ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
| 
 «31» մարտի 2025թ.  | 
 N 384-Ն  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 794-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու վերաբերյալ հայտարարության ձևերը և դրանց լրացման կարգերը, արտոնագրի ձևը սահմանելու մասին» N 794-Ն հրամանի՝
1) նախաբանում «19․7-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «2-րդ,» բառը,
2) 1-ին կետի 3-րդ ենթակետում «ուղևորափոխադրումների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների» բառերը,
3) N 3 հավելվածով սահմանված՝ «Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման գործունեության վերաբերյալ» հայտարարության ձևի՝
ա. վերնագրում և լրացման կարգի վերնագրում «ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ» բառերը,
բ. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետ՝
| 
 8. Ուղևորափոխադրում իրականացնող թեթև  | 
|
գ. լրացման կարգում լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետ՝
«10. Հայտարարության 8-րդ կետում լրացվում է ուղևորափոխադրում իրականացնող թեթև մարդատար ավտոմոբիլի (ավտոմոբիլների) հաշվառման համարանիշը (համարանիշները):»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։
| 
 ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ 
 31.03.2025  | 
 Վ. ՄԽԻԹԱՐՅԱՆ  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2025 թվական: