաբերություններ
| Աշխատանքային պրակտիկա և (կամ) մասնագիտական ուսուցում | Մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի անվանում | Սկիզբ | Ավարտ | Աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման օրվա սկիզբ (ժամը) | Աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման օրվա ավարտ (ժամը) | 
| 5.6.1 | 5.6.2 | 5.6.3 | 5.6.4 | 5.6.5 | 5.6.6 | 
52. 4.6.1 սյունակում լրացվում է աշխատանքային պրակտիկայի և (կամ) մասնագիտական ուսուցման հարաբերությունը
53. 5.6.2 սյունակում լրացվում է փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված այն մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի անվանումը, որով փորձնակը կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտն անցնելու են աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումը
54. 5.6.3 սյունակում լրացվում է փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման հարաբերությունները սկսելու ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
55. 5.6.4 սյունակում լրացվում է փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման հարաբերությունները ավարտելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
56. 5.6.5 և 5.6.6 սյունակներում լրացվում են պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված օրվա սկզբի և ավարտի ժամերը։
Գլուխ 7. Նախկինում սխալ հանձնված գրանցման հայտ
| Նշում սխալ հանձնված գրանցման հայտի վերաբերյալ | 
| 5.7.1 | 
57. նախկինում սխալ հանձնված գրանցման հայտի վերաբերյալ նշում կատարելու դեպքում 5.7.1 դաշտում ինքնաշխատ կատարվում է գրառում՝ նախկինում սխալ հանձնված գրանցման հայտի վերաբերյալ։
| 58. Հարկային գործակալի (գործատուի) պատասխանատու անձի (անձանց) ստորագրություն(ներ) | 
(հավելվածը խմբ. 17.06.13 N 266-Ն, 02.12.14 N 858-Ն, խմբ., լրաց. 14.04.15 N 218-Ն, խմբ. 19.06.15 N 418-Ն, լրաց., խմբ. 18.12.17 N 422-Ն, խմբ. 06.09.23 N 920-Ն)
 
                