ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 26 հունվարի 2024 թվականի  | 
 թիվ 10  | 
 քաղ. Մոսկվա  | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 105 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի «Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնները հաստատելու մասին» թիվ 105 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
| 
 Հայաստանի Հանրապետությունից՝  | 
 Բելառուսի Հանրապետությունից՝  | 
 Ղազախստանի Հանրապետությունից՝  | 
 Ղրղզստանի Հանրապետությունից՝  | 
 Ռուսաստանի Դաշնությունից՝  | 
| 
 Մ. Գրիգորյան  | 
 Ի. Պետրիշենկո  | 
 Ս. Ժումանգարին  | 
 Ա. Կասիմալիև  | 
 Ա. Օվերչուկ  | 
| 
 ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 10 որոշման  | 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 105 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ
1. 4-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «1-276-րդ կետերը» բառերը փոխարինել «1-278-րդ կետերը» բառերով։
2. Նշված կանոնների թիվ 11 հավելվածում՝
120-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«120. Սարքավորումներ՝ ցցեր խփելու և հանելու համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8430 10 000 0 ծածկագիր)».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 277-րդ և 278-րդ կետերով՝
«277. Մեքենաներ և սարքավորումներ անտառտնտեսության համար՝ այլ (որոնք Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) տեխնիկական կանոնակարգման օբյեկտներ չեն) (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8436 80 100 9 ծածկագրից)։
278. Գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8430 20 000 0 ծածկագիր)»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: