Սույն որոշման հավելվածի 1-ին կետի, 5-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերի, 9-րդ և 10-րդ կետերի, 13-րդ և 15-րդ կետերի գործողությունը տարածվում է 2024 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2025 թվականի N 124-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ» բառերը փոխարինել «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով.
2) որոշման 1-ին կետի՝
ա. 8-րդ ենթակետում «ոստիկանությունում ծառայության» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ծառայության, Ոստիկանությունում ծառայության» բառերով,
բ. 8.1-ին և 8.2-րդ ենթակետերը «ոստիկանության» բառից առաջ լրացնել «ներքին գործերի նախարարության» բառերով.
3) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում «Ի,» և «և «Թ.1» բաժնի 16.2.-րդ և 16.3.-րդ կետերում» բառերը հանել.
4) որոշման 3.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.1. Սույն որոշման N 8 հավելվածով սահմանված հավելումները չեն վճարվում հավելվածում նշված ստորաբաժանումների հերթապահ մասի, հերթապահ մասի (բաժնի և բաժանմունքի իրավունքով), հերթապահ ծառայության, հերթապահ ծառայության (բաժնի և բաժանմունքի իրավունքով), պարետային ծառայության, օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողներին՝ բացառությամբ սույն հավելվածի «Ժ» «Հույժ գաղտնի» բաժնի աջակցող ծառայությունների ծառայողների։».
5) որոշման N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
6) որոշման NN 8.1 և 8.2 հավելվածների վերնագրերը «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ» բառից առաջ լրացնել «ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն որոշման հավելվածի 2-4-րդ կետերի, 5-րդ կետի 3-րդ ենթակետի, 6-8-րդ կետերի գործողությունը տարածվում է 2024 թվականի օգոստոսի 14-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
4. Սույն որոշման հավելվածի 1-ին կետի, 5-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերի, 9-րդ և 10-րդ կետերի, 13-րդ և 15-րդ կետերի գործողությունը տարածվում է 2024 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
| Հայաստանի Հանրապետության | Մ. Գրիգորյան | 
| 
 Երևան | 
| 06.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 6-ի N 124-Ն որոշման | 
| «Հավելված N 8 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
| NN ը/կ | Օպերատիվ-հետախուզական և հասարակական կարգի ապահովման գործունեություն, ինչպես նաև այդ գործունեությանն օժանդակող գործառույթներ ներառող պաշտոնները | Ամսական հավելման առավելագույն չափը (դրամ) | |
| 1 | 2 | 3 | 4 | 
| Ա | 1. Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողներ | 33,069 | |
| 2. Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա (տարածքային) ստորաբաժանումների՝ | |||
| 1) | Բաժնի պետ, բաժնի պետի տեղակալ | ||
| Բ | 3. Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա (տարածքային) ստորաբաժանումների՝ | 26,455 | |
| 1) | ՀԿՀ ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան | ||
| 2) | Ավագ տեսուչ, ավագ համայնքային ոստիկան, տեսուչ, համայնքային ոստիկան (բացառությամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանի և մետրոպոլիտենի բաժինների) | ||
| Գ | 4. Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության՝ | 21,164 | |
| 1) | Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրի պետ և պետի տեղակալ | ||
| Դ | 5. Ոստիկանության՝ | 16,931 | |
| 1) | քրեական ոստիկանության գլխավոր վարչության (բացառությամբ ենթակա տարածքային ստորաբաժանումների) ծառայողներ | ||
| 2) | ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողներ | ||
| 3) | համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներ (բացառությամբ Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրի և Երևան քաղաքի ուղեկցող գումարտակի) | ||
| 4) | ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության աշխատանքների կազմակերպման բաժնի ծառայողներ | ||
| Ե | 6. Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության՝ | 13,492 | |
| 1) | Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրի ծառայողներ (բացառությամբ բաժնի պետի և բաժնի պետի տեղակալի) | ||
| 2) | Երևան քաղաքի ուղեկցող գումարտակի ծառայողներ | ||
| 7. Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա (տարածքային) ստորաբաժանումների՝ | |||
| 1) | Ուղեկցող ստորաբաժանումների ծառայողներ | ||
| 2) | Ձերբակալվածներին պահելու վայրի ոստիկան | ||
| 3) | «Շիրակ» օդանավակայանի ծառայության խմբի՝ ծառայության ավագ տեսուչ, կրտսեր տեսուչ, ավագ ոստիկան | ||
| 4) | «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայության ավագ տեսուչ, ավագ տեսուչ, տեսուչ, կրտսեր տեսուչ | ||
| 5) | Մետրոպոլիտենի բաժնի՝ ծառայության ավագ տեսուչ, ավագ տեսուչ, տեսուչ, կրտսեր տեսուչ, ավագ ոստիկան | ||
| 8. Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա առանձին ոստիկանության կարանտին վաշտի ծառայողներ | |||
| 9. Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներ | |||
| 10. Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ուղեկցող սպայական վաշտի ծառայողներ | |||
| 11. Ոստիկանության պարեկային ծառայության՝ | |||
| 1) | Գնդի հրամանատար | ||
| 2) | Գնդի հրամանատարի տեղակալ | ||
| 3) | Գնդի գումարտակի հրամանատար | ||
| 4) | Գումարտակի հրամանատար (մարզի) | ||
| 5) | Գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ | ||
| 6) | Գումարտակի հրամանատարի տեղակալ (մարզի) | ||
| 7) | Վաշտի հրամանատար | ||
| 8) | Վաշտի հրամանատարի տեղակալ | ||
| 9) | Դասակի հրամանատար | ||
| 10) | Դասակի հրամանատարի տեղակալ | ||
| 11) | Ավագ պարեկ | ||
| 12) | Ծառայության ավագ տեսուչ | ||
| 13) | Տեխնիկայի գծով ավագ տեսուչ | ||
| 14) | Պարեկ | ||
| 15) | Ծառայության տեսուչ | ||
| 16) | Կրտսեր պարեկ | ||
| Զ | 12. Ոստիկանության՝ | 13,228 | |
| 1) | ինֆորմացիոն կենտրոնի, բժշկական վարչության պետեր | ||
| Է | 13. Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներ | 20,000 | |
| 14. Ոստիկանության պարեկային ծառայություն | |||
| NN ը/կ | խումբը | պաշտոնների անվանումները | ամսական հավելումների չափերն ըստ ծառայության տարիների (դրամ) | |||||||
| 1-ին մակար- դակ (0-2 տարի) | 2-րդ մակար- դակ (2-5 տարի) | 3-րդ մակար- դակ (5-10 տարի) | 4-րդ մակար- դակ (10-15 տարի) | 5-րդ մակար- դակ (15-20 տարի) | 6-րդ մակար- դակ (20-25 տարի) | 7-րդ մակար- դակ (25 և ավելի) | ||||
| Ը | 1) | 38 | Պետի տեղակալ ծառայության գծով, Պետի տեղակալ, ինքը և մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության պետ, Պետի տեղակալ | 176,334 | 181,034 | 186,016 | 191,003 | 196,235 | 216,769 | 217,277 | 
| 2) | 37 | Վարչության պետ | 165,126 | 169,593 | 175,889 | 180,712 | 185,534 | 210,597 | 212,955 | |
| 3) | 35 | Վարչության պետի տեղակալ | 170,473 | 174,668 | 179,783 | 184,236 | 189,163 | 213,865 | 219,488 | |
| 4) | 30 | Բաժնի պետ | 209,645 | 215,162 | 221,599 | 227,376 | 233,626 | 259,651 | 266,597 | |
| 5) | 25 | ՀԿՀ ավագ տեսուչ (վարչակազմի ստորաբաժանումների) | 190,464 | 195,116 | 199,768 | 204,850 | 209,910 | 214,963 | 220,426 | |
| 6) | 22 | Ավագ տեսուչ (վարչակազմի ստորաբաժանումների) | 167,585 | 172,396 | 177,209 | 181,361 | 186,613 | 191,864 | 196,454 | |
| 7) | 18 | Տեսուչ (վարչակազմի ստորաբաժանումների), կապիտան | 195,502 | 203,127 | 210,753 | 217,717 | 224,802 | 228,763 | 231,138 | |
| 8) | 13 | Տեսուչ (վարչակազմի ստորաբաժանումների), ավագ լեյտենանտ | 197,396 | 204,876 | 212,358 | 219,840 | 226,657 | 238,492 | 245,139 | |
| 9) | 11 | Տեսուչ (վարչակազմի ստորաբաժանումների), լեյտենանտ | 195,088 | 202,425 | 208,981 | 218,736 | 225,281 | 231,318 | 236,692 | |
| 10) | 38 | Երևան քաղաքի գնդի հրամանատար | 163,256 | 167,807 | 172,626 | 178,542 | 183,622 | 209,139 | 212,491 | |
| 11) | 37 | Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ ծառայության գծով | 152,634 | 157,101 | 163,397 | 168,220 | 173,042 | 198,105 | 200,463 | |
| 12) | 37 | Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ | 152,634 | 157,101 | 163,397 | 168,220 | 173,042 | 198,105 | 200,463 | |
| 13) | 30 | Երևան քաղաքի գնդի գումարտակի հրամանատար, մարզի գումարտակի հրամանատար, Երևան քաղաքի գնդի կազմում բաժնի (բացառությամբ հերթապահ ծառայության) պետ | 198,495 | 203,282 | 209,268 | 214,460 | 220,704 | 247,725 | 254,961 | |
| 14) | 28 | Երևան քաղաքի գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ | 195,388 | 200,896 | 207,020 | 212,339 | 218,887 | 247,603 | 256,766 | |
| 15) | 23 | Վաշտի հրամանատար | 171,556 | 176,386 | 181,655 | 186,925 | 192,194 | 204,825 | 211,425 | |
| 16) | 22 | Վաշտի հրամանատարի տեղակալ, դասակի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ | 163,942 | 168,688 | 173,434 | 178,611 | 183,790 | 188,967 | 194,573 | |
| 17) | 21 | Ավագ պարեկ | 161,369 | 166,180 | 170,993 | 175,807 | 181,058 | 186,309 | 191,560 | |
| 18) | 21 | Ավագ տեսուչ (ծառայության, տեխնիկայի գծով, Երևան քաղաքի գնդի կազմում բաժնի (բացառությամբ հերթապահ ծառայության), hետախուզման հատուկ խմբի, մարզի գումարտակի վարչական վարույթի իրականացման խմբի) | 161,369 | 166,180 | 170,993 | 175,807 | 181,058 | 186,309 | 191,560 | |
| 19) | 16 | Պարեկ, կապիտան | 193,916 | 201,541 | 209,167 | 216,792 | 224,539 | 228,500 | 231,537 | |
| 20) | 12 | Պարեկ, ավագ լեյտենանտ | 189,195 | 196,676 | 204,158 | 211,639 | 219,118 | 230,953 | 237,600 | |
| 21) | 10 | Պարեկ, լեյտենանտ | 181,226 | 188,563 | 195,780 | 205,536 | 212,081 | 218,118 | 224,154 | |
| 22) | 16 | Տեսուչ (ծառայության, Երևան քաղաքի գնդի կազմում բաժնի (բացառությամբ հերթապահ ծառայության), hետախուզման հատուկ խմբի, մարզի գումարտակի վարչական վարույթի իրականացման խմբի), կապիտան | 193,916 | 201,541 | 209,167 | 216,792 | 224,539 | 228,500 | 231,537 | |
| 23) | 12 | Տեսուչ (ծառայության, Երևան քաղաքի գնդի կազմում բաժնի (բացառությամբ հերթապահ ծառայության), hետախուզման հատուկ խմբի, մարզի գումարտակի վարչական վարույթի իրականացման խմբի), ավագ լեյտենանտ | 189,195 | 196,676 | 204,158 | 211,639 | 219,118 | 230,953 | 237,600 | |
| 24) | 10 | Տեսուչ (ծառայության, Երևան քաղաքի գնդի կազմում բաժնի (բացառությամբ հերթապահ ծառայության), hետախուզման հատուկ խմբի, մարզի գումարտակի | 181,226 | 188,563 | 195,780 | 205,536 | 212,081 | 218,118 | 224,154 | |
| վարչական վարույթի իրականացման խմբի), լեյտենանտ | ||||||||||
| 25) | 9/3 | Կրտսեր պարեկ | 160,339 | 161,954 | 164,159 | 168,888 | 170,085 | 171,282 | 173,935 | |
| 
 | »: | 
| Հայաստանի Հանրապետության | Ա. Հարությունյան | 
| 06.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 փետրվարի 2025 թվական:
 
                