ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2024 թվականի N 1517-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 1-ին կետում «33» թիվը փոխարինել «34» թվով.
2) որոշումը N 33 հավելվածից հետո լրացնել նոր՝ N 34 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման հավելվածով հաստատված հարցաշարի 1-ին և 2-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ 3-րդ կետն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունիսի 30-ից:
| Հայաստանի Հանրապետության | Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ | 
| 
 Երևան | 
| 26.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի N 1517-Ն որոշման | 
| «Հավելված N 34 ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
| ____________________________________ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) ստորաբաժանման անվանումը, | ____________________________________ | 
| ____________________________________ ՇՎՏՄ-ի ծառայողի պաշտոնը, | ____________________ ազգանուն, անուն, հայրանուն | 
| ____________________________________ ՇՎՏՄ-ի ծառայողի պաշտոնը, | ____________________ ազգանուն, անուն, հայրանուն | 
| ____________________________________ ՇՎՏՄ-ի ծառայողի պաշտոնը, | ____________________ ազգանուն, անուն, հայրանուն | 
| Ստուգման սկիզբը (ամսաթիվը)`_______ 20 թ. | ավարտը _____________ 20 թ. | 
| ___________________________________________________________________________________________ Տնտեսավարող սուբյեկտի անվանումը, | 
| ______________________________________________________________Հ Վ Հ Հ |  | ||||||||
| Պետական ռեգիստրի գրանցման համարը, ամսաթիվը | |||||||||
| _________________________________________________________________ | ____________________ | ||||||||
| Տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայր), կայքի, էլեկտրոնային փոստի հասցեները | (հեռախոսահամարը) | ||||||||
| _________________________________________________________________ | ____________________ | ||||||||
| Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը | (հեռախոսահամարը) | ||||||||
| Ստուգման հանձնարարագրի համարը`_______ տրված`__________ 20 _____թ. | 
| Ստուգման նպատակը, պարզաբանման ենթակա հարցերի համարները` ______________________________ | 
| _____________________________________________________________________________________________ | 
| _____________________________________________________________________________________________ | 
2. ՀԱՐՑԱՇԱՐ
ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
| NN | Հարց | Հղում նորմատիվ իրավական ակտին | Պատաս-խան | Կշիռ | Ստուգման մեթոդ | Մեկնաբա- նություն | ||
| Այո | Ոչ | Չ/պ | ||||||
| 1. | Արդյո՞ք պահպանված են հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողի և նրա գույքի անվտանգությունն ապահովելու համար ներքին կանոնակարգի նվազագույն պահանջները | «Զբոսաշրջության մասին» օրենք 14-րդ հոդված 1-ին մաս | 10.0 | Փաստաթղթային, տեսազննություն | ||||
| 2. | Արդյո՞ք ապահովված են հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողի և նրա գույքի անվտանգության համար լիազոր մարմնի կողմից սահմանված ներքին կանոնակարգի նվազագույն պահանջները | «Զբոսաշրջության մասին» օրենք 14-րդ հոդված 1-ին մաս | 10.0 | Փաստաթղթային, տեսազննություն | ||||
| 3. | Արդյո՞ք հյուրանոցային ծառայություն մատուցող անձը վարում է կացության հետ կապված ծառայություններից օգտվող անձանց վերաբերյալ տվյալների գրանցամատյան | «Զբոսաշրջության մասին» օրենք 22-րդ հոդված 1-ին մաս | 8.0 | Փաստաթղթային, տեսազննություն | ||||
| 4. | Արդյո՞ք տեղադրված է նոր կառուցված հյուրանոցի տեսանելի հատվածում հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը | «Զբոսաշրջության մասին» օրենք 14-րդ հոդված 2-րդ մաս | 4.0 | Փաստաթղթային, տեսազննություն | ||||
| 5. | Արդյո՞ք տեղադրված է նոր կառուցված առողջարանի տեսանելի հատվածում հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը | «Զբոսաշրջության մասին» օրենք 14-րդ հոդված 2-րդ մաս | 4.0 | Փաստաթղթային, տեսազննություն | ||||
| 6. | Արդյո՞ք հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսանելի հատվածում (համացանցում կամ գովազդային նյութերում) տեղադրված են հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակի և անվանման, իսկ սահմանված կարգով որակավորման կարգ ունենալու դեպքում` նաև համապատասխան որակավորման կարգի նշանի վերաբերյալ տեղեկատվությունները | «Զբոսաշրջության մասին» օրենք 21-րդ հոդված 1-ին մաս | 2.0 | Փաստաթղթային, տեսազննություն | ||||
3. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| 1. | «Այո» | առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները | V | ||
| 2. | «Ոչ» | բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ | V | ||
| 3. | «Չ/պ» | չի պահանջվում, չի վերաբերում | V | 
4. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1. Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ իրավական ակտերի հիման վրա՝
1) «Զբոսաշրջության մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-4-Ն օրենք:
| Տեսչական մարմնի ծառայող _____________________ | Տնտեսավարող___________________ »: | 
| (ստորագրությունը) | (ստորագրությունը) | 
| Հայաստանի Հանրապետության | Ա. Խաչատրյան | 
| 26.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 սեպտեմբերի 2024 թվական:
 
                