ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունվարի 2024 թվականի N 21-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 2-րդ կետը «30» թվից հետո լրացնել «, 31» թվով.
2) N 30 հավելվածից հետո լրացնել նոր՝ N 31 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 Երևան | 
| 04.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N 21-Ն որոշման | 
| «Հավելված N 31 ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱԾԿՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
| _______________________________________________________ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱՏՄ) ստորաբաժանման անվանումը, | _________________________ հեռախոսահամարը, գտնվելու վայրը | |
| _______________________________________________________ ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը, | _________________________ ազգանուն, անուն, հայրանուն | |
| _______________________________________________________ ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը, | _________________________ ազգանուն, անուն, հայրանուն | |
| _______________________________________________________ ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը, | _________________________ ազգանուն, անուն, հայրանուն | |
| Ստուգման սկիզբը (ամսաթիվը)` __________ 20 թ. | ավարտը ___________20 թ. | 
_____________________________________________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի անվանումը,
| ______________________________________________________Հ Հ Վ Հ Պետական ռեգիստրի գրանցման համարը, ամսաթիվը |  | 
| _______________________________________________________ Տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայր), կայքի, էլեկտրոնային փոստի հասցեները | ______________________ (հեռախոսահամարը) | |
| _______________________________________________________ Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը | ______________________ (հեռախոսահամարը) | 
Ստուգման հանձնարարագրի համարը` _____________________տրված` ____________20_____թ.
Ստուգման նպատակը, պարզաբանման ենթակա հարցերի համարները`
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
2․ ՀԱՐՑԱՇԱՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱԾԿՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
| NN | Հարց | Հղում նորմատիվ իրավական ակտին | Պատասխան | Կշիռ | Ստուգման մեթոդ | Մեկ- նաբա- նություն | ||
| Այո | Ոչ | Չ/պ | ||||||
| 1. | Սարքավորման շահագործման անձնագիրը առկա է | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 17-րդ | 9 | Փաստաթղթային | ||||
| 2. | Անձնագրում առկա է. | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետեր 36-րդ և 74-րդ | ||||||
| 1) | արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) անվանումը, գտնվելու վայրը | 1 | Փաստաթղթային | |||||
| 2) | փաստաթղթի նշագիրը, որին համապատասխան արտադրվել է սարքավորումը | 1 | Փաստաթղթային | |||||
| 3) | վերանորոգման մասին տեղեկություններ, ներառյալ սարքավորման այն դետալների և մասերի ցանկը, որոնք ենթարկվում են մեծ բեռնվածքների սարքավորումը շահագործելու ընթացքում, ինչպես նաև դրանց փոխարինման ժամկետը և դեպքերը, սարքավորման մոնտաժման ցուցումները, սարքավորման անվտանգ շահագործման կանոնները | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 36-րդ, պարբերություն 13-րդ | 1 | Փաստաթղթային | ||||
| 4) | սարքավորման արտադրման ամիսը և տարին | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 36-րդ, պարբերություն 17-րդ | 1 | Փաստաթղթային | ||||
| 5) | տարիքային խմբերի մասին տեղեկություններ (ներառյալ՝ քաշի և հասակի սահմանափակումները) | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 36-րդ պարբերություն 18-րդ | 1 | Փաստաթղթային | ||||
| 6) | ծառայության սահմանված ժամկետը | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 36-րդ պարբերություն 19-րդ | 1 | Փաստաթղթային | ||||
| 7) | արտադրանքի շրջանառության միասնական նշան | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 74-րդ | ||||||
| 3. | Սարքավորումների տեխնիկական սպասարկումն ու վերանորոգումն իրականացվում են անձնագրին համապատասխան | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 43-րդ | 8 | Փաստաթղթային, տեսազննություն | ||||
| 4. | Ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո դադարեցված է սարքավորման շահագործումը | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 44-րդ | 8 | Փաստաթղթային, տեսազննություն | ||||
| 5. | Սարքավորումը և դրա տարրերը կառուցված են այնպես, որ. | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 21-րդ | ||||||
| 1) | երեխաներին հսկող անձինք սարքավորումների մեջ մուտք գործելու հնարավորություն ունենան՝ երեխաներին օգնություն ցուցաբերելու համար | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 21-րդ, պարբերություն «գ» | 10 | Տեսազննություն | ||||
| 2) | բացառվի սարքավորման մակերեսին ջրի կուտակումը և ապահովվի ջրի ազատ հոսքն ու չորացումը | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 21-րդ, պարբերություն «դ» | 2 | Տեսազննություն | ||||
| 6․ | Սարքավորումների կառուցվածքում․ | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 23-րդ | ||||||
| 1) | առկա չի կոռոզիա և հնեցում | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 23-րդ, պարբերություն «բ» | 7 | Տեսազննություն | ||||
| 2) | առկա չեն սուր ծայրերով կամ եզրերով դուրս ցցված տարրեր | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 23-րդ, պարբերություն «գ» | 6 | Տեսազննություն | ||||
| 3) | առկա է հեղույսային միացումների դուրս ցցված ծայրերի պաշտպանություն | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 23-րդ, պարբերություն «ե» | 7 | Փաստաթղթային, տեսազննություն | ||||
| 4) | օգտագործողների համար սարքավորումների ցանկացած հասանելի մասի անկյունները և ծայրերը կլորացված են | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 23-րդ, պարբերություն «է» | 7 | Փաստաթղթային, տեսազննություն | ||||
| 5) | առկա է սարքավորումների՝ պարբերական սպասարկման կամ փոխարինման ենթակա տարրերի (կոմպլեկտավորող տարրերի) պաշտպանություն | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 23-րդ, պարբերություն «թ» | 6 | Փաստաթղթային, տեսազննություն | ||||
| 6) | սարքավորումների բռնիչ տարրերը ունեն լայնական հատույթի այնպիսի չափեր, որոնց դեպքում ապահովվում է երեխաների կողմից բռնելու հնարավորությունը | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 23-րդ, պարբերություն «ժ» | 6 | Տեսազննություն | ||||
| 7) | առկա է ճաղաշարեր և ցանկապատեր | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 23-րդ, պարբերություն «ժգ» | 6 | Փաստաթղթային, տեսազննություն | ||||
| 8) | բացառված է ապամոնտաժման հնարավորությունը՝ առանց մասնագիտացված գործիքների կիրառման | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 23-րդ, պարբերություն «ը» | 7 | Տեսազննություն | ||||
| 9) | բացառված է շարժական, ինչպես նաև շարժական և անշարժ տարրերի միջև սեղմող կամ կտրող մակերեսների առաջացումը | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 23-րդ, պարբերություն «ժա» | 8 | Տեսազննություն | ||||
| 7․ | Փակ սարքավորումներում (թունելներ, խաղատնակներ և այլն) առկա են միմյանցից անկախ և սարքավորման տարբեր կողմերում գտնվող առնվազն 2 բաց մուտք | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 24-րդ | 8 | Տեսազննություն | ||||
| 8․ | Սարքավորումներից վայրէջք կատարելու ամբողջ գոտում տեղադրված են հարվածակլանիչ ծածկույթներ | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 25-րդ | 8 | Փաստաթղթային, տեսազննություն | ||||
| 9․ | Հարվածակլանիչ ծածկույթում առկա չեն վտանգավոր ելուստներ | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 28-րդ | 8 | Տեսազննություն | ||||
| 10. | Մանկական խաղահրապարակում տեղադրված է ցուցանակի (պատկերագրի) տեսքով տեղեկատվություն, որը պարունակում է. | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 46-րդ | ||||||
| 1) | սարքավորումից օգտվելու կանոններ և տարիքային խմբերի մասին տեղեկություններ (ներառյալ՝ քաշի և հասակի սահմանափակումները) | 6 | Տեսազննություն | |||||
| 2) | փրկարար ծառայության, շտապ օգնության հեռախոսահամարներ | 6 | Տեսազննություն | |||||
| 3) | շահագործողի հեռախոսահամարներ, որոնցով հարկավոր է դիմել սարքավորման անսարքության կամ կոտրման դեպքում | 6 | Տեսազննություն | |||||
| 11. | Անձնագրում, սարքավորումների և ծածկույթի յուրաքանչյուր միավորի վրա առկա է արտադրանքի շրջանառության միասնական նշան | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետեր 11-րդ, 72-րդ և 74-րդ | 9 | Փաստաթղթային, տեսազննություն | ||||
| 12. | Առկա է Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված հավա- տարմագրված սերտիֆիկացման մարմինների կողմից տրված պարտադիր հավաստման ենթակա սարքավորումների և ծածկույթի սերտիֆիկատ և համապատասխանության հայտարարագիր | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 60-րդ, հավելված N 3-րդ | 9 | Փաստաթղթային | ||||
| 13. | Առկա է Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների կողմից տրված պարտադիր հավաստման ենթակա սարքավորումների և ծածկույթի համապատասխանության հայտարարագիր | Մաքսային միության 2017 թվականի մայիսի 7-ի N 21 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) կետ 60-րդ, հավելված N 4-րդ | 9 | Փաստաթղթային | ||||
| 14. | Առկա է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման վկայական | «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենք հոդված 19-րդ, մաս 1-ին, կետ «ժդ» Կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N 934-Ն որոշում, հավելված կետ 7-րդ | 8 | Փաստաթղթային | ||||
| 15. | Արտադրական վտանգավոր օբյեկտում առկա է տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացություն | «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենք հոդված 11-րդ, մաս 6-րդ, հոդված 19-րդ, մաս 1-ին, կետ «ժբ» Կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N 934-Ն որոշում, հավելված կետ 7-րդ | 8 | Փաստաթղթային | ||||
3․ Ծանոթագրություններ
| 1. | «Այո» | առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները | V | ||
| 2. | «Ոչ» | բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ | V | ||
| 3. | «Չ/պ» | չի պահանջվում, չի վերաբերում | V | 
4․ Իրավական ակտեր
1․ Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ իրավական ակտերի հիման վրա՝
1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N 21 որոշմամբ հաստատված (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ,
2) «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենք,
3) Կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N 934-Ն որոշում։
| Տեսչական մարմնի ծառայող _____________________ (ստորագրությունը) | Տնտեսավարող _____________________»: (ստորագրությունը) | 
| Հայաստանի Հանրապետության | Ա. Հարությունյան | 
| 04.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունվարի 2024 թվական:
 
                