ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
| 
 12 հունվարի 1999 թ.  | 
 թիվ 5  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ ՔԱԳՎ Կանոնադրության 2-րդ հոդվածի 3. կետի «ա» և «դ» ենթակետերով, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիոն մասնագետներին վAկայականներ տալու գործընթացը միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության չափանիշներին ու պահանջներին համապատասխանեցնելու և «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիոն մասնագետներին վկայականներ տալու մասին կանոնակարգը» հաստատելու և գործողության մեջ դնելու նպատակով`
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիոն մասնագետներին վկայականներ տալու մասին կանոնակարգը» (կցվում է):
2. Կանոնակարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն` գրանցելու համար:
| 
 Հաստատված է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի «12» հունվարի 1999 թ. թիվ 5 հրամանով  | 
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիոն մասնագետներին վկայականներ տալու մասին կանոնակարգը մշակված է ՀՀ վարչապետի 1998 թ. հուլիսի 8-ի թիվ 398 որոշմամբ հաստատված ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրության հիման վրա, հաշվի առնելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության չափանիշներն ու պահանջները:
2. Սույն Կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիոն մասնագետներին վկայականներ տալու կարգը:
3. Մասնագետների վկայականների տրման հիմնական նպատակն է վկայականների հատկացումը կարգավորող պահանջների համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին (Միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիայի Հավելված 1, DOC 9379-AN/916);
4. ՀՀ քաղաքացիական ավիացիոն մասնագետների վկայականի ձևը հաստատվում է ՀՀ ՔԱԳՎ պետի հրամանով (Հավելված մինչև 5):
5. Մասնագետի վկայականը պահվում է ավիացիոն մասնագետի մոտ: Վկայականի բացակայության դեպքում մասնագետը համարվում է անձեռնահաս և չի կարող թույլատրվել աշխատանքների:
6. Վկայականների տրման գրանցման մատյանը վարում է բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) քարտուղարը:
7. Վկայականները տրվում են ներքոհիշյալ մասնագետներին`
- օդաչուները
- թռիչքային ղեկապետերը
- թռիչքային ինժեներները
- բորտ ռադիոհաղորդողները
- բորտ ուղեկցորդները
- օդային երթևեկության կարգավարները
- ավիացիոն տեխնիկական ինժեներները
- ավիատեխնիկները
- բորտ օպերատորներ
II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ
1. Վկայականների բովանդակությունը, ձևը և կետերի համարակալման կարգը մշակված են սույն Կանոնակարգի պահանջների հիման վրա` հաշվի առնելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի (1944 թ.) թիվ 1 հավելվածի ստանդարտների և հանձնարարականների պահանջները:
2. Քաղաքացիական ավիացիոն բոլոր կարգի մասնագետների վկայականները միասնական ձևի են և պարունակում են հետևյալ կետերը.
1. - պետության անունը,
2. - վկայականի անվանումը,
3. - վկայականի սերիան և հերթական համարը,
4. - ազգանուն, անուն,
5. - վկայականի տիրոջ ծննդյան թվականը,
6. - վկայականի տիրոջ քաղաքացիությունը,
7. - վկայականի տիրոջ անձնական ստորագրությունը,
8. - վկայական տվող պետական կառավարման մարմնի անվանումը,
9. - վկայականի 2-րդ և 12-րդ կետերում նշված պարտականությունների կատարման համար վկայականի տիրոջ իրավասությունները,
10. - վկայական տվող պաշտոնատար անձի ստորագրությունը և հանձնման տարեթիվ-ամսաթիվ,
11. - վկայական տվող պետական կառավարման մարմնի կնիքը,
12. - որակավորման նշումներ, օդանավի տեսակի, դասի և տիպի, օդանավում պարտականությունների կատարման թույլտվությունը, երթևեկության ծառայության կարգավարների կոնկրետ պարտականությունների կատարման թույլտվությունը` կարգավարական կետերի նշմամբ և ինժեներների ու ավիացիոն տեխնիկների կոնկրետ պարտականությունների կատարման թույլտվությունը,
13. - հատուկ նշումներ` կապված պաշտոնական պարտականությունների կատարման թույլտվության պայմանների հետ (հրահանգչական աշխատանքի թույլտվության, օդերևութաբանական մինիմումներ վայրէջքամուտքի համար և այլն),
14. - այլ տվյալներ կարգի շնորհման և դրա հետագա փոփոխությունների, աշխատավայրի մասին և այլն:
Կետերի տեքստը տպագրված է հայերեն և անգլերեն:
3. Վկայականների չափերը բացված տեսքով` 100 x 140 մմ:
4. Քաղաքացիական ավիացիոն մասնագետների համար սահմանվում են վկայականների հետևյալ տեսակները,
- օդաչուի վկայական - շապիկը` կանաչ,
- թռիչքային ղեկապետի վկայական - շապիկը` կարմիր,
- թռիչքային ինժեների վկայական - շապիկը` շագանակագույն,
- բորտ ռադիոհաղորդողի վկայական- շապիկը` կապույտ,
- բորտ օպերատորի վկայական - շապիկը` սպիտակ,
- բորտ ուղեկցոդի վկայական - շապիկը` սպիտակ,
- օդային երթևեկության կարգավարի վկայական - շապիկը` դեղին,
- օդանավերի և ավիացիոն շարժիչների սպասարկման, ախտորոշման
ինժեների վկայական` - շապիկը` շագանակագույն,
- ավիացիոն և ռադիոտեղորոշման սարքավորումների տեխսպասարկման
ինժեների վկայական - շապիկը` շագանակագույն,
- օդանավերի և ավիացիոն շարժիչների տեխսպասարկման ավիացիոն
տեխնիկի վկայական - շապիկը` շագանակագույն,
- սարքերի և էլեկտրասարքավորումների, ռադիոէլեկտրոնային
սարքավորումների տեխսպասարկման ավիատեխնիկի վկայական
- շապիկը` շագանակագույն:
III. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՄՆ ՈՒ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Քաղաքացիական ավիացիոն մասնագետների վկայականները բովանդակում են 14 կետ, որոնք ձեռքով սև տուշով լրացվում են հստակ և ընթեռնելի ձեռագրով` առանց ջնջումների և ուղղումների` հայերեն և անգլերեն լեզուներով:
Վկայականներում գրանցումների ստանդարտները շարադրված են 1-ից 4-րդ հավելվածներում:
2. Քաղաքացիական ավիացիայի մասնագետների վկայականները լրացվում և ձևակերպվում են հետևյալ կերպ.
2.1. 4-րդ կետում հայերեն և անգլերեն նշվում է վկայականի տիրոջ անունը, ազգանունը,
2.2. 5-րդ կետում ծննդյան թվականը նշվում է արաբական թվերով,
2.3. 6-րդ կետում նշվում է վկայականի տիրոջ քաղաքացիությունը,
2.4. 7-րդ կետում վկայականի տերը դնում է իր ստորագրությունը:
Նույն էջում ստորագրությունից վեր փակցվում է տիրոջ լուսանկարը` համազգեստով, երեսադեմով, առանց գլխարկի: Լուսանկերի չափը` 4 x 5 սմ:
Լուսանկերն ու անձնական ստորագրությունը վավերացվում են կնիքով, որի տեղը նշված է Կ.Տ. տառերով:
2.5. Վկայականի 10-րդ կետում դրվում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի ստորագրությունը և վկայականը տալու տարեթիվ-ամսաթիվը:
2.6. Վկայականի 11-րդ կետում Կ.Տ. տառերով նշված տեղում դրվում է ՔԱԳՎ կնիքը:
2.7. Վկայականի 9-րդ կետում գրանցվում է վկայականի գործողության ժամկետը` ըստ բժշկա-թռիչքային փորձաքննական հանձնաժողովի տված հավաստագրի, դրվում է պաշտոնատար անձի ստորագրությունը, որը վավերացվում է կազմակերպության (հիմնարկի) կնիքով:
2.8. Օդաչուի, թռիչքային ղեկապետի, թռիչքային ինժեների, բորտ ռադիոհաղորդողի, բորտ օպերատորի, բորտ ուղեկցորդի վկայականների 12-րդ կետում նշվում է օդանավի տեսակը, տիպը, դասը (միաշարժիչ կամ բազմաշարժիչ` ինքնաթիռի համար և միապտուտակ կամ բազմապտուտակ` ուղղաթիռի համար) և պաշտոնը` կախված շնորհված որակավորումից.
- օդանավի հրամանատար,
- երկրորդ օդաչու,
- թռիչքային ղեկապետ,
- թռիչքային ինժեներ,
- բորտ ռադիոհաղորդող,
- բորտ ուղեկցորդ,
- բորտ օպերատոր:
Ինժեների և ավիացիոն տեխնիկի վկայականի 12-րդ կետում նշվում է.
- օդանավի տիպը և մոդիֆիկացիան.
- վկայականի տիրոջ մասնագիտությունը,
- օդանավի տեխնիկական սպասարկման տեսակները, որոնց կատարումը թույլատրված է վկայականի տիրոջը:
Ավիացիոն աշխատանքներ կատարող մասնագետների վկայականների 12-րդ կետում նշվում են աշխատանքի այն տեսակները, որոնք նրանց թույլատրված է կատարել սահմանված կարգով:
Օդաչուական կազմի ավիամասնագետների պատրաստման ժամանակաշրջանում վկայականի այս կետում նշվում է թռիչքների թույլտվություն որպես ստաժոր:
Օդային երթևեկության կարգավարների վկայականի 12-րդ կետում նշվում է կարգավարական կետի /կետերի/ անունը, որտեղ թույլատրված է աշխատել վկայականի տիրոջը, թույլատրման տարեթիվ-ամսաթիվը և հրամանի համարը:
Վկայականի 12-րդ կետում գրանցվում են տվյալներ վկայականի տիրոջն ընձեռնվող հատուկ իրավունքների մասին, ինչպիսիք են հրահանգչական աշխատանքի թույլտվությունը, թռիչքների և վայրէջքների մինիմումները, ինչպես նաև այլ տվյալներ:
Երթևեկության ծառայության կարգավարի վկայականի 12-րդ կետում գրանցվում են տվյալներ վկայականի տիրոջն ընձեռնվող հատուկ իրավունքների մասին, ինչպիսիք են հրահանգչական աշխատանքի օդային երթևեկության կառավարման թույլտվությունը 1-ին, 2-րդ, 3-րդ կատեգորիաների մինիմումներով և այլն:
Ինժեներա-տեխնիկական կազմի վկայականների 12-րդ կետում նշվում են տվյալներ առանձին աշխատանքների կատարման թույլտվության մասին, որոնց ցանկը սահմանվում է օդանավի տեխնիկական սպասարկման կանոնակարգով:
Քաղաքացիական ավիացիայի բոլոր մասնագետների վկայականների 12-րդ կետում արված բոլոր գրանցումները և դրանց փոփոխությունները վավերացվում են ՀՀ ՔԱԳՎ ԲՈՀ-ի նախագահի ստորագրությունով և վարչության կնիքով:
2.9. 13-րդ կետում գրանցվում են տվյալներ մասնագետի կարգի շնորհման մասին:
2.10. Վկայականի 14-րդ կետում նշվում է կազմակերպության անվանումը, որտեղ աշխատում է վկայականի տերը: Նույն կետում նշվում են հրամանատարա-հրահանգչական և տեսչական կազմերի պաշտոնները:
2.11. Վկայականի տիրոջը չի թույլատրվում մասնակցել թռիչքին կամ անցնել իր պարտականությունների կատարմանը հետևյալ դեպքերում.
- առկա են ջնջումներ
- վկայականում բացակայում են առանձին թերթեր
- լրացել է վկայականի գործողության ժամկետը
- վկայականը կորել է
IV. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Վկայականներ տալու համար հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշումը:
2. Բարձրագույն որակավորման հանձնաժողովի տված վկայականները ստորագրում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում, նրա տեղակալը:
3. ԲՈՀ նախագահը կազմում և հաստատում է ըստ ավիաընկերությունների մասնագիտացման վկայականների տրման գրաֆիկը:
4. Քաղաքացիական ավիացիայի մասնագետի այլ աշխատանքի անցնելու կամ սեփական ցանկությամբ, առողջական վիճակի պատճառով ազատվելու դեպքում վկայականը պահպանվում է մասնագետի մոտ:
5. Վկայականը կորցնելիս, յուրաքանչյուր առանձին դեպքի համար ներկայացվում է բացատրություն կազմակերպության համապատասխան ծառայությանը, որը ներկայացվում է ՀՀ ՔԱԳՎ ԲՈՀ:
6. Կազմակերպության համապատասխան ծառայության որոշումը հանձնվում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովին, որն անվավեր է ճանաչում կորած վկայականը և լուծում է մասնագետին վկայականի կրկնօրինակ տալու հարցը:
7. Վկայականի կրկնօրինակը լրացնելիս առաջին էջում դրվում է կնիք կամ սև տուշով արվում է «կրկնօրինակ» գրառումը:
8. Այն մասնագետներին, որոնց խախտումների կտրոնները մարված են, նոր մասնագիտական վկայականները տրվում են միայն խախտումների կտրոնները վերականգնելու որոշումը ընդունելուց հետո:
9. Մասնագետների նոր վկայականները տրվում են հին տիպի գործող վկայականների ներկայացման դեպքում: Հին տիպի վկայականը կարող է թողնվել մասնագետի մոտ` վկայականի վրա մարման գրառումը կատարելու պայմանով:
10. Հին տիպի վկայականներում XI կետից հետո կարմիր թանաքով կատարվում է «Մարված է» գրառումը: Գրառումը հաստատվում է ԲՈՀ նախագահի կամ նրա տեղակալների ստորագրությամբ:
11. Մասնագետներին տրվող նոր տիպի վկայականները գրանցվում են գրանցման մատյանում` հաշվետվության հիման վրա (հավելված 5):
12. Աշխատանքների տեսակների թույլտվության, մինիմումների և այլնի վերաբերյալ նշումները նոր վկայականներում իրականացվում են ավիաընկերությունների ավագ թռիչքային ղեկավարների, համապատասխան ծառայությունների ղեկավարների կողմից:
13. Մասնիագիտական վկայականների շնորհումը իրականացվում է հանդիսավոր պայմաններում:
V. ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Վկայականների գործողության ժամկետների երկարացումը նշանակում է որակավորման հաստատում:
2. Վկայականի գործողության ժամկետը սահմանվում է.
- օդաչուների համար - մեկ տարի
- թռիչքային ղեկապետերի համար - մեկ տարի
- թռիչքային ինժեներների համար - մեկ տարի
- բորտ ռադիոհաղորդողների համար - մեկ տարի
- բորտ ուղեկցորդների համար - մեկ տարի
- բորտ օպերատորների համար - մեկ տարի
- օդային երթևեկության կարգավարների համար - մեկ տարի
- ինժեներների և ավիացիոն տեխնիկների համար - հինգ տարի
Վկայականի գործողության ժամկետը լրանալուց հետո վկայականը ենթակա է երկարացման (IX կետում):
3. Վկայականների գործողության ժամկետի երկարացումը (մասնագիտության հաշվառմամբ) կատարվում է.
- բժշկա-թռիչքային փորձաքննական հանձնաժողով անցնելու մասին տեղեկանքի,
- տեղի որակավորման հանձնաժողովի, (ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովի) քննությունների հանձնման գնահատականների թերթի,
- օդանավավարման, ինքնաթիռավարման տեխնիկայի, գործնական աշխատանքի ստուգման արդյունքների,
- համալիր (ընթացակարգային) վարժասարքով մարզման արդյունքների հիման վրա:
Օդաչուական կազմի վկայականների գործողության ժամկետի երկարացման կարգը սահմանված է «ՀՀ Քաղաքացիական ավիացիայի թռիչքային աշխատանքի կազմակերպման»ձեռնարկում:
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համապատասխան բաժինների հրամանատարա-տեսչական կազմի, թռիչքային տնօրենների (թռիչքաղեկավարների), ավիաընկերությունների թռիչքների անվտանգության տեսչության պետերի,
Ավիաուսումնական կենտրոնի տնօրենի վկայականների գործողության ժամկետը երկարացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ԲՈՀ-ի նախագահը:
Երթևեկության ծառայության մասնագետների, օդանավի ուղեկցորդների, ինժեներա-տեխնիկական կազմի տեսական գիտելիքների և գործնական աշխատանքի ստուգումը կատարվում է կազմակերպությունների տեղական որակավորման հանձնաժողովում:
Տեսական գիտելիքների ստուգման արդյունքները գրանցվում են գնահատականների թերթիկում, իսկ գործնական աշխատանքի արդյունքները` թռիչքագրքույկում (ստուգման թերթիկ) գնահատականների և գործնական աշխատանքների թերթիկները պահվում են մասնագետի գործում:
Վկայականի ժամկետի երկարացման դեպքում օդանավավարման, ինքնաթիռավարման տեխնիկայի և գործնական աշխատանքի ստուգումը կարող է համատեղվել ստուգումների այլ տեսակներով:
Այլ տիպի օդանավերի շահագործման նպատակով, վերաորակավորված օդաչուական կազմի անձանց համար, ընդհանուր «հինգ» գնահատականի դեպքում, վկայականի գործողության ժամկետը երկարացնելիս, տվյալ տիպի օդանավում աշխատելու առաջին տարվա ընթացքում թույլատրվում է «չորս» գնահատականը` օդանավավարման, ինքնաթիռավարման տեխնիկայի կամ թռիչքի ժամանակ գործնական աշխատանքից:
Նոր ավիացիոն տեխնիկայի շահագործման նպատակով վերաորակավորելիս մասնագետների ստացած գնահատականները որակավորման բարձրացման դասընթացների ավարտից հետո վկայականների գործողության ժամկետը երկարացնելու դեպքում ուժի մեջ են մեկ տարվա ընթացքում:
Հատուկ առարկաներից այնպիսի գնահատականներ ստանալու դեպքում, որոնք չեն համապատասխանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անձնակազմի դասակարգման կանոնադրության պահանջներին, կրկին հանձնումը կարող է թույլատրվել բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի կողմից ոչ շուտ, քան մեկ շաբաթ անց:
Օդանավավարման, ինքնաթիռավարման տեխնիկայի, թռիչքի ժամանակ գործնական աշխատանքից և օդային երթևեկության կառավարումից պահանջվածից ցածր գնահատականներ ստանալու դեպքում մսասնագետին ընձեռնվում է լրացուցիչ վարժանքի հնարավորություն` հետագա ստուգմամբ:
Մասնագիտական առարկաներից, օդանավավարման, ինքնաթիռավարման տեխնիկայից, գործնական աշխատանքից և օդային երթևեկության կառավարումից պահանջվածից կրկին ցածր գնահատականներ ստացած մասնագետները թույլ չեն տրվում աշխատանքի:
Նրանց հետագա օգտագործման մասին որոշում է կայացնում կազմակերպության ղեկավարությունը:
| 
 Հավելված 1 Ավիացիոն անձնակազմի վկայականներում որակավորման գրանցումների նմուշներ  | 
ԹՌԻՉՔԱՅԻՆ ԿԱԶՄ
| 
 12. Qualificational Markings  | 
12. Որակավորման գրանցումներ | 
| 
 «Multi-engine, land, aircraft  | 
 «Բազմաշարժիչ, ցամաքային  | 
| 
 Tu-154B/M/, captain /first  | 
 ինքնաթիռ Տու-154Բ(Մ), օդանավի  | 
| 
 officer (co-pilot), navigator,  | 
 հրամանատար (երկրորդ օդաչու,  | 
| 
 flight engineer, flight mechanic,  | 
 ղեկապետ, բորտինժեներ,  | 
| 
 radio-operator,load master/  | 
 բորտմեխանիկ, բորտռադիստ,  | 
| 
 բորտօպերատոր)»  | |
| 
 «Captain-trainee on IL-86 AC  | 
 «Օդանավի հրամանատար-ստաժոր  | 
| 
 /navigator-trainee, flight  | 
 Իլ-86 ինքնաթիռում (ղեկապետ-  | 
| 
 engineer-trainee.../  | 
 -ստաժոր, բորտինժեներ-ստաժոր և այլն)  | 
| 
 «Is certified for instructor's  | 
 «Թույլատրված է հրահանգչական  | 
| 
 activity on Tu-134 AC»  | 
 աշխատանքի Տու-134 օդանավում»  | 
| 
 «Is certified for the  | 
 «Թույլատրված է միջազգային  | 
| 
 International Flights»  | 
 թռիչքների»  | 
| 
 «Is certified for flights by the  | 
 «Թույլատրված է թռիչքների ըստ  | 
| 
 II CAT meteominimum /base - 30 m,  | 
 II-րդ կատեգորիայի  | 
| 
 visibility - 400 m take off-200 m/  | 
 օդերևութամինիմումի (30x400 մ  | 
| 
 by Tu-154B/M/ AC as captain,  | 
 վերթիռ 200 մ) Տու-154 Բ(Մ)  | 
| 
 ինքնաթիռում որպես օդանավի  | |
| 
 հրամանատար»  | |
| 
 For the other membersm of the  | 
 Անձնակազմի մյուս անդամների  | 
| 
 crew: «Is certified for flight by  | 
 համար. «Թույլատրված է  | 
| 
 the CAT II meteominimum by  | 
 թռիչքների Տու-154 Բ(Մ)  | 
| 
 Tu-154B/M/ AC»  | 
 ինքնաթիռով` ըստ II-րդ  | 
| 
 կատեգորիայի օդերևամինիմումի»  | |
| 
 Grades of first /second, third/  | 
 Քաղավիացիայի օդաչուի  | 
| 
 CA pilot /navigator, engineer.../  | 
 (բորտինժեներների, ղեկապետի...)  | 
| 
 has been given on «___» _____ 19  | 
 առաջին (երկրորդ, երրորդ) կարգը  | 
| 
 Protocol of HQC of GDCA RA N ___  | 
 շնորհված է 19 ... թ. » «-ին  | 
| 
 ՀՀ քաղավիացիայի գլխ.վարչության  | |
| 
 բարձրագույն որակավորման հանձնաժողովի  | |
| 
 
  | 
 թիվ .... արձանագրություն  | 
| 
 4-րդ դասի ինքնաթիռների  | |
| 
 թռիչքակազմի համար  | |
| 
 
  | |
| 
 
  | |
| 
 Single-Prop. Helicopter, Mi-8,  | 
 Մի-8 միապտուտակ ուղղաթիռ,  | 
| 
 captain /co-pilot, Flight mechanic  | 
 /օդանավի հրամանատար (երկրորդ օդաչու, բորտմեխանիկ)  | 
| 
 «Is certified for flights with the  | 
 Թույլատրված է ինքնուրույն  | 
| 
 right of landing spot /selection/  | 
 թռիչքների` օդից վայրէջքային  | 
| 
 from the air  | 
 հրապարակների ընտրությամբ` ըստ  | 
| 
 according to VMC; cloud/base 200m,  | 
 դիտողական թռիչքների կանոնների  | 
| 
 visibility 3000 m, wind 25 m/sec.  | 
 ամպ. H = 200 մ. տեսանելիութ.  | 
| 
 3000 մ. քամին 25 մ/վ  | |
| 
 «Is certified for flights according  | 
 Թույլատրված է թռիչքների` ըստ  | 
| 
 to IMC meteominima; cloud/base 150m visibility 2000 m, wind 25 m/sec.  | 
 սարքերով թռիչքների կանոնների օդերևութ. մինիմումի (ամպ. H = 150 մ տեսանել-2000 մ քամ.-25մ/վ)  | 
| 
 «Is certified for off-route flights  | 
 Թույլատրված է արտաչվագծային  | 
| 
 with the right of landing spot  | 
 թռիչքների լեռնային տեղանքում  | 
| 
 selection from air in the  | 
 օդից հրապարակներ ընտրելու  | 
| 
 mountainous area on the terrain up  | 
 իրավունքով (H ռելիեֆի վրա  | 
| 
 to 2000 m  | 
 մինչև 2000 մ)  | 
| 
 «Is certified for night flights  | 
 Թույլատրված է գիշերային  | 
| 
 /cloud/base 450 m, vis. 4000 m,  | 
 ինքնուրույն թռիչքների  | 
| 
 wind-15 m/sec  | 
 (ամպ. H 450 մ, տեսանել-  | 
| 
 4000 մ. քամ.15 մ/վ)  | |
| 
 «Is certified for day and night IMC  | 
 Թույլատրված է ինքնուրույն  | 
| 
 flights /cloud/base = 150 m,  | 
 թռիչքների` ըստ սարքերով  | 
| 
 visibility 2000 m, wind 15 m/sec.  | 
 թռիչքների կանոնների ցերեկը և  | 
| 
 գիշերը (ամպ. H = 150 մ տեսանել 2000 մ. քամ. 15 մ/վ)  | |
| 
 «Is certified for flights with the  | 
 Թույլատրված է ինքնուրույն  | 
| 
 use of outer hanger bracket in  | 
 թռիչքների լեռնային տեղանքում  | 
| 
 mountainous area on the terrain up  | 
 արտաքին կախոցի կիրառմամբ  | 
| 
 to 2000 m (H-մինչև 2000 մ.)  | 
|
| 
 «Is certified for the  | 
 Թույլատրված է շինարարական-  | 
| 
 construction-assembling woeks.  | 
 մոնտաժային աշխատանքների  | 
| 
 «Is certified for the gravometrical  | 
 Թույլատրված է ծանրաչափական  | 
| 
 films performance  | 
 նկարահանումների կատարման  | 
| 
 «Is certified for the forest  | 
 Թույլատրված է անտառավիացիոն  | 
| 
 aviation works with the use of  | 
 աշխատանքների կատարման` իջուցիչ  | 
| 
 bowing facilities and flags  | 
 սարքերի և վիմպելների ու բեռի  | 
| 
 /drjpped message bag/ and cargo  | 
 վարնետքի կիրառմամբ  | 
| 
 jettison.  | 
|
| 
 «Is certified for the performanse  | 
 Թույլատրված է հարթավայրային և  | 
| 
 of safe and resque filming flights  | 
 բլրաշատ (լեռնային) տեղանքում  | 
| 
 in the plain and hilly areas  | 
 որոնողական-նկարահանման  | 
| 
 /mountainous/  | 
 աշխատանքների կատարման  | 
| 
 Is certified for safe and resque  | 
 Թույլատրված է որոնողական-  | 
| 
 operations  | 
 փրկարարական թռիչքների կատարման  | 
| 
 «Is certified for the performance  | 
 Թույլատրված է կատարելու վայրի  | 
| 
 of animal fighting flights  | 
 կենդանիների որսի թռիչքներ  | 
| 
 «Is certified for the  | 
 Թույլատրված է կատարելու տեղանքի  | 
| 
 investigation flight for the  | 
 ռադիացիոն հետախուզում  | 
| 
 identification of radiation areas  | 
|
| 
 ԱՆ-2-Ի ՕԴԱՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ  | |
| 
 «Is certified for flights by  | 
 Թույլատրված է ինքնուրույն  | 
| 
 minima cl/base 200, visibility  | 
 թռիչքների ըստ H = 200, տեսանել  | 
| 
 3000 m, VMC, wind 15 m/sec 3000 մ,  | 
 դիտողական թռիչքների  | 
| 
 կանոնների, քամ. -15 մ/վ  | |
| 
 մինիմումի  | |
| 
 «Is certified for flight by the  | 
 Թույլատրված է թռիչքների`  | 
| 
 following minima /c/base 200, vis.  | 
 200 x 3000, դիտողական  | 
| 
 3000 m, VMC, wind 18 m/sec  | 
 թռիչքների կանոնների, քամ.  | 
| 
 18 մ/վ մինիմումով  | |
| 
 «Is certified for flight  | 
 Թույլատրված է թռիչքների  | 
| 
 performance by minima /c/base 150,  | 
 կատարման ըստ 150 x 3000,  | 
| 
 vis. 3000 m, VMC, wind 18 m/sec  | 
 դիտողական թռիչքների կանոնների,  | 
| 
 քամ. 18 մ/վ մինիմումի  | |
| 
 «Is certified for flight  | 
 Թույլատրված է թռիչքների  | 
| 
 performance /c/base 150,  | 
 կատարման 150 x 2000, ըստ  | 
| 
 vis.- 2000 m, IMC, wind 18 m/sec  | 
 սարքերով թռիչքների կանոնների,  | 
| 
 քամ. 18 մ/վ մինիմումի  | |
| 
 «Is certified for flight  | 
 Թույլատրված է թռիչքների  | 
| 
 performance /c/base 80,  | 
 կատարման 80 x 1000, ըստ  | 
| 
 vis.- 1000 m, IMC,  | 
 / սարքերով թռիչքների կատարման  | 
| 
 մինիմումի  | |
| 
 «Is certified for flight  | 
 Թույլատրված է թռիչքների  | 
| 
 performance /c/base 100,  | 
 կատարման ցերեկը` ըստ  | 
| 
 vis.- 1000 m, IMC, in the day 100 x 1000,  | 
 հատուկ դիտողական  | 
| 
 time/  | 
 թռիչքների կանոնների մինիմումի  | 
| 
 «Is certified for flight  | 
 Թույլատրված է թռիչքների  | 
| 
 performance /c/base 300,  | 
 կատարման գիշերը` ըստ  | 
| 
 vis.- 4000 m, IMC, at night 300 x 4000,  | 
 հատուկ դիտողական  | 
| 
 time/  | 
 թռիչքների կանոնների մինիմումի  | 
| 
 «Is certified for performance  | 
|
| 
 of oufroute flights with the  | 
|
| 
 right of landing spots  | 
|
| 
 celection from the air  | 
|
| 
 «Is certified for avia-chemical  | 
 Թույլատրված է թռիչքների`  | 
| 
 flights performance  | 
 ավիացիոն քիմիական աշխատանքների կատարման համար  | 
| 
 «Is certified for avia-chemical  | 
 Թույլատրված է թռիչքների`  | 
| 
 flights performance in the  | 
 լեռնային տեղանքում ավիացիոն  | 
| 
 mountainous area  | 
 քիմիական աշխատանքների կատարման համար  | 
| 
 «Is certified for avia forest  | 
 Թույլատրված է անտառավիացիոն  | 
| 
 works performance  | 
 աշխատանքների կատարման  | 
| 
 OTHER DETAILS  | 
 «Այլ տեղեկություններ«-ում  | 
| 
 Republic of Armenia General  | 
 Հայաստանի Հանրապետության  | 
| 
 department of Civil Aviation  | 
 քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն  | 
| 
 The Chief of Flight Operation  | 
 Թռիչքային աշխատանքների  | 
| 
 Department  | 
 կազմակերպման բաժնի պետ  | 
| 
 The Chief of Flight Safety  | 
 Թռիչքների անվտանգության  | 
| 
 Inspection  | 
 տեսչության պետ  | 
| 
 The Senior pilot-inspector of  | 
 Թռիչքային աշխատանքների  | 
| 
 the FO /FSI/  | 
 կազմակերպման բաժնի (թռիչքների  | 
| 
 անվտանգության տեսչության)  | |
| 
 գլխավոր տեսուչ-օդաչու  | |
| 
 The Senior navigator of FO /FSI/  | 
 Թռիչքային աշխատանքների  | 
| 
 կազմակերպման բաժնի գլխավոր  | |
| 
 ղեկապետ  | |
| 
 The Senior flight  | 
 Թռիչքային աշխատանքների  | 
| 
 engineer-inspector of FO /FSI/  | 
 կազմակերպման բաժնի (թռիչքների անվտանգության տեսչության) գլխավոր տեսուչ-բորտինժեներ  | 
| 
 
  | 
|
| 
 The Senior pilot-inspector of  | 
 Թռիչքային աշխատանքների  | 
| 
 FO /FSI/  | 
 կազմակերպման բաժնի (թռիչքների անվտանգության տեսչության)  | 
| 
 /the navigator-inspector,  | 
|
| 
 flight engineer-inspector/  | 
 առաջատար տեսուչ-օդաչու (տեսուչ-ղեկապետ, տեսուչ-բորտինժեներ)  | 
| 
 GDCA RA  | 
 ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչություն  | 
| 
 
  | 
|
| 
 Armenian airlines /AAL/  | 
 Հայկական ավիաուղիներ  | 
| 
 Avia-Urartu  | 
 Ավիա-Ուրարտու  | 
| 
 Ararat-Avia  | 
 Արարատ-Ավիա  | 
| 
 Goumri Airlines  | 
 Գյումրիի ավիաուղիներ  | 
| 
 Yerevan-Avia  | 
 Երևան-Ավիա  | 
| 
 Dvin-Avia  | 
 Դվին-Ավիա  | 
| 
 Jupiter-Avia  | 
 Յուպիտեր-Ավիա  | 
| 
 Sipan  | 
 Սիփան  | 
| 
 Armavia  | 
 Հայավիա  | 
| 
 The Fliaht Director  | 
 Թռիչքային տնօրեն  | 
| 
 The Chief of Flying Division  | 
 Թռիչքային ջոկատի հրամանատար  | 
| 
 The Chief of Flying Service  | 
 Թռիչքային ծառայության պետ  | 
| 
 The Deputy Chief of Flying Service  | 
 Թռիչքային ծառայության պետի տեղակալ  | 
| 
 The Avia Squardron Captain  | 
 Ավիացիոն էսկադրիլիայի հրամանատար  | 
| 
 
  | |
| 
 The Avia Squardron Captain  | 
 Ավիացիոն էսկադրիլիայի  | 
| 
 Assistent  | 
 փոխհրամանատար  | 
| 
 Pilot-Instructor  | 
 Հրահանգիչ-օդաչու  | 
| 
 The Senior Navigator of Flight  | 
 Թռիչքային ծառայության ավագ  | 
| 
 Operation Service  | 
 ղեկապետ  | 
| 
 The Senior Flight Engineer of  | 
 Թռիչքային ծառայության ավագ  | 
| 
 Flight Operation Service  | 
 հրահանգիչ-բորտինժեներ  | 
| 
 Հավելված 2 Ավիացիոն անձնակազմի վկայականներում որակավորման գրանցումների նմուշներ  | 
| 
 ԲՈՐՏՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐ  | |
| 
 
 Multi-engine AC, land, ..... cabin  | 
 Բազմաշարժիչ ցամաքային  | 
| 
 
 attendant  | 
 ինքնաթիռ..... բորտուղեկցորդ  | 
| 
 
 Senior flight attendant-instructor  | 
 
 Հրահանգիչ-բորտուղեկցորդ  | 
| 
 
 Is certified for the CIS flights  | 
 
 Թույլատրված է թռիչքներ  | 
| 
 կատարելու ԱՊՀ-ում  | |
| 
 
 Is certified for the International  | 
 
 Թույլատրված է թռիչքներ  | 
| 
 
 flights  | 
 կատարելու միջազգային  | 
| 
 ավիաուղիներում  | 
| 
 Հավելված 3 Ավիացիոն անձնակազմի վկայականներում որակավորման գրանցումների նմուշներ  | 
| 
 ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐ  | |
| 
 Թույլատրված է օդային  | |
| 
 
  | 
 երթևեկության  | 
| 
 Is certified to ATS  | 
 կառավարման I-ին և II-րդ  | 
| 
 meteo-minima of the I and II  | 
 կատեգորիաների  | 
| 
 category  | 
 օդերևութամինիմումներով  | 
| 
 Is certified to a superviser  | 
 Թույլատրված է ինքնուրույն  | 
| 
 operation  | 
 աշխատանքի` որպես թռիչքների ղեկավար  | 
| 
 Is certified to a cenior controller  | 
 Թույլատրված է ինքնուրույն  | 
| 
 operation  | 
 աշխատանքի` որպես ավագ կարգավար  | 
| 
 Is certified for instructor`  | 
 Թույլատրված է հրահանգչական  | 
| 
 s activity  | 
 աշխատանքի  | 
| 
 Is certified to ATS in English  | 
 Թույլատրված է անգլերեն լեզվով  | 
| 
 օդային երթևեկության կառավարման  | |
| 
 Air Control Centre /ACC/  | 
 ՇԿ- շրջանային կենտրոն  | 
| 
 Approach control point /ACP/  | 
 ՄԿԿ - մոտեցման կարգավարման կետ  | 
| 
 Radar control point /RCP/  | 
 ԹԿԿ - թռիչքաշրջանի կարգավարման կետ  | 
| 
 Precision control point /PCP/  | 
 ՎԿԿ - վայրեջքային կարգավարման կետ  | 
| 
 Airdrome control point /ACP/  | 
 ԱԿԿ - աերոդրոմային կարգավարման կետ  | 
| 
 Ground Control point /GCP/  | 
 ԳԿԿ - գետնավարման կարգավարման կետ  | 
| 
 Tower Control point /TCP/  | 
 ՄԿԿ - մեկնարկային կարգավարման կետ  | 
| 
 Local Control point /LCP/  | 
 ՏԿԿ - տեղային կարգավարման կետ  | 
| 
 ACC on cooperation  | 
 Շրջանային կենտրոնի կարգավար  | 
| 
 համաձայնեցման գծով  | |
| 
 ..  | 
| 
 Հավելված 4 Ավիացիոն անձնակազմի վկայականներում որակավորման գրանցումների նմուշներ  | 
| 
 ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄ  | |
| 
 Թռչող ապարատ և շարժիչ  | |
| 
 մասնագիտությամբ ինժեներների  | |
| 
 թույլտվություններ  | |
| 
 Multi-engine, land AC .... with  | 
 Բազմաշարժիչ, ցամաքային  | 
| 
 engines ...  | 
 ինքնաթիռ..,  | 
| 
 Is certified to carry out ...  | 
 շարժիչներով թույլատրված է  | 
| 
 operations kinds of technical  | 
 կատարելու տեխնիկական սպասարկման  | 
| 
 maintenance, to start up and  | 
 օպերատիվ տեսակներ, շարժիչների  | 
| 
 run up engines and towing the  | 
 գործարկում և փորձարկում,  | 
| 
 aircraft  | 
 ինքնաթիռի քարշակում  | 
| 
 Multi-engine, land AC .... with  | 
 Բազմաշարժիչ, ցամաքային  | 
| 
 engines ...  | 
 ինքնաթիեռ`..,  | 
| 
 Is certified to carry out ...  | 
 շարժիչներով թույլատրված է  | 
| 
 periodical kinds of technical  | 
 կատարելու պարբերական տեխնիկական  | 
| 
 maintenance, to start up and  | 
 սպասարկումներ, շարժիչների  | 
| 
 run up engines and towing the  | 
 գործարկում և փորձարկում,  | 
| 
 aircraft  | 
 ինքնաթիռի քարշակում  | 
| 
 Multi-engine, land AC .... with  | 
 Բազմաշարժիչ, ցամաքային  | 
| 
 engines ...  | 
 ինքնաթիռ`..,  | 
| 
 Is certified to carry out the ...  | 
 շարժիչներով թույլատրված է  | 
| 
 technical maintenance, on all  | 
 կատարելու կանոնակարգի բոլոր  | 
| 
 kinds of regulations, to start up  | 
 տեսակների տեխնիկական  | 
| 
 and run up engines and towing the  | 
 սպասարկում, շարժիչների  | 
| 
 aircraft  | 
 գործարկում և փորձարկում  | 
| 
 ինքնաթիռի քարշակում  | |
| 
 Թռչող ապարատի և շարժիչի  | |
| 
 ավիատեխնիկներ  | |
| 
 Multi-engine, land AC .... with  | 
 Բազմաշարժիչ, ցամաքային  | 
| 
 engines ...  | 
 ինքնաթիռ`..,  | 
| 
 Is certified to carry out ...  | 
 շարժիչներով թույլատրված է  | 
| 
 operation kinds of technical  | 
 կատարելու օպերատիվ տեսակի  | 
| 
 maintenance, and towing the  | 
 տեխնիկական սպասարկումներ,  | 
| 
 aircraft  | 
 ինքնաթիռի քարշակում  | 
| 
 Multi-engine, land AC .... with  | 
 Բազմաշարժիչ ցամաքային  | 
| 
 engines ...  | 
 ինքնաթիռ`..,  | 
| 
 Is certified to carry out ...  | 
 շարժիչներով թույլատրված է  | 
| 
 periodical kinds of technical  | 
 կատարելու պարբերական տեսակների  | 
| 
 maintenance, towing and ,  | 
 տեխնիկական սպասարկում  | 
| 
 slinging  | 
 ինքնաթիռի քարշակում,  | 
| 
 ճոպանասարքային աշխատանքներ  | |
| 
 Multi-engine, land AC .... with  | 
 Բազմաշարժիչ, ցամաքային  | 
| 
 engines ...  | 
 ինքնաթիռ`..,  | 
| 
 Is certified to carry out ...  | 
 շարժիչներով թույլատրված է  | 
| 
 the technical maintenance on all  | 
 կատարելու կանոնակարգի բոլոր  | 
| 
 kinds of regulations, towing and  | 
 տեսակների տեխնիկական սպասարկում  | 
| 
 slinging  | 
 ինքնաթիռի քարշակում,  | 
| 
 ճոպանասարքային աշխատանքներ  | |
| 
 Is certified to operation and  | 
 Թույլատրված է ջերմային  | 
| 
 technical maintenance of special  | 
 շրջափչող մեքենայի հատուկ  | 
| 
 equipment of AC heater  | 
 սարքավորումների շահագործման և  | 
| 
 տեխնիկական սպասարկման  | |
| 
 Is certified to operation and  | 
 Թույլատրված է օդային գործարկման  | 
| 
 technical maintenance of Air  | 
 կայանքի շահագործման և  | 
| 
 Power Unit /APU/  | 
 տեխնիկական սպասարկման  | 
| 
 Is certified to operation and  | 
 Թույլատրված է համապիտանի  | 
| 
 technical maintenance of  | 
 շարժունակ հիդրոագրեգատի  | 
| 
 Universal Mobile Hydrotruck  | 
 շահագործման և տեխնիկական  | 
| 
 սպասարկման  | |
| 
 Is certified to drive up/off  | 
 Թույլատրված է ղեկավարելու ՄԱ-7,  | 
| 
 guidance of cpecial trucks as...  | 
 ՍՊՕ-15, մեքենաների համապիտանի  | 
| 
 շարժունակ հիդրոագրեգատի,  | |
| 
 
  | 
 ՄՊ-300-ի, օդային գործարկման  | 
| 
 կայանքի, օդաթռիչքային շարժունակ  | |
| 
 ագրեգատի, ջերմային շրջափչող  | |
| 
 մեքենայի, ջրալցարկիչի մատույցը  | |
| 
 (հետընթացը)  | |
| 
 Is certified to operation of  | 
 Թույլատրված է 8Դ2, 966, 992  | 
| 
 proportioner...  | 
 բաժնավորիչի շահագործման  | 
| 
 Արատորոշման լաբորատորիայի  | |
| 
 ինժեների թույլտվություններ  | |
| 
 Multi-engine, land AC .... with  | 
 Բազմաշարժիչ ցամաքային  | 
| 
 engines ...  | 
 ինքնաթիռ`..,  | 
| 
 Is certified to carry out  | 
 շարժիչներով թույլատրված է  | 
| 
 operations by bulletins  | 
 N... կատարելու աշխատանքներ ըստ  | 
| 
 N.... տեղեկագրերի  | |
| 
 Արատորոշման լաբորատորիայի  | |
| 
 ավիատեխնիկների  | |
| 
 թույլտվություններ  | |
| 
 Multi-engine, land AC .... with  | 
 Բազմաշարժիչ, ցամաքային  | 
| 
 engines ...  | 
 ինքնաթիռ`..,  | 
| 
 Is certified to carry out ...  | 
 շարժիչներով թույլատրված է  | 
| 
 operations by bulletins N...  | 
 կատարելու աշխատանքներ` ըստ  | 
| 
 N...  | 
 տեղեկագրերի  | 
| 
 Ավիացիոն և ռադիոէլեկտրոնային  | |
| 
 սարքավորումների ինժեներներ  | |
| 
 Multi-engine, land AC .... with  | 
 Բազմաշարժիչ, ցամաքային  | 
| 
 engines ...  | 
 ինքնաթիռ`..,  | 
| 
 Is certified to carry the ...  | 
 շարժիչներով թույլատրված է  | 
| 
 operatioal kinds of technical  | 
 կատարելու ավիացիոն և  | 
| 
 maintenance of electric, radio  | 
 իոէլեկտրոնային սարքավորումների  | 
| 
 and instrumentation equipment  | 
 օպերատիվ տեսակի տեխնիկական  | 
| 
 
  | 
 սպասարկում  | 
| 
 Multi-engine, land AC .... with  | 
 Բազմաշարժիչ, ցամաքային  | 
| 
 engines ...  | 
 ինքնաթիռ`..,  | 
| 
 Is certified to carry out the ...  | 
 շարժիչներով թույլատրված է  | 
| 
 periodical kinds of technical  | 
 կատարելու ավիացիոն և  | 
| 
 maintenance of electric, radio  | 
 ռադիոէլեկտրոնային  | 
| 
 and instrumentation equipment  | 
 սարքավորումների կանոնակարգի  | 
| 
 բոլոր տեսակների տեխնիկական  | |
| 
 սպասարկում  | |
| 
 Ավիացիոն և ռադիոէլեկտրոնային  | |
| 
 սարքավորումների ավիատեխնիկներ  | |
| 
 Multi-engine, land AC .... with  | 
|
| 
 engines ...  | 
|
| 
 Is certified to carry out the  | 
|
| 
 technical maintenance on all  | 
|
| 
 kinds of reaulations  | 
|
| 
 Multi-engine, land AC .... with  | 
 Բազմաշարժիչ, ցամաքային  | 
| 
 engines ...  | 
 ինքնաթիռ`..,  | 
| 
 Is certified to carry out the ...  | 
 շարժիչներով թույլատրված է  | 
| 
 operational kinds of  | 
 technical կատարելու ավիացիոն և  | 
| 
 maintenance of electric, radio  | 
 ռադիոէլեկտրոնային  | 
| 
 and instrumentation equipment  | 
 սարքավորումների օպերատիվ  | 
| 
 տեսակների տեխնիկական սպասարկում  | |
| 
 Multi-engine, land AC .... with  | 
 Բազմաշարժիչ, ցամաքային  | 
| 
 engines ...  | 
 ինքնաթիռ`..,  | 
| 
 Is certified to carry out the ...  | 
 շարժիչներով թույլատրված է  | 
| 
 periodical kinds of technical  | 
 կատարելու ավիացիոն և  | 
| 
 maintenance of electric, radio  | 
 ռադիոէլեկտրոնային  | 
| 
 and instrumentation equipment  | 
 սարքավորումների պարբերական  | 
| 
 տեսակների տեխնիկական սպասարկում  | |
| 
 Multi-engine, land AC .... with  | 
 Բազմաշարժիչ, ցամաքային  | 
| 
 engines ...  | 
 ինքնաթիռ`..,  | 
| 
 Is certified to carry out the ...  | 
 շարժիչներով թույլատրված է  | 
| 
 technical maintenance on all  | 
 կատարելու ավիացիոն և  | 
| 
 kinds of regulations  | 
 ռադիոէլեկտրոնային  | 
| 
 սարքավորումների կանոնակարգի  | |
| 
 բոլոր տեսակների տեխնիկական  | |
| 
 սպասարկում  | |
| 
 Միջազգային օդային գծերում  | |
| 
 թռիչքներ կատարող օդանավերի  | |
| 
 սպասարկման ավիատեխնիկներ  | |
| 
 Multi-engine, land AC .... with  | 
 Բազմաշարժիչ, ցամաքային  | 
| 
 engines ...  | 
 ինքնաթիռ`..,  | 
| 
 Is certified to carry out the ...  | 
 շարժիչներով թույլատրված է  | 
| 
 operational kinds of regulation  | 
 կատարելու ավիացիոն և  | 
| 
 on radio, electric and  | 
 ռադիոէլեկտրոնային  | 
| 
 instrumental equipment  | 
 սարքավորումների կանոնակարգի  | 
| 
 օպերատիվ տեսակներ  | |
| 
 Ավիացիոն և ռադիոէլեկտրոնային  | |
| 
 սարքավորումների լաբորատորիա  | |
| 
 Is certified to carry out the  | 
 Թույլատրված է լաբորատոր  | 
| 
 technical maintenance of radio,  | 
 պայմաններում կատարելու...  | 
| 
 electric and instrumental  | 
 շարժիչներով... ինքնաթիռի,  | 
| 
 equipment articles on AC ...  | 
 ավիացիոն և ռադիոէլեկտրոնային  | 
| 
 with engines... in laboratory  | 
 սարքավորումների տեխնիկական  | 
| 
 conditions  | 
 սպասարկումներ  | 
| 
 Is certified to carry out the  | 
 Թույլատրված է կատարելու  | 
| 
 technical maintenance of AC OCS  | 
 լաբորատոր պայմաններում  | 
| 
 /Objectiv Control Sistem in  | 
 օդանավի օբյեկտիվ  | 
| 
 laboratory conditions  | 
 վերահսկողության համակարգի  | 
| 
 շինվածքների տեխնիկական  | |
| 
 սպասարկում  | |
| 
 Is certified to carry out the  | 
 Թույլատրված է կատարելու  | 
| 
 technical maintenance of ACAS  | 
 լաբորատոր պայմաններում օդանավի  | 
| 
 Automatic Control AC Sistem/  | 
 ավտոմատ կառավարման համակարգի  | 
| 
 and to carry out the NTLRM/  | 
 շինվածքների տեխնիկական  | 
| 
 non-timelimited restoration  | 
 սպասարկում և չկանոնակարգված  | 
| 
 maintenance/ in laboratory  | 
 վերականգնողական նորոգում  | 
| 
 conditions  | 
|
| 
 Is certified to carry out the  | 
 Թույլատրված է կատարելու  | 
| 
 technical maintenance of  | 
 լաբորատոր պայմաններում  | 
| 
 instrumemtation equipment  | 
 սարքային շինվածքների  | 
| 
 articles and to carry out the  | 
 տեխնիկական սպասարկում և  | 
| 
 NTLRM in laboratory conditions  | 
 չկանոնակարգված վերականգնողական նորոգում  | 
| 
 Is certified to carry out the  | 
 Թույլատրված է կատարելու  | 
| 
 technical maintenance of  | 
 լաբորատոր պայմաններում հատուկ  | 
| 
 special articles and navigation  | 
 շինվածքների և  | 
| 
 system in laboratory conditions  | 
 ռադիոնավագնացային համակարգերի  | 
| 
 տեխնիկական սպասարկում  | |
| 
 Is certified to carry out the  | 
 Թույլատրված է կատարելու  | 
| 
 technical maintenance of  | 
 լաբորատոր պայմաններում  | 
| 
 aircraft radar system aricles  | 
 օդանավերի ռադիոտեղորոշման  | 
| 
 in laboratory conditions  | 
 համակագրերի շինվածքների  | 
| 
 տեխնիկական սպասարկում  | |
| 
 Is certified to carry out the  | 
 Թույլատրված է կատարելու  | 
| 
 technical maintenance of  | 
 լաբորատոր պայմաններում  | 
| 
 aircraft electrical equioment  | 
 օդանավերի  | 
| 
 articles in laboratory  | 
 էլեկտրասարքավորումների  | 
| 
 conditions  | 
 շինվածքների տեխնիկական  | 
| 
 սպասարկում  | |
| 
 Is certified to carry out the  | 
 Թույլատրված է կատարելու  | 
| 
 technical maintenance of  | 
 օդանավերի ռադիոկապի և  | 
| 
 aircraft radio communication  | 
 ռադիոնավագնացային  | 
| 
 and radio navigation equioment  | 
 սարքավորումների շինվածքների  | 
| 
 articles in laboratory  | 
 տեխնիկական սպասարկում  | 
| 
 conditions  | 
|
| 
 Is certified to carry out the  | 
 Թույլատրված է կատարելու  | 
| 
 technical maintenance and  | 
 ինքնաթիռի եռոցների տեխնիկական  | 
| 
 repaiiring of aircraft water  | 
 սպասարկում և նորոգում  | 
| 
 boilers  | 
|
| 
 ..  | 
| 
 Հավելված 5 Ավիացիոն անձնակազմի վկայականներում որակավորման գրանցումների նմուշներ  | 
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՆՈՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ
| 
 ԹԻՎ  | 
 Ա.Ա.Հ  | 
 Ծննդյան թիվը  | 
 Շնորհված կարգը  | 
 Վկայականի N և սերիան  | 
 Օդանավի տիպը, մասնագիտ. ծառ.  | 
 Ավիաընկերություն ուսումն. հաստատ.  | 
| 
 
 1  | 
 
 2  | 
 
 3  | 
 
 4  | 
 
 5  | 
 
 6  | 
 
 7  | 
| 
 
 ..  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | ||
| 
 
 1.  | 
 
 Օդաչուներ  | 
 
  | 
||||
| 
 
 1.  | 
 
  | 
 
  | 
||||
| 
 
 2...  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
 2.  | 
 
 Թռիչքային ղեկապետեր  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
 1.  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
 2...  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
 3.  | 
 Թռիչքային ինժեներ  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
 1.  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | ||
| 
 
 2...  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
 4.  | 
 Բորտ ռադիոհաղորդողներ  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
 1.  | 
 
  | 
 
  | ||||
| 
 
 2...  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
 5.  | 
 
 Բորտ ուղեկցորդներ  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
 1.  | 
 
  | 
 
  | 
 
  | |||
| 
 
 2...  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
 6.  | 
 Օդային երթևեկության կարգավարներ  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
 1.  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
 2...  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
||
| 
 
 7.  | 
 Ավիացիոն տեխնիկական ինժեներներ  | 
 
  | 
 
  | 
 
  | ||
| 
 
 1.  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | ||
| 
 
 2...  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
 8.  | 
 
 Ավիատեխնիկներ  | 
 
  | 
 
  | 
 
  | ||
| 
 
 1.  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
 2...  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
 9.  | 
 
 Բորտ օպերատորներ  | 
 
  | 
 
  | 
 
  | ||
| 
 
 1.  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 2...  | 
||||||
| 
 Նշում. 2-րդ աղյուսակում ազգանունը, անունը և հայրանունը գրվում են ամբողջությամբ, այբբենական կարգով:  | ||||||
| 
 ԲՈՀ  | 
 նախագահ`  | 
|||||
| 
 ԲՈՀ  | 
 քարտուղար`  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
20 հուլիսի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 32099120